00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը կարող է օգնել դաշնակցին արցախյան հակամարտության հարցում

© Sputnik / Asatur YesayantsСитуация в Мадагисе
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախյան հակամարտությունը 2018թ-ին կարող է վերածվել լայնածավալ պատերազմի: Այդպես է կարծում ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենը։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Ռուսաստանը կարող է ներգրավվել արցախյան հակամարտությունում, որպեսզի աջակցի տարածաշրջանային դաշնակցին: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» զեկույցում։

«Արցախի շուրջ լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է վերածվել լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որում կարող է ներգրավվել Ռուսաստանը՝ իր տարածաշրջանային դաշնակցին աջակցություն ցուցաբերելու համար», — գրված է զեկույցում։

ԱՄՆ-ի ազգային հետախուզության տվյալներով՝ կողմերի մոտ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, աճող ներքին ճնշումը, Ադրբեջանի ռազմական ներուժի արդիականացումը, ինչպես նաև Հայաստանի կողմից նոր ռուսական զենք գնելը կարող են հանգեցնել 2018թ-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունների։

Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան հակամարտություն. Ռուսաստանը գնահատում է ԵԱՀԿ–ի դերը

Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Մոսկվան կձգտի ընդլայնել ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում։

Նշվում է, որ Ռուսաստանը Բելառուսը դիտարկում է որպես կարևոր բուֆեր իր և ՆԱՏՕ-ի միջև։ Զեկույցում ենթադրվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կշարունակի սերտ համագործակցել Մոսկվայի հետ անվտանգության ոլորտում, բայց կձգտի կարգավորել Արևմուտքի հետ հարաբերությունները։

ԱՄՆ-ի ազգային հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը կփորձի նաև խանգարել Արևմուտքի հետ Վրաստանի և Ուկրաինայի ինտեգրացմանը։

Բացի այդ, Մոսկվան ճնշում կգործադրի Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդների վրա՝ Վաշինգտոնի հետ փոխգործակցությունը սահմանափակելու նպատակով։

Քոութսը համոզված է, որ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և ԿԺԴՀ-ն կիբեռտիրույթում առավել մեծ սպառնալիք կներկայացնեն ԱՄՆ-ի համար հաջորդ տարվա ընթացքում։ Բացի այդ, նրա կարծիքով, Ռուսաստանը և Չինաստանը ցանկանում են ռազմականացնել տիեզերքը՝ չնայած երկրագնդում զենք չկուտակելու պաշտոնական կոչերին։

Լրահոս
0