00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան շենքերը երկրաշարժին չեն դիմակայի. փորձագետ

© Sputnik / Aram NersesyanГород Ереван
Город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայրաքաղաքի բնակելի շենքերի մոտ 80%-ы կառուցվել են խորհրդային տարիներին։ Բացի այդ, այն ժամանակվանից սեյսմակայունության գնահատման չափանիշները զգալիորեն փոխվել են, շենքերն էլ ժամանակի ընթացքում «ծերանում» են ու կորցնում ամրությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Երևանի բնակելի շենքերի մեծ մասը չեն կարող դիմակայել հզոր երկրաշարժերին, առաջին հերթին` տարիքի պատճառով։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը։

Նա հիշեցրեց, ոչ մայրաքաղաքի բնակելի շենքերի մոտ 80%–ը խորհրդային տարիներին են կառուցվել։ Բացի այդ, այն ժամանակվանից սեյսմակայունության գնահատման չափանիշները զգալիորեն փոխվել են, շենքերն էլ ժամանակի ընթացքում «ծերանում» են ու կորցնում ամրությունը։  Իրավիճակը սրում է  այն, որ պետությունը շենքերի անձնագրավորման  համար (ապագայում դրանց սեյսմակայունությունը բարձրացնելու համար) բավարար միջոցներ չունի։  Ավելին` 1988 թվականի  Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո Երևանի և, ընդհանրապես, Հայաստանի ոչ մի շենք անձնագրավորում չի անցել։

Сейсмограф. Землетрясение - Sputnik Արմենիա
Գառնիում երկրաշարժ է գրանցվել

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության» կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանի խոսքով` յուրաքանչյուր շենք  պետք է տասը տարին մեկ անձնագրավորում ու սեյսմակայունության վերաբերյալ հետազոտություն անցնի։

Յուրաքանչյուր շենքի անձնագրավորման համար մոտ 300 հազար դրամ է անհրաժեշտ, իսկ խորացված հետազոտումը մոտ մեկ միլիոն դրամ է կազմում։ Միայն Երևանում 4800 բնակելի շենք կա։

«Այդ շենքերի անձնագրավորումն ու հետագա ուժեղացումը հսկայական ծախսերի հետ է կաբված։ Ցավոք, բյուջեում դեռ այդպիսի գումար չկա, սակայն դա չի նշանակում, որ խնդիրն արդիական չէ», – ասում  է Խլղաթյանը։

Փորձագետները համամիտ են, որ խորհրդային ժամանակ կառուցված շենքերի մեծ մասը պետք է  քանդել։ Բացառությամբ այն շենքերը, որոնք եզակի ճարտարապետական արժեք ունեն ու սերտ կապ` Երևանի պատմության հետ։

Ինչ վերաբերում է  նորակառույցներին` մասնագետները կարծում են, որ ընդհանուր առմամբ դրանք համապատասխանում են սեյսմակայունության ժամանակակից չափանիշներին։ Հայաստանի ու Երևանի համար առավելագույն սեյսմակայունությունը 9 միավոր է կազմում։ Խորհրդային տարիներին այն չափանիշը 7 միավոր էր։ Պետությունն այն ժամանակ այլ խնդիրներ ուներ` պետք էր մարդկանց հանել տնակներից ու նրանց համար նորմալ բնակարաններ ապահովել։

Жилое здание в районе Аван - Sputnik Արմենիա
Երևանի տարածքը սեյսմիկ վտանգավոր գոտի է. մայրաքաղաքին սեյսմակայուն շենքեր են պետք

Բացի այդ, Խլղաթյանը նշեց, որ նշված 4800 շենքերից մոտ 3000 վթարային են` երրորդ կամ չորրորդ աստիճանի։ Վտանգ է ներկայացնում նաև այն, որ Երևանի կենտրոնում շենքները խիտ են կառուցված, խոստովանում են մասնագետները։

«Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության նախկին պետ Հրաչյա Պետրոսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` որքանով են կառույցի ունեցած տեխնոլոգիաները թույլ տալիս կանխատեսել ստորգետնյա ցնցումները, նշեց, որ կարճաժամկետ կանխատեսումներ կազմելը գրեթե անհնար է։

«Ժամանակակից տեխնոլոգիաները դեռ թույլ չեն տալիս կարճաժամկետ կանխատեսումներ անել։ Սակայն մենք աստիճանաբար դրան ենք գնում», – նշեց փորձագետը։

Իր աշխարհագրական դիրքի պատճառով Հայաստանը պարզապես դատապարտված  է սեյսմապաշտպանության որակյալ մակարդակ ունենալ։ Պետրոսյանի խոսքով` արձագանքման արագության բարձրացման ու ցնցումների կանխատեսման հարցում հայկական կողմն ակտիվորեն համագործակցում է ճապոնացի, չինացի և ռուս մասնագետների հետ` վերցնելով նրանց փորձը, գիտելիքներն ու հմտությունները։

Լրահոս
0