00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղյան շարժումը փրկել է 100 հազարավոր կյանքեր.նախագահը շնորհավորել է շարժման 30-ամյակը

© Official site of the President of RAНаграждение, приуроченное ко Дню армии
Награждение, приуроченное ко Дню армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոնթեն ճիշտ էր ասում, երբ պնդում էր, որ եթե կորցնեինք Արցախը, կշրջեինք հայոց պատմության վերջին էջը: Սերժ Սարգսյանը Արցախի վերածննդի և ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր, որ դարձավ հայ ժողովրդի վերածննդի օրը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այս հիշեցմամբ է հղել ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ իր շնորհավորական ուղերձը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Вооруженные силы РА - Sputnik Արմենիա
Շնորհավոր տոնդ, զինվոր. Հայաստանը նշում է Հայոց բանակի տարեդարձը

«Մոնթեն ճիշտ էր ասում, երբ պնդում էր, որ եթե կորցնեինք Արցախը, կշրջեինք հայոց պատմության վերջին էջը: 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այսօր նշում ենք այդ պատմական շրջադարձային իրադարձության 30-րդ տարեդարձը, որն Արցախի Հանրապետությունն իրավամբ հռչակել է Արցախի վերածննդի օր»,– ասված է ՀՀ նախագահի ուղերձում։

Սերժ Սարգսյանը հիշեցնում է, որ 30 տարի առաջ մեր ժողովրդի խաղաղ և օրինական քայլերին Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում և այլ վայրերում կազմակերպված կոտորածներով:

«Այդ օրերին արդեն պարզ դարձավ, որ Արցախի ժողովուրդը դատապարտված է ֆիզիկական բնաջնջման կամ հաղթանակի: Մեզ պարտադրվեց պատերազմ: Պատերազմ սանձազերծողները վստահ էին, որ մեծ առավելություն ունեն և, հայերին ոչնչացնելով ու Արցախը դատարկելով, Ղարաբաղի հարցը կփակեն արագ և ընդմիշտ: Երեք տասնամյակների հեռավորությունից այսօր արդեն վստահորեն կարող ենք պնդել, որ Ղարաբաղյան շարժումը փրկել է հարյուր հազարավոր կյանքեր»,– նշում է Սերժ Սարգսյանը։

Аркадий Тер-Тадевосян - Sputnik Արմենիա
Հայազգի գեներալները կմիավորվեն Կոմանդոսի ծրագրով

Արցախում պետականության հռչակմամբ, ՀՀ նախագահի խոսքով, շարժումը ոչ թե մարեց, այլ դարձավ պետական քաղաքականություն, իսկ համազգային պոռթկումի և զարթոնքի պսակը երկու հայկական պետություններն են:

«Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձը մենք տոնում ենք՝ լսելով նույն հոխորտանքները, նույն սպառնալիքները, ինչ 30 տարի առաջ: 30 տարի շարունակվում է հայատյացության քարոզչությունը: Թվում է, թե ոչինչ չի փոխվել: Սակայն մենք ենք փոխվել: Արդեն 30 տարի ադրբեջանական լուծը թոթափած ազատ Արցախը զարգանում է առաջանցիկ տեմպերով՝ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես, թե՛ մշակութապես»,– ասված է ուղերձում։

«Հայաստանի և Արցախի Հանրապետություններում մենք կառուցում ենք ժամանակակից և ժողովրդավարական պետություններ»,– ավարտելով շնորհավորանքը`փաստում է ՀՀ նախագահը` հավելելով, որ երկու երկրներում էլ անվերապահորեն հարգվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ հայ ժողովրդի համար ազատությունն ու մարդու արժանապատվությունը բացարձակ արժեքներ են:

Լրահոս
0