00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոտքով» Երևանով. ի՞նչ է իմացել ռուսական հեռուստաալիքը մեծագույն հայերի մասին

© Sputnik / Asatur YesayantsУлица Абовяна 3/1. Старый Ереван
Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ոտքով» հաղորդաշարի հեղինակը կարծում է, որ «մեծագույն հայերի» թեմայով էքսկուրսիա կարելի է անցկացնել ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Փարիզում, Թբիլիսիում ու Սան Ֆրանցիսկոյում։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. «Ռոսիա. կուլտուրա» հեռուստաընկերության «Ոտքով» հաղորդման հեղինակ ու հաղորդավար Միխայիլ Ժերբակը պատմել է Հայաստանի ու հայտնի հայերի մասին։

Кессоны. Потолок кинотеатра Россия в Ереване. 1979. Архитекторы Г. Г. Погосян, А. А. Тарханян, С. Е. Хачикян и др. - Sputnik Արմենիա
«Ռոսիա» կինոթատրոնի ներկան. ինչու են գերմանացի ճարտարապետները հոտնկայս ծափահարել հայերին

«Երկրներ կան, որոնք հայտնի են իրենց ապրանքներով, երկրներ էլ կան, հայտնի են միֆերով, որոշ երկրներ` ֆուտբոլային թիմերով, ինչո՞վ է Հայաստանը ներկայանալի։ Իր մշակույթով։ Դուք հեշտությամբ կհիշեք հայ նկարիչների, արտիստների, երաժիշտների։ Մոսկվայում է աշխատել ճարտարապետ Հալաբյանը, նրա ամենահայտնի շենքը Խորհրդային բանակի թատրոնն է, ելույթ է ունեցել ծաղրածու Ենգիբարյանը, առաջնորդերին է նկարել Նալբանդյանը, երաժշտություն է գրել Խաչատրյանը», — ասել է Ժերբակը։

Նրա խոսքով` փոքր Հայաստանը աշխարհին բազում հանճարներ է տվել ու «մեծագույն հայերի» թեմայով էքսկուրսիա կարելի է անցկացնել ոչ միայն Մոսկվայում, այլև Փարիզում, Թբիլիսիում, Սան Ֆրանցիսկոյում։

Հաղորդավարը ժամանել է Երևան, որպեսզի հայկական հողին կանգնած խոսի հայ հանճարների մասին։

«Երևանը հին ժողովրդի երիտասարդ քաղաքն է, կամ կարելի է հակառակն ասել` ընդմիշտ երիտասարդ ժողովրդի հին քաղաքը։ Այն հիմնվել է մեր թվարկությունից առաջ 782 թվականին, երբ Ուրարտու թագավորն այստեղ հիմնել է Էրեբունի ամրոցը», — ասել է նա։

Հաղորդման ընթացքում հին Երևանի արխիվային կադրեր են ցուցադրվել։

«Խորհրդային Երևանի հեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է։ 40 տարեկան վարպետը, որն այն ժամանակ արդեն Գեղարվեստի ակադեմիայի փոխնախագահն էր, թողել է Պետրոգրադն ու քաղաքացիական պատերազմ ապրող Ռուսաստանի միջով մեկնել սոված, տիֆային, փախստականներով լցված Երևան, որպեսի օգնի նոր Հայաստան կառուցել։ Թամանյանը մտքում պարտեզ-քաղաք էր պատկերացրել, և դա ուտոպիա չէ», — նշել է Ժերբակը։

Հաղորդավարը Երևանի վարդագույն տուֆը համեմատել է մեղրահացի հետ։ Նա ընդգծել է, որ մանկուց սիրում է Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։

Ծրագրում Ժերբակը պատմել է Մարտիրոս Սարյանի մասին, որը կարողացել է փոխանցել «հայկական լեռների լույսը», Սերգեյ Փարաջանովի մասին, որին հաղորդավարը համեմատել է «մշտապես գաղափարներ ժայթքող» հրաբուխի հետ։

«Ոտքով» հաղորդման հերթական թողարկման հեղինակը պատմել է նաև Հանրապետության հրապարակի, Օպերայի և բալետի թատրոնի եզակի շենքի, Կասկադի, Սուրբ Զորավոր եկեղեցու մասին։

Լրահոս
0