00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավարի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին և Պուտինի վերաբերյալ սուտը

CC BY 3.0 / Charlotte Akkermans / Halbe ZijlstraХальбе Зейльстрa
Хальбе Зейльстрa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտաքին գործերի նախարար Զեյլստրան հրաժարական տվեց Պուտինի մասին ստահոդ արտահայտությունների համար։ Սակայն մինչև այդ նա հասցրել էր մատնել իր ով լինելը 1915 թվականի Հայոց ցեղասպանության նկատմամբ իր վերաբերմունքով։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Նիդեռլանդների արտգործնախարար Հալբե Զեյլստրայի վերջին «նվաճումները» դարձան Նիդեռլանդների թագավորության խորհրդարանի պատգամավորների հարցերին տված նրա պատասխանները։ Խորհրդարանականները ցանկացան իմանալ, որտեղ է իրենց կառավարությունը նպատակահարմար համարում կիրառել «ցեղասպանություն» եզրույթը որպես իրավական տերմին։

Հանուն արդարության պետք է հիշեցնել, որ Նիդեռլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր դեռևս 2004 թվականին։ Ցեղասպանության զոհերի հիշատակին անցկացվող ակցիաները երկրի իշխանությունները երբեք չեն արգելել (դրանք կազմակերպելու առումով հատկապես հետևողական են հայկական և ասորական համայնքները)։ Սակայն նախարարների կաբինետն ուզում է միայն կողքից հետևել այդ ամենին և մասնակիցը չդառնալ։ Ոչինչ չփոխեց նաև հեռացած նախարարը։

Встреча Папы Франциска с президентом Турции Реджепом Эрдоганом (5 февраля 2018). Ватикан - Sputnik Արմենիա
Թուրք պատգամավոր. Էրդողանը գնել է Հռոմի պապի հետ հանդիպումը

Նա սառնասիրտ լրջությամբ արձանագրեց՝ միջազգային արդարադատությունը պետք է որոշի՝ եղել է ցեղասպանություն, թե ոչ։ Իսկ դատավորներն այլևս ոչ ոքի չեն կարող որպես վկա կանչել ու հարցաքննել, քանի որ 1915 թվականի ականատեսներն ու վերապրածներն այլևս չկան։ Նա նաև ավելացրել է, որ այս հարցի վերաբերյալ միակարծիք չեն նաև գիտնականները և կոչ է արել չանտեսել թուրք պատմաբանների կարծիքը։

Նույն մեխանիկական տրամաբանությամբ էլ նա բացատրեց, թե ինչու կառավարությունը չպետք է ճանաչի Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և եզդիների ցեղասպանությունը։ Եթե կառավարությունը դա անի միջազգային դատարաններից առաջ, ապա կխոչընդոտի դրանց անկախությանը։

Պատգամավորների հարցերին նախարարի գրավոր պատասխանները հրապարակել է Նիդեռլանդի խորհրդարանը։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը։

- Ինչո՞ւ Ռուանդայի ցեղասպանությունը և նացիստների հանցագործությունները ճանաչվեցին որպես ցեղասպանություն, իսկ հայերի հետ տեղի ունեցածը` ոչ։

1915 և 1916 թվականների դեպքերի ժամանակ դեռ ցեղասպանության իրավական ձևակերպում չկար։ Իսկ Նյուրենբերգյան դատարանը, թեև նացիստների հանցագործությունները ցեղասպանություն չի անվանել, սակայն դատապարտել է այդ իրադարձությունները՝ դրանք համեմատելով ցեղասպանության հետ։

- Հնարավո՞ր է միջազգային դատական որոշում նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Թեև այդ հարցը պատմական է, այնուամենայնիվ նման հնարավորությունը չի բացառվում։ Բայց աստիճանաբար դա անհնար է դառնում, քանի որ այն ժամանակվա ականատեսներ այլևս չեն մնացել։

- Արդյո՞ք Հայոց ցեղասպանությունը կճանաչվի Նիդեռլանդներում առանց միջազգային դատարանի որոշման։

Նիդեռլանդներն առաջնորդվում են ՄԱԿ-ի բանաձևերով, միջազգային դատարանների վճիռներով, ինչպես նաև գիտական ուսումնասիրությունների եզրակացություններով։ Իսկ հայ և թուրք պատմաբանների միջև մինչև օրս համաձայնություն չկա այն մասին՝ արդյո՞ք այդ իրադարձությունները պետք է ցեղասպանություն համարել, թե ոչ։

- Կարո՞ղ է արդյոք Նիդեռլանդների կառավարությունը ԻԼԻՊ-ի գործողությունները ցեղասպանություն ճանաչել։

Նիդեռլանդների կառավարությանը ԻԼԻՊ-ի գործողությունները որպես ցեղասպանություն ճանաչելու օրինակներ հայտնի չեն։ Իսկ դատարանների անկախության տեսանկյունից խորհուրդ չի տրվում, որպեսզի նրանք առաջնորդվեն կառավարության որոշումներով։

Гаро Пайлан - Sputnik Արմենիա
Թուրքիայի խորհրդարանը կտուգանի «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործող պատգամավորներին

- Ի՞նչ նշանակություն եք տալիս այն փաստին, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Վատիկանի հոգևոր առաջնորդը, Հայոց ցեղասպանությունը «XX դարի առաջին ցեղասպանություն» անվանեց։

Առանձին երկրների հայտարարությունները կարող են օգնել միջազգային իրավունքի մեկնաբանության հարցում։ Սակայն եթե նրանց հետ համակարծիք չեն նաև այլ երկրները, այն չի կարող ազդել միջազգային իրավունքի վրա։

Չմոռանանք, որ Զեյլստրան հրաժարական է տվել օրերս՝ այն բանից հետո, երբ խոստովանել էր, թե սխալմամբ Վլադիմիր Պուտինին էր վերագրել «Հզոր Ռուսաստանի» մասին հայտարարությունը։ Ընդ որում նա հղում էր արել Պուտինի հետ 2006 թվականին իբրև տեղի ունեցած իր մտացածին հանդիպմանը։

Լրահոս
0