00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դասադուլ և բողոքող ծնողներ. Ջրարբիում գյուղացիների համբերությունը հատել է

© Sputnik / Aram Nersesyan Средняя школа Дебета
Средняя школа Дебета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում լարված իրավիճակ է։ Դպրոցում դասադուլ է, դպրոցականների ծնողները սպառնում են փակել գյուղով անցնող հանրապետական նշանակության ավտոմայրուղին։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Այսօր առավոտից Ջրարբի գյուղի բնակիչները թույլ չեն տվել իրենց երեխաներին դպրոց գնալ, փոխարենը դպրոցի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով մարզպետի ուշադրությունը բարձրացված խնդիրների նկատմամբ։

Հանրապետության մի շարք դպրոցներում արդեն ջեռուցումը միացվել է։ Իսկ Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի դպրոցում ցուրտ է, չնայած այն հանգամանքին, որ դպրոցը տաքացվում է անհատական վառարաններով։

«Դպրոցում սոլյարկա են վառում, էդ հոտին հնարավոր չէ 5 րոպե նստել,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից, երեք դպրոցականի հայր Սարո Մկրտչյանը,- սանհանգույց չկա, պատերը ճաքած են, հոսանքի լարերը` բաց, կախված են երեխեքի գլխին»։

Մկրտչյանը հիշում է, որ ջեռուցման ու դպրոցի վերանորոգման խնդիրն արդեն երկու տասնամյակ խոստանում են լուծել մարզի ու համայնքի ղեկավարները, բայց սայլը տեղից չի շարժվում։

Ջրարբի համայնքի դպրոցը նաև պատուհաններ չունի։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց գյուղի բնակիչ Ֆրիդա Բախշյանը։

«Պոլիէթիլենային թաղանթի գումար են հավաքում աշակերտներից, որ լուսամուտները փակեն»,- ասաց նա։

Начальная школа Джаджуравана - Sputnik Արմենիա
Ջեռուցում չկա, համացանցով տաքացեք. ինչպիսի ձմեռ է սպասում Հայաստանի դպրոցներին

Դպրոցականների ծնողները նշում են` դպրոցի անմխիթար պայմանների խնդիրը մեկ անգամ չէ, որ բարձրացնում են, բայց մինչ օրս այն չի արժանանում ո՛չ տեղական իշխանության, ո՛չ կրթության և գիտության նախարարության ուշադրությանը:

Ջրարբիում այս պահին էլ լարված իրավիճակ է։ Հավաքվածները սպասում են Արմավիրի մարզպետի խոստացված ժամանմանը։

Ի դեպ, նշենք, որ ԿԳՆ պաշտոնական տվյալներով, Հայաստանի 1430 դպրոցներից միայն 945-ն ունի կենտրոնացված ջեռուցում, որոնցից 257-ը` Երևանում։

Իսկ Արմավիրի մարզի 121 դպրոցներից կենտրոնացված ջեռուցման համակարգ ունեն 91-ը, վառարաններով են ջեռուցվում 31-ը, իսկ 1 դպրոց ընդհանրապես որևէ կերպ չի տաքացվում։

Ինչ վերաբերում է կոյուղուն, դրա բացակայությունը ևս մարզի դպրոցների համար բացառիկ խնդիր չէ։ Ջրարբի դպրոցից բացի, կոյուղի և սանհանգույց չունեն մարզային ևս 17 դպրոց։

Լրահոս
0