00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկանխատեսելի Քրդստան կանխատեսելի Թուրքիայի փոխարեն, կամ իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է

© AFP 2024 / OZAN KOSE Турция
Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով Թուրքիայի հնարավոր մասնատումն այսօր որպես վարկած է դիտարկվում։ Եթե այդ ֆանտաստիկ վարկածն իրականանա, Հայաստանը կանխատեսելի Թուրքիայի փոխարեն անկանխատեսելի Քրդստան կստանա։ Այս և հումանիտար օգնության անհրաժեշտության մասին մտորում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Երեկ ռուսաստանցի արևելագետ Սեմյոն Բաղդասարովը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում ասաց, որ Հայաստանը պետք է գոնե մարդասիրական օգնություն տրամադրի քրդերին։ Նա կարծիքով` եթե վաղն Էրդողանը շրջապատի քրդերին, ապա չի բացառվում, որ որոշի իր վաղեմի հաշիվները մաքրել հայկական պետության հետ։

Депутат Государственной Думы России, член комитета по международным делам Семен Багдасаров - Sputnik Արմենիա
Քրդերի ճակատագիրը հայերին չի հուզո՞ւմ. Սեմյոն Բաղդասարովը մեղադրում է Հայաստանին

«Չի կարելի հանգիստ նստել։ Պետք է ուժերը կենտրոնացնել ընդհանուր պատմական թշնամու դեմ։ Թուրքիայի հարավ-արևելքը Հայաստանի հետ սահման ունի։ Եթե որևէ մեկը մոռացել է` դա պատմական Արևմտյան Հայաստանն է», — հիշեցրեց Բաղդասարովը։ Փորձագետը շարունակեց, որ ասածը վերաբերում է նաև սիրիական հակամարտությանը, որին Երևանը անհասկանալի պատճառով չի խառնվում։ Մինչդեռ արաբական երկրի տարածքում կա հայկական հսկայական համայնք, որի ներկայացուցիչները նույնպես կռվում են իսլամիստների ու թուրքերի դեմ։

Անկասկած, կարելի է շատ հարցերում համաձայնել հարգելի փորձագետի հետ, օրինակ, ցանկալի կլիներ, որ Սիրիայի հայկական համայնքը Հայաստանից աջակցություն ստանար ոչ միայն գեղեցիկ ու հայրենասիրական հայտարարությունների տեսքով։ Եվ իհարկե, պետք է հնարավորությունների չափով հումանիտար օգնություն տրամադրել։

Միայն թե պետք չէ այդ հումանիտար օգնությունը կապել ենթադրյալ ստացողի ազգության հետ։ Եթե այսօր հարվածի տակ քրդերն են` քրդերին ուղարկի, եթե հանկարծ, ասենք, թուրքերն են` թուրքերին ուղարկի։ Համոզված եմ` եթե որոշակի հանգամանքներում Հայաստանը թուրքերին հումանիտար օգնություն տրամադրի, ամբողջ աշխարհի մոտ դա միայն հարգանք կառաջացնի։

Референдум в Иракском Курдистане - Sputnik Արմենիա
Քրդական երազանք. արևելագետը նշել է անկախ Քրդստանի ստեղծման ժամկետները

Ինչ վերաբերում է Սեմյոն Բաղդասարովի պնդմանն այն մասին, որ Էրդողանը, քրդերի «հախից գալով» կարող է հայերին անցնել, ապա այստեղ չեմ համաձայնի։ Նախ, անկախ քրդական հարցից, այսպիսի, կներեք արտահայտությանս համար, քաղաքական գործիչը, որը քյարթուի հոգեբանություն ունի, վաղուց ձեռնամուխ կլիներ հայկական հարցի լուծմանը, եթե, իհարկե, կարողանար։ Նրան մի քանի լուրջ պատճառ է հետ պահում, որոնց թվում է հայկական պետականությունը։ Իսկ քրդերը սեփական պետություն չունեն։

Հետո էլ… Տվյալ դեպքում «թշնամուս թշնամին` ընկերս է» սկզբունքը (ինչի և ակնարկում է Բաղդասարովը) այդքան էլ չի գործում։ Հայերին ու թուրքերին ոխերիմ թշնամի է դարձել Հայոց ցեղասպանությունն ու այն փաստը, որ Թուրքիան չի ճանաչում դա, սակայն վաղ, թե ուշ Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունը, պարզապես ժամանակի հարց է, հնարավոր է` երկար ժամանակի, որն անհրաժեշտ է այնտեղի իշխանությունների մտածելակերպը փոխելու համար։

Հիմա ինչ վերաբերում է քրդերին ու նրանց դերին 1915 թվականի և այլ տարիների իրադարձությունների մեջ։ Այդ դերը միանշանակ չէ. եթե հակիրճ` ապա քրդերը վարվում էին այնպես, ինչպես պետք է վարվեր երբեք պետություն չունեցած քոչվող ժողովուրդը, որն ապրում է անասնապահությամբ ու հարմար պահին` կողոպուտով։ Դրա համար այն ժամանակ քրդերն իրենց տարբեր ձև էին դրսևորում. կային քրդեր, որոնք ենիչերիների հետ ուս ուսի տված կոտորում էին հայերին, կային նաև այնպիսինները, որոնք փրկում էին հայ ընտանիքներին։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանի կուսակցությանը մեղադրել են ֆաշիստական ռեժիմ ստեղծելու մեջ

Հասարակ քոչվորի պարզունակ ուղեղը արդուկելը շատ հեշտ է։ Օսմանները դա հասկանում էին ու հայերի հողերն ու հարստություններն էին խոստանում նրանց։ Հայերին քշելով իրենց տներից ու հողերից`քրդերը, ինչպես և վայել է քոչվորներին, տարել էին իրենց հետ այն ամենը, ինչը ֆիզիկապես կարող էին տանել։ Մնացածը, ինչպես և ընդունված է, քանդել ու վառել են։ Միայն մեկ տասնամյակ անց քրդերը սկսել են բնակություն հաստատել դատարկված հայկական քաղաքներում ու գյուղերում։

Ինչու՞ այս համատեքստում Ցեղասպանության չմոռացվող պատմությունը հիշեցի։ Որովհետև մեկ դար առաջ օսմաններին ենթարկված քրդերը հիմա հենց նրանց դեմ են պատերազմում։ Սակայն ոչ ոք չի կարող ապացուցել, որ Հայաստանին` իր սահմանին ծավալվող պատերազմը ձեռնտու է։

Եվս մեկ հարց։ Հիմա բազմաթիվ ենթադրություններ են արվում Թուրքիայի հնարավոր մասնատման մասին։ Անձամբ ես դրան չեմ հավատում, բայց ենթադրենք` իրադարձություններն այդպիսի ֆանտաստիկ զարգացում են ստացել, ու ներկայիս Թուրքիայի մի մասում անկախ Քրդստան է հայտնվել։ Անհնարինը ենթադրենք։

Այդ ժամանակ բավականին կանխատեսելի (եթե հիստերիկ Էրդողանի շրջանը հաշվի չառնենք, իսկ նա հավերժ չի ապրելու) Թուրքիայի փոխարեն լրիվ անկանխատեսելի Քրդստան կստանանք։ Ու պետք չէ մտածել, թե քրդերը մեզ սկուտեղի վրա կմատուցեն, ասենք, Արարատը։ Նման պատրանքներից ձերբազատվելու համար բավական է նայել քրդերի նկարած` Մեծ Քրդստանի քարտեզներին։ Այնտեղ ներառված են, ի դեպ, Հայաստանի Արմավիրի մարզի մի մասն ու Ապարանի որոշ շրջանները։

Բացի այդ, օբյեկտիվ պատճառներով քրդերը պետականություն կառուցելու ու այն կառավարելու փորձ չունեն։ Դա անհանգստանալու ևս մեկ պատճառ է, եթե հանկարծակի մեր հարևանությամբ Քրդստան պատահի։ Բավարար չափով համոզիչ փաստարկներ կան, որ թուրքերը կապ չեն ունեցել Օսմանյան կայսրության կառավարման հետ, այն այլ մարդիկ են ղեկավարել։ Սակայն արդեն մեկ դար է, սկսած Աթաթուրքից, նրանք սովորում են դա անել, լավ է` միշտ փորձառու հրահանգիչներ են ունեցել։

Ահա այս պատճառով կարծում եմ, որ այսօրվա դրությամբ ֆանտաստիկ սցենարը` Թուրքիայի մի մասը զբաղեցրած Քրդստանի հետ, մեզ համար շատ կասկածելի հաճույք է։ Իսկ հումանիտար օգնությունն անհրաժեշտ է, այն միշտ անհրաժեշտ է, քանի դեռ մոլորակի վրա պատերազմից տառապող մարդիկ կան։

Լրահոս
0