00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը Սև ծովի փոխարեն «Հրազդան» կգնա՞ն. մարզադաշտի փառավոր անցյալն ու մշուշոտ ապագան

© Sputnik / Asatur YesayantsАрмянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан
Армянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հրազդան» մարզադաշտի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ։ Կառավարությունն վաճառում է այն, սեփականատերը սնանկ է, փող չկա։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` ինչպես կավարտվի խրթին պատմությունը, և տարիներ անց ինչ կլինի մարզադաշտի տեղում։

Նելլի Դանիելյան, Sputnik

1960-ականներին Երևանի «Արարատը» փայլուն ֆուտբոլ էր ցուցադրում։ «Արարատի» խաղերը դիտել ցանկացողները շատ էին, Երևանի այդ տարիների միակ` «Հանրապետական» մարզադաշտը փոքր էր բոլոր ցանկացողներին տեղավորելու համար։

Մայրաքաղաքում մեծ մարզադաշտ կառուցելու որոշումն ընդունվեց 1968թ.-ին: Նախագծի ընտրությունը կանգ առավ «Հայպետնախագիծ» ինստիտուտի նախագծերի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի` 10 տարի առաջ նախագծած դիպլոմային աշխատանքի վրա։

Մարզադաշտ կառուցելու համար հատկացվեց 2 տարի ժամանակ։ Նոր մարզադաշտը պետք է բացվեր 1970 թ.-ի նոյեմբերի 29-ին` Հայաստանի խորհրդայնացման 50-ամյակի օրը։ Իրականում 70 000 տեղանոց մարզադաշտի շինարարությունն ավարտվեց ընդամենը 19 ամսում, բայց բացումը նախանշված օրը չկայացավ. նախօրեին Երևանում տեղացած առատ ձյունը խառնեց բոլոր ծրագրերը։ Մարզադաշտի բացումը հետաձգվեց մինչև 1971 թ. մայիս։

© Sputnik / Aram Nersesyan«Հրազդան» մարզադաշտ
Стадион Раздан - Sputnik Արմենիա
«Հրազդան» մարզադաշտ

Մայիսի 19-ին նորաբաց «Հրազդան» մարզադաշտն ընդունեց առաջին հանդիսատեսին։ Դաշտում Երևանի «Արարատն» ու Ալմա-Աթայի «Կայրատն» էին։ «Հրազդան» մարզադաշտում կայացած առաջին ֆուտբոլային խաղն ավարտվեց հայերի 3:0 հաղթանակով։

Հաղթական անցյալից այսօր միայն հուշեր են մնացել։ Մարզադաշտն անգործության է մատնված ու սպասում է իր «դատավճռին»։

«Հրազդանի» սեփականատերը` նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը, կարծում է, որ հայկական ֆուտբոլի ներկա վիճակը հաշվի առնելով` մարզադաշտն այլևս որևէ մեկին պետք չէ, ուստի ավելի ճիշտ կլինի այն վերակառուցել ու դարձնել սպորտային բազմաֆունկցիոնալ համալիր։

Գործարարը ցանկանում է մարզադաշտի տեղում լողավազաններ կառուցել, լողափի վոլեյբոլի պայմաններ ստեղծել, նախկին վազքուղիները վերականգնել, որպեսզի Սև ծով գնալու փոխարեն հայերն իրենց ակտիվ հանգիստն անցկացնեն Հրազդանի կիրճում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Աշոտ Աղաբաբյանը հայտնեց, որ իր այս գաղափարի իրագործումից չի հրաժարվել ու մտադիր էլ չէ հրաժարվել, ուղղակի այսօր դրա մասին մտածելու ժամանակ ու ֆինանսներ չունի։

«Այս պահին ներդրումների մասին չենք մտածում։ «Հրազդան» մարզադաշտում բանկը գնահատման գործընթաց է սկսել։ Բայց ծրագրից չենք հրաժարվել, եթե կարողանանք վճարել կամ ներդրող գտնել, անպայման պիտի անենք»,- ասաց Աղաբաբյանը։

Дворец Молодежи (Кукурузник) - Sputnik Արմենիա
Երևանում նոր «Կուկուռուզնիկ» կաճի՞, թե բլուրը կշարունակեն կրծել

Կառույցի հեղինակ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը մեզ հետ զրույցում «անմտություն» որակեց մարզադաշտի սեփականատիրոջ գաղափարը։

«Անմտություն է։ Այդպիսի կառույցին չի կարելի ձեռք տալ, հո ամեն օր չի կարելի՞ այդպիսի մարզադաշտ կառուցել։ Ոչ էլ տեղ ունենք կառուցելու»,- ասաց ճարտարապետը։

ՀՀ իշխանությունները մարզադաշտի փրկության մի ուղի են գտել` վաճառել այն։

«Հրազդան Մարզահամալիր» ՓԲԸ-ն կառավարության որոշմամբ ընդգրկել է 2017-2020 թթ. պետգույքի մասնավորեցման ծրագրում, բայց մարզահամալիրը գնելու ցանկություն առայժմ ոչ ոք չի հայտնել։

Այդուհանդերձ, մարզադաշտի` նոր տիրոջ ձեռքին հայտնվելու գաղափարը ևս չի հուսադրում ճարտարապետ Մուշեղյանին։ Երևանյան այլ կառույցների փորձը հաշվի առնելով` նա վստահ է, որ ով ներդրում է անում, նա էլ թելադրում է իր կամքը։

Թե ինչ ճակատագրի կարժանանա երբեմնի փառավոր «Հրազդան» մարզադաշտը, ճարտարապետը չի ուզում ենթադրություններ անել, բայց վստահ է, որ այն պահպանելը բացառապես պետության գործառույթն ու պարտքն է։

Լրահոս
0