00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան խաշլամա Յակուբովիչի համար՝ հայ «գողականների» կողմից

© Sputnik / Галина Кмит / Անցնել մեդիապահոցШоумен и телеведущий Леонид Якубович
Шоумен и телеведущий Леонид Якубович - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը հիշում է Երևանի անցած-գնացած օրերն ու խորհրդային անցյալի անբաժանելի մաս կազմող օրենքով գողերի և հնաբնակների անհավանական պատմությունները:

60-ականների Երևանում լավ գիտեին ինչպես օրենքով գողերին, այնպես էլ հեղինակություններին: Ամենից լավ նրանց ճանաչում էր ոստիկանությունը: Սակայն, ինչպես ասում են, չեն բռնել` գող չես: Բացի այդ, նույնիսկ բռնելուց էլ ամենքը չէ, որ գող էին դուրս գալիս: Օրենքով գողերը` հանցագործ աշխարհի էլիտան էին, նրանք քրեական ավանդույթների խիստ օրենսգիրք ունեին, բացի այդ շատ փակ ու գաղտնի էին գործում: Յուրի Երվանդովիչը օրենքով գող էր:

Մի անգամ գիշերը

«Դքի Նորիկը», որին Երևանում գիտեին բոլորը, հեղինակություն էր, ու դա էլ բավական էր, որպեսզի նրան հարգանքով վերաբերվեին ու ավելորդ բաներ չանեին: Ժամանակին Նորիկն ապրում էր Կոնդի դքերից մեկում, որտեղից էլ ստացել է իր մականունը: Մինչդեռ Կոնդը հայտնի էր ոչ միայն իր դքերով, այլև հզոր տղերքով: Նորիկն էլ այդպիսին էր, սակայն անցավ ժամանակ, և նա դարձավ ամենա-ամենաներից: Սկզբում Կոնդում, այնուհետև` ամբողջ Երևանում:

Игорь Саруханов - Sputnik Արմենիա
Ինչպես հայերենը վեճի թեմա դարձավ Սարուխանովի ու Գաբրելյանովի համար

Այն ժամանակվա «ապերոները» մի առանձնահատկություն ունեին. ձգտում էին սերտ կապեր հաստատել ու ընկերություն անել այն ժամանակվա բոհեմի հետ` գրողներ, արտիստներ, երգիչներ, բացառություն չէին նաև լրագրողները: Այդ պատճառով էլ, երբ «Դքի Նորիկի» մտերիմ ընկերը` Վրույրը, որին ես մինչ այդ չէի ճանաչում, առաջարկեց զրուցել Նորիկի հետ, որին ես նույնպես չէի ճանաչում, կարիք չկար բացատրելու, թե ինչի համար էր նրան դա հարկավոր: Սակայն հարցն այն է, որ դա հետաքրքիր էր նաև լրագրողին: Մի խոսքով, մի օր երեկոյան մենք հայտնվեցինք Սևանի «Ախթամար» ռեստորանում:

Սևանի ճանապարհին միշտ թեժ զրույցներ էին՝ հայերի համար սովորական մի բան, երբ ընդհանուր ծանոթներ, ընկերներ և նույնիսկ բարեկամներ ես գտնում: Ճիշտ է՝ բարեկամներ չգտնվեցին, սակայն պարզվեց, որ Վրույրը հարևան տանն է ապրում, Նորիկն ամուսնացած է համադասարանցուս` գեղեցկուհի Վերայի հետ, իսկ մեր երրորդ ուղևորի հետ, որն արտաքնապես մեզանից տարիքով մեծ էր երևում, որևէ ընդհանուր բան չգտանք: Նորիկն ու Վրույրը թեև մտերիմ էին նրա հետ, սակայն նրան անուն հայրանունով էին դիմում` Յուրի Երվանդովիչ:

Арарат 73 - Sputnik Արմենիա
Հայկական «կայզերը» կամ նա, ումից բողոքել է Գերդ Մյուլերը

Հետ դարձի ճանապարհին «Վոլգան» անսպասելի կանգ առավ: Վրույրը դուրս եկավ մեքենայից, նայեց կապոտի տակ, սակայն մեքենան հրաժարվեց շարունակել ճանապարհը: Եվ այդժամ գործի անցավ Յուրի Երվանդովիչը: Մթության մեջ մի տասը րոպե կախարդանքներից հետո, նա նստեց ղեկին և միացրեց շարժիչը: Ապշեցրեց ոչ թե վերանորոգման աշխատանքների արագությունը, այլ այն, որ դրանք արվեցին գրեթե խարխափելով: Ինչպե՞ս:
Բանն այն է, որ Յուրի Երվանդովիչը քրեական աշխարհում իր «կարիերան» սկսել էր ջեբկիր լինելուց: Բառարանով բացատրություն տամ:
Ջեբկիր` գրպանահատ, գրպանագող, գրպանախույզ (գրպան կտրող, դրամ և այլ իրեր գրպանից գողացող):
Սակայն կանանց պայուսակները վարպետորեն բացելու ունակությունը նրան բանտից չփրկեց. մի օր երիտասարդ գրպանահատին բռնեցին և նա հայտնվեց բանտում:
Վիրաբուժություն` հատուկ նշանակության գոտում

Իսկ այժմ ընթերցողին խնդրում եմ նայել նկարիչ Նեստերովի «Վիրաբույժ Յուդինի դիմանկարը» կտավին (յուղաներկ 80 х 90)՝ գլխավորը տեսնելու համար. Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր, ակադեմիկոս, գրեթե բոլոր եվրոպական երկրների և ԱՄՆ-ի վիրաբույժների ասոցիացիաների անդամի ձեռքերը: Ինչը սակայն չխանգարեց, որպեսզի նրան ձերբակալեն «լրտեսության համար» և 10 տարով Սիբիր աքսորեն, որտեղ վիրաբուժության ակադեմիկոսը հանդիպեց գրպանահատության «պրոֆեսորին»: Ծանոթացան և շուտով սկսեցին զբաղվել մի գործով: Ինչո՞ւ, ինչպե՞ս, ի՞նչ ընդհանուր բան կար:

Исфахан, Иран - Sputnik Արմենիա
Սև ձկնկիթ և սպիտակ «Մերսեդես», կամ ինչպես Իրանի շահը «շոյեց» հայերին

Եթե նկարիչ Նեստերովը նկարեր «գրպանահատ» Յուրի Կարինյանի դիմանկարը, կտավի վրա, ամենայն հավանականությամբ, գլխավորը ձեռքերը կլինեին: Ավելի կոնկրետ` մատները. բարակ, զգայուն, «ջղաձգված», կարելի է ասել՝ արտիստիկ: Նման ձեռքեր ունենում են ջութակահարներն ու դաշնակահարները. կարևոր գործիք ճիշտ ձայն ստանալու համար: Այդպիսի ձեռքեր են պետք նաև «ջեբկիրներին»՝ գրպաններից դրամապանակները շորթելու համար:

Վիրաբույժ Յուդինը, ով այն ժամանակ աշխատում էր բանտի հիվանդանոցում, նկատեց այդ ձեռքերը լրիվ այլ նպատակով. նա խնդրեց ղեկավարությանը իրեն որպես օգնական տալ բանտի ընկերոջը: Չմերժեցին: Այդպես, բառացիորեն ձեռք ձեռքի տված, նրանք երկար աշխատեցին: (1953 թվականին Յուդինին վերականգնեցին ու Մոսկվա ուղարկեցին, նա կրկին սկսեց աշխատել ու վիրահատություններ կատարել Սկլիֆոսոֆսկու անվան հիվանդանոցում, սակայն 11 ամիս անց մահացավ սրտի կաթվածից):

Յուրի Երվանդովիչի կենսագրության այս մանրամասներն ինձ ավելի ուշ հայտնի դարձան, այլապես չէի զարմանա ձեռքերի ճկունության վրա, որը տեսա Սևան-Երևան մայրուղու վրա մութ գիշերով:

Ավելի ուշ Նորիկի հետ մենք ժամանակ առ ժամանակ շփվում էինք: Հետո, ինչպես սիրում են ցուցադրել գանգստերների մասին պատմող ֆիլմերում, նրան գնդակահարեցին՝ վարսավիրի աթոռին նստած: Իսկ մի քանի տարի առաջ մահացավ նաև Վրույրը:

Խդոն ու մյուսները

Խդոն մյուսներից առաջ է անցնում, քանի որ մանկության ընկեր է, այն ժամանակ նրան Ռադիկ էին անվանում: Նա վերահսկում էր Երևանի կենտրոնը (առաջին հերթին «Մոսկվա» կինոթատրոնն ու մերձակա փողոցները), ինչպես նաև Սոչին (գլխավորապես «Ժեմչուժինա» հյուրանոցն ու մերձակա տարածքը): Երևանում տեղակայման վայրը Ստանիսլավսկու անվան թատրոնն էր, այնուհետև Պուշկինի փողոցի վրա գտնվող ժուռնալիստների տան առաջին հարկը, որտեղ կազինո էր բացել:

Маска. Анонимус - Sputnik Արմենիա
Հայկական հետախուզության հպարտությունը. ինչպես է ադրբեջանցի հովիվը սոլֆեջիո պարապել

Եվ կրկին նշենք բոհեմի նկատմամբ հակում ունենալու մասին: Ռադիկի 60-ամյակին սեղանի շուրջ հավաքված էին ստեղծագործ միությունների բոլոր ղեկավարները, սա ինչ վերաբերում է ձևական մասին:

Իսկ կյանքում սերտ ընկերություն էր անում Կոբզոնի, Յակուբովիչի հետ: Վերջինս Երևան էր գալիս Ռադիկի հրավերով: Նրա այցի կապակցությամբ մատաղ էին արել, զոհաբերվող ոչխարին մորթել հենց թանկագին հյուրի ոտքերի մոտ, ինչով նրան շփոթմունքի մեջ էին գցել: Ինչևէ, խաշլաման Յակուբովիչը շատ հավանեց:

Խդոն մտերիմ էր նաև բանասիրության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի, երաժիշտ Ջիվան Գասպարյանի, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Վանիկ Զախարյանի հետ: Անթույլատրելի բացթողում, կամ հիշողության վրա հույսը դրած, կամ էլ ուտեստներն էին շատ համեղ, սակայն Երևանի ու երևանցիների մասին հնաբնակների գունեղ պատմությունները պետք է գրի առնվեին ցանկացած դեպքում: Նույնիսկ «գինովցած»:

Հիշատակենք մնացածից մի քանիսին ևս: «Շկոլ» մականունով մեկին, աշխարհիկ կյանքում հայտնի որպես Ռաֆիկ: Վիրաբույժ, Երևանի բժշկական համալսարանի շրջանավարտ: Անխոս հեղինակություն: Պատմում են, որ հիվանդները վճարում էին, որ վիրահատությունը նա չանի:

Դնո և Ամուր` եղբայրները: Ապրում էին Աբովյան փողոցի վրա, Երևան հյուրանոցի դիմաց: (Դնո մականունը ստացել էր Դնեպր գետից, Ամուրն էլ` համապատասխանաբար): Անվիճելի հեղինակություններ էին: Անձամբ չեմ ճանաչել, այդ պատճառով ոչինչ ասել չեմ կարող: Բացի նրանից, որ նրանց հետ ավելի լավ էր ընկերություն անել, քան չանել:

Իսկ ինչպե՞ս էին նրանք միմյանց հետ շփվում: Ըստ պատմածների` կարծես յուրային լինեին յուրայինների շրջապատում, իսկ գործնականում` առավել հաճախ թշնամիներ էին: Ինչպես նաև այսօր` հեղինակություն ունեցող կամ չունեցող շատերը:

 

Լրահոս
0