00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրդական երազանք. արևելագետը նշել է անկախ Քրդստանի ստեղծման ժամկետները

© Sputnik / Hikmet / DurgunРеферендум в Иракском Курдистане
Референдум в Иракском Курдистане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քրդական հարցը «լարվածության ամպլիտուդ» է, որն իր գագաթնակետին է հասնում 30-40 տարին մեկ։ 2017 թվականին հենց նման պիկ նկատվեց։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Քրդստանի հռչակումը որպես անկախ պետություն մոտ ապագայում անհնար է, համոզված է ՀՌՀ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը։ Նրա խոսքով` այս դեպքում «մոտ ապագայում» ասվածը պետք է հասկանալ մոտակա 30-40 տարին։

«Անկախ քրդական պետության կազմավորումն այսօր անհնար է մի շարք պատճառներով, նախևառաջ` աշխարհաքաղաքական, ինչպես նաև մշակութային, պատմական և մի շարք այլ», — չորեքշաբթի Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ասատրյանը։

Արևելագետի խոսքով` քրդական շարժման զարգացման դինամիկան իրար հաջորդող վայրէջքներով և վերելքներով ամպլիտուդ է հիշեցնում։ Ասուլիսի հյուրի խոսքով` այդպես քրդական հարցը արդիական է դառնում յուրաքանչյուր 30-40 տարին մեկ, իրավիճակը սրվում է, բոլորին սկսում է թվալ, որ բառացիորեն մոտ օրերս քրդերը կհռչակեն իրենց անկախ պետության ստեղծումը, սակայն հետո լարվածությունը նվազում է և ամեն ինչ մոռացվում:

© Sputnik / Aram NersesyanԳառնիկ Ասատրյան
Гарник Асатрян - Sputnik Արմենիա
Գառնիկ Ասատրյան

Պրոֆեսորը համոզված է, որ 2017 թվականի ընթացքում Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ դիտվող իրարանցումը պիկային էր այն նույն ամպլիտուդի համար, ինչն արտաքին խաղացողներն օգտագործեցին տարածաշրջանային խնդիրներն իրենց հայեցողությամբ լուծելու համար։

«Այնուամենայնիվ, քրդական հարցի շուրջ լարվածության հերթական փուլն անհետևանք չի անցնի։ Ապագայում այն կազդի միասնական քրդական տարածքի ձևավորման վրա», — ասաց Ասատրյանը։

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվեց անկախության հանրաքվե։ Քրդստանի հանրաքվեի և ընտրությունների բարձրագույն անկախ հանձնաժողովի տվյալներով` անկախությանը կողմ էր քվեարկել ընտրողների 92,7% —ը։

Լրահոս
0