00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ընդդիմության «քիմիական զենքը» խելագարության է հասցրել ավագանու անդամներին

© Из личного архива Марии БарагамянНечистоты на заседании совета старейщин Еревана
Нечистоты на заседании совета старейщин Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իշխող Հանրապետական կուսակցությունը կարծում է, որ «Երկիր ծիրանին» է հրահրել քաշքշուկը, «Ելք» դաշինքն ընդդիմադիր գործընկերներին «հասկանում է, բայց չի ընդունում»։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Ավագանու խորհրդի անդամ Նատալյա Լափաուրին Sputnik Արմենիայի հետ զրույցում «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչների գործողություններն «ահաբեկչական» անվանեց։

Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ քաշքշուկ սկսվեց, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագած բացեցին իրենց հետ բերած ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք նշեցին, որ Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն ամեն օր նման գարշահոտություն են շնչում, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և քաղաքապետարանն այդ հարցը որևէ կերպ չի լուծում։

«Երկիր ծիրանիի» ներկայացուցիչները մինչև այդ մի անգամ փորձել էին խախտել կարգը, բայց հետո կարծես հանգստացել էին։ Հավանաբար նրանք հասկացել են, որ այդ ռազմավարությունը չի գործում և որոշել են դիմել ավելի ծայրահեղ միջոցների», — ասաց Լափաուրին։

Мэрия Еревана - Sputnik Արմենիա
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում. «Երկիր ծիրանիի» բերած կոյուղաջուրն իրարանցում առաջացրեց

Լափաուրին վստահ է, որ ընդդիմության ներկայացուցիչների շարքում չկան լավ պատրաստված մասնագետներ, որոնք կարող են գրավել հանրության ուշադրությունը քաղաքակիրթ բանավեճի ճանապարհով։ Հենց այդ պատճառով նրանք նման մեխանիզմներ են օգտագործում։

Նա կարծում է, որ հենց «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներն են սկսել քաշքշուկը։ «Եթե ընկալելի չէ, թե ինչպես տղամարդը կարող է ապտակել կնոջը, ապա ինձ համար նույն կերպ անընդունելի է, թե ինչպես կինը կարող էր ապտակել տղամարդուն՝ միանշանակ նրան դրդելով որոշակի գործողությունների», — ասաց Լափաուրին և հավելեց` քանի որ միջադեպի պահին ոստիկանությունը դեռ չէր հասել, ապա ՀՀԿ ներկայացուցիչները ոչ ադեկվատ վարքագիծը սանձելու համար այլընտրանք չունեին։

Լափաուրիի կարծիքով՝ նրանք փորձել են այդկերպ չեզոքացնել վտանգը։

«Այդ պահին ամենաճիշտ որոշումը նրանց նիստերի դահլիճից դուրս բերելն էր, քանի որ հայտնի չէր, թե ուրիշ ինչ էին այդ կանայք բերել իրենց հետ», — ասաց Լափաուրին։

Ըստ մեր զրուցակցուհու` ՀՀԿ-ն նախատեսում է ավագանու կանոնադրության մեջ որոշ կետեր վերանայել՝ ավագանու բնականոն աշխատանքն ապահովելու համար։

Իր հերթին ՀՀԿ-ից նրա գործընկեր Հասմիկ Սարգսյանը հայտարարեց, որ թափված հեղուկը ծծմբաջրածին է պարունակել։

Мэрия Еревана - Sputnik Արմենիա
Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում` ընդդեմ այսօր տեղի ունեցած բռնության

«Դա ուղղակի կեղտաջուր չէր, հեղուկը պարունակել է H2S (ծծմբաջրածին)։ Այդ մասին վստահ կարելի է ասել, այլապես մենք հիմա շնչառական օրգանների հետ խնդիրներ չէինք ունենա։ Որոշ կանանց մոտ սրտխառնոց է առաջացել, գործընկերներից մեկին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Դա ահաբեկչություն է երևանցիների դեմ, որը սպառնում է նրանց կյանքին և առողջությանը», — ասաց Սարգսյանը։

Քաղաքապետի խորհրդական Մարիա Բարաղամյանն իր հերթին նշել է, որ հոսպիտալացվել է ՀՀԿ խմբակցության անդամ, հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Մարտին Վարդազարյանը։

«Ելք» խմբակցության ներկայացուցիչ Սերգեյ Ղահրամանյանն այս կապակցությամբ ասել է, որ, ամենայն հավանականությամբ, ջուրը վերցրել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ոչ հեռու գտնվող կոյուղատարից, որտեղ խողովակը մի քանի տարի է՝ չի վերանորոգվում։

«Բնականաբար, տհաճ է աշխատել նման պայմաններում։ Դա չի նպաստում աշխատանքի արդյունավետությանը, ավելի շատ խանգարում է։ Մյուս կողմից, «Երկիր ծիրանին» իր պատճառներն է ունեցել», — ասել է Ղահրամանյանը։

Նրա խոսքով՝ «Երկիր ծիրանիի» տեսանկյունից դա հարցը բարձրացնելու ևս մեկ մեթոդ է՝ օգտագործելով ավագանու հարթակը։ Ամեն դեպքում, Ղահրամանյանի կարծիքով, նման մոտեցումը չի կարող դրական ազդել հարցի լուծման վրա, և նման դեպքերում պետք է գործել քաղաքակիրթ մեթոդներով։

Նա նշեց, որ իր ունեցած տվյալներով «Նուբարաշենում» կոյուղատարի վերանորոգման գործընթացը դանդաղ, բայց առաջ է գնում։

Средняя школа Дебета - Sputnik Արմենիա
Դասադուլ և բողոքող ծնողներ. Ջրարբիում գյուղացիների համբերությունը հատել է

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու հերթական նիստում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն, ի նշան բողոքի, գարշահոտ լուծույթով լցված ապակյա տարաներ է բերել նիստերի դահլիճ։

Նիստի ընթացքում ընդդիմադիր խմբակցության անդամները դիմակներ են հագել, բացել ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում և հայտարարելով, որ Նուբարաշենի 4-րդ շենքի բնակիչներն ամեն օր նման գարշահոտություն են շնչում, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և քաղաքապետարանն այդ հարցը որևէ կերպ չի լուծում։

ՀՀԿ խմբակցության ավագանու անդամներն ու Գոռ Վարդանյանը հարձակվել են Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի վրա` նրանց բռնի ուժով դուրս հանելով դահլիճից։

Լրահոս
0