00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրք պատգամավոր. Էրդողանը գնել է Հռոմի պապի հետ հանդիպումը

© AP Photo / Alessandro Di Meo/Pool photo via APВстреча Папы Франциска с президентом Турции Реджепом Эрдоганом (5 февраля 2018). Ватикан
Встреча Папы Франциска с президентом Турции Реджепом Эрдоганом (5 февраля 2018). Ватикан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատգամավորը թուրքական իշխանությունների արտաքին քաղաքականությունը անվանում է ապաշնորհ և անարդյունավետ։ Նա պնդում է, որ բացի համատարած ապաշնորհությունից, Թուրքիայի իշխանությունների մոտ նաև տարաբնույթ կոռուպցիոն գործարքների և խորամանկությունների նկատմամբ հակվածություն է նկատվում։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Հալուք Փեքշենը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը մեծ գումարներ է ծախսել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպման թույլտվություն ձեռք բերելու համար։

Պատգամավորը թուրքական իշխանությունների արտաքին քաղաքականությունն անվանում է ապաշնորհ և անարդյունավետ։

Папа Римский Франциск I - Sputnik Արմենիա
Հռոմի պապ. զոհերի մասին պետք չէ լռել

«Բացի համատարած ապաշնորհությունից, Թուրքիայի իշխանությունների մոտ նաև տարաբնույթ կոռուպցիոն գործարքների և խորամանկությունների նկատմամբ հակվածություն է նկատվում։ Այս կամ այն երկրի առաջնորդի հետ հանդիպելու համար պետք է կամ այդ երկրից ինքնաթիռներ գնել, կամ ինչ–որ բան նվիրել այդ առաջնորդին», –խորհրդարանականի խոսքերը մեջբերում է Birgun պարբերականը։

Նա համոզված է, որ Ֆրանցիսկոսի հետ Էրդողանի` վերջերս կայացած հանդիպումը կազմակերպվել էր նույն սկզբունքով։ Փեքշենը խորհրդարանից պահանջել է պարզել, թե որքան գումար է ծախսել Էրդողանը Հռոմի պապի հետ հանդիպելու համար։

«Ես հարցադրում եմ անում 80 միլիոն թուրք քաղաքացիների անունից, այս երկրի ժողովրդի գումարն արժե՞ր ծախսել Հռոմի պապի հետ հանդիպման նպատակով, որի նախորդները խաչակրաց արշավանքներ են կազմակերպել մահմեդականների դեմ», — հռետորական հարցով խորհրդարանին է դիմել Փեքշենը:

2015 թվականի ապրիլին Վատիկանում անցկացվող պատարագի ժամանակ Հռոմի պապը շոշափել էր Հայոց ցեղասպանության թեման` այն անվանելով 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը և հիշեցնելով Հովհաննես–Պողոս 2–րդի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի ստորագրած հռչակագրի մասին։

Թուրքիան դրանից հետո, իր սովորության համաձայն, հիստերիա բարձրացրեց` Վատիկանից հետ կանչելով իր դեսպանին և Հռոմի պապին մեղադրելով պատմական հարցը քաղաքականացնելու մեջ։

Թուրքիան Վատիկանի հետ այդուհետ շփվում էր գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով, իսկ թուրք դեսպանը Վատիկան վերադարձավ միայն 2016թ–ի փետրվարին երկկողմ բանակցություններից հետո։ Սակայն դա չի փոխել Ֆրանցիսկոսի դիրքորոշումը, և բառացիորեն մի քանի շաբաթ անց Պապը կրկին արտասանեց «ցեղասպանություն» բառը` այս անգամ արդեն Հայաստանում։

Լրահոս
0