00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռոսիա» կինոթատրոնի ներկան. ինչու են գերմանացի ճարտարապետները հոտնկայս ծափահարել հայերին

© Фото из "Популярная художественная энциклопедия" Издательство "Советская энциклопедия", 1986Кессоны. Потолок кинотеатра "Россия" в Ереване. 1979. Архитекторы Г. Г. Погосян, А. А. Тарханян, С. Е. Хачикян и др.
Кессоны. Потолок кинотеатра Россия в Ереване. 1979. Архитекторы Г. Г. Погосян, А. А. Тарханян, С. Е. Хачикян и др. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանցիների մեծ մասի համար հոգեհարազատ դարձած շենքերն ու շինությունները կառուցվել են 19-րդ դարի վերջին, 20 –րդ դարի սկզբին։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. «Ռոսիա» կինոթատրոնը, որը հետո վերանվանվեց «Այրարատ», կառուցվել է ճարտարապետների հայտնի եռյակի` Հրաչ Պողոսյանի, Արթուր Թարխանյանի և Սպարտակ Խաչիկյանի նախագծով։ Ցավոք, Երևանի երբեմնի խորհրդանիշներից մեկն այսօր վերածվել է մի մեծ շուկայի։

Իսկ կար ժամանակ, որ «Ռոսիան» համարվում էր խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցներից մեկը։

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մինչև հիմա էլ ջերմությամբ է հիշում «Ռոսիա» կինոթատրոնի բացման արարողությունը, (1974 թվականի դեկտեմբեր)։

«Հիշում եմ, երբ բացում էին «Ռոսիան», գերմանացի ճարտարապետների խումբ էր հյուր եկել` մոտ 40 մարդ։ Նրանք մեզ խնդրեցին ցույց տալ կինոթատրոնը։ Ես ուղեկցեցի նրանց, ցույց տվեցի սրահները։ Սկզբում ուսումնասիրեցին արտաքին ինտերիերը, հետո մտան դահլիճ»,- ասաց նա։

Դրանից հետո հյուրերը մոտ 10 րոպե հոտնկայս ծափահարեցին ճարտարապետին։

«Առաջին անգամ էի նման բան տեսնում։ Նրանք մասնագետներ էին, հասկանում էին, թե ինչ աշխատանք է կատարվել»,- ավելացրեց Պողոսյանը։

Այսօրվա քաոսը

Ճարտարապետը վստահեցնում է` այն, ինչ մենք այսօր սիրում ենք Երևանում, կառուցվել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին, անկախության հաստատումից առաջ։

«Ես բնիկ երևանցի եմ և շատ լավ եմ հիշում 40-ականների Երևանը։ Խորհրդային իշխանությունը, անկախ ամեն ինչից, կարողացավ քաղաք կառուցել, արդյունաբերություն ու գիտություն ստեղծել, ինչը մեծ գործ էր»,- ասաց նա։

Старое здание международного аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Սև ամպեր «Զվարթնոցի» գլխին. ի՞նչ ճակատագրի կարժանանա հայկական օդանավակայանը

Ճարտարապետի կարծիքով` անկախ Հայաստանի ամենամեծ սխալն այն էր, որ արդյունաբերությունն ու գիտությունը քանդվեց, պետական արժեքավոր օբյեկտները վաճառվեցին։

Ըստ Պողոսյանի` պետք էր ամեն ինչ հարմարեցնել, ավելի լավը դարձնել։

«Այսօր մենք հիմնականում առևտրային հսկայական շենքեր ենք կառուցում։ Բայց առևտուրն այն ոլորտը չէ, որ երկրին դեպի զարգացում կտանի, այդ ամենը մեր ապագան չէ, պարզապես որոշ մարդիկ փող են կուտակում այդ րոպեին։ Հյուրանոցների ու ռեստորանների կառուցումը ոչ մի հարց չի լուծում»,- նշեց ճարտարապետը։

Իսկ ինչ վերաբերում է ճարտարապետական հուշարձաններին, ապա ըստ Պողոսյանի, դրա համար համապատասխան կրթություն, մշակույթի ու պատմության հանդեպ սեր է պետք։ Նա նշեց, որ Երևանում չկա «հին քաղաք» հասկացություն։ Հայաստանը զբոսաշրջիկներին գրավել է և շարունակում է գրավել Թամանյանի տարիներին` 60-70-ականներին կառուցված շինություններով։

Հենց այդ տարիներին են կառուցվել Կասկադը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը։ Պողոսյանը նշեց, որ դրանք բոլորը դուր էին գալիս զբոսաշրջիկներին, իսկ այսօր, օրինակ, «Զվարթնոցը» ողբալի վիճակում է հայտնվել։

Էռնեկյանը կեցցե, բայց…

Ճարտարապետը կարծում է, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը մեծ գործ է արել` կառուցելով «Զվարթնոցի» նոր շենքը, բայց մի «բայց» կա։

«Հարցնում եմ` ի՞նչ տեսք ունի էռնեկյանական «Զվարթնոցը» դրսից։ Չեք կարող պատասխանել, որովհետև դեմք չունի։ Ներսում ամեն ինչ հրաշալի է, հարմար, մաքուր, ամեն ինչ հարմարեցված է զբոսաշրջիկներին։ Բայց արվեստ ու ճարտարապետական դիմագիծ չկա։ Իսկ հին Զվարթնոցն իր հիշվող կերպարն ունի»,- ասաց Պողոսյանը։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Խաչով «կուկուռուզնիկն» ու Երևանի մոդեռնիստական հրեշները. ինչո՞ւ են քանդում ժառանգությունը

Նրա խոսքով` Ճարտարապետների միությունում ուզում են, որ մեր երկրում ճարտարապետական կառույց լինի, ոչ թե մի բան, որտեղ վայրէջք ու թռիչք կկատարեն ինքնաթիռները։

«Մի օրինակ բերեմ։ Հին Հռոմի ճարտարապետական հուշարձանը` Կոլիզեյը, ֆունկցիոնալ դեր չունի։ Զբոսաշրջիկները գնում են, նայում են, տպավորություն են ստանում։ Շատ տարօրինակ է, երբ ասում են, որ «Զվարթնոցի» հին շենքը մեծ բեռ է, պահելը` թանկ»,- ասաց նա։

Պողոսյանի խոսքով ` այդ կառույցը մեծ եկամուտներ է բերում իտալացիներին, ինչը նորմալ է։ Ճարտարապետական հուշարձանները պետք է խնամքով պահել ու ցույց տալ հաջորդ սերունդներին։

Երբ ծագեց «Զվարթնոցի» հին շենքը քանդելու հարցը, Ճարտարապետների միությունը նամակով դիմեց ՀՀ մշակույթի նախարարությանը` խնդրելով պահպանվող օբյեկտների ցանկում ներառել «Ռոսիա» կինոթատրոնի և «Զվարթնոցի» շենքերը։

Պողոսյանը նշեց, որ մինչև հիմա արձագանք չկա, ինչը վկայում է, որ մշակույթի նախարարությունը, որպես կառավարական մարմին, չի մտածում հուշարձանների պահպանման մասին։

Լրահոս
0