00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց չինովնիկի «տանիքի» կամ հերթական սփյուռքահայ գործարարից գողացված բիզնեսը

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցМужчины в костюмах на мероприятии
Мужчины в костюмах на мероприятии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարբերաբար հայկական սփյուռքից գործարարները բողոքում են, որ պատմական հայրենիքում իրենց բիզնեսը խլում են կամ փորձում են իրենց «գրպանը մտնել ու փայատեր դառնալ»:

Աշոտ Սաֆարյան, Sputnik.

Սփյուռքի հայ գործարար, Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչության անդամ Մանուկ Շխրտմյանը ասում է, որ իրեն «քաշել» է Հայաստանի իր բիզնես-գործընկերը:

Ինչպես գրում է «Հրապարակ» թերթը, ՀՀ–ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Շխրտմյանը 2011 թվականից փորձում է հետ բերել գործընկերներին տված 860 հազար դոլարը: Գումարի մի մասը ձեռք է բերվել Երևանում գտնվող ներկերի խանութի վաճառքներից,  մյուս մասը գործարարն այդպես էլ չի ստացել: Մնացած մասը, որը Շխրտմյանը ծախսել է հյուրանոցի շինարարության վրա, նրան ևս չեն վերադարձրել:

Старое здание международного аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Սև ամպեր «Զվարթնոցի» գլխին. ի՞նչ ճակատագրի կարժանանա հայկական օդանավակայանը

Պարբերականը գրում է,  որ գործը դատախազություն է հասել:  Գործարարը հայտնել է, որ իրեն «գցած» գործընկերներին Հայաստանում «սատարում են» բարձրաստիճան չինովնիկները: Միևնույն ժամանակ Շխրտմյանը  խոստացել է մոտ ժամանակներս կոնկրետ անուններ նշել:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Շխրտմյանը չհերքեց այս տեղեկությունը, սակայն մանրամասներ հրաժարվեց ներկայացնել` կոչ անելով սպասել դատախազության հետաքննության արդյունքներին: Sputnik Արմենիայի հարցին գլխավոր դատախազությունից խոստացան պատասխանել հաջորդ շաբաթ:

Սփյուռքահայերը հաճախ են հայտնում Հայաստանում քաղաքական ղեկավարության և իրավապահ կառույցների կողմից իրենց նկատմամբ գործադրած ճնշումների վերաբերյալ: Աղմկահարույց դեպքերից մեկն Իրանի հայազգի ներկայացուցիչ Ժորժ Բաղումյանի հետ է կապված:  2012 թվականին սփյուռքահայ գործարարին, որը մի շարք հիվանդություններ ունի, ձերբակալեցին հարկերը չվճարելու մեղադրանքով:

Մի քանի ամիս անց նա մահացավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Փաստաբաններն այն ժամանակ հայտնեցին, որ Բաղումյանի դեմ հարուցած գործն ու կալանավորումը նպատակ ունեին խլել նրա ունեցվածքը, ավելի կոնկրետ` ՊՆ-ի կարիքների համար մարտկոցների արտադրության ձեռնարկությունը: Իսկ գործարարի եղբայրը` Սերժ Բաղումյանը, 2013 թվականին տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ հետաքննության ընթացքում եղբորն ազատելու համար իրենից 10 մլն դրամի չափով կաշառք են պահանջել:

Ара Абрамян - Sputnik Արմենիա
Արա Աբրահամյանին ուրիշի բիզնեսը զավթելու մեջ են մեղադրել. Աբրահամյանի պատասխանը

Անցյալ տարվա վերջում հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի գործարար Լևոն Մարկոսը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես պնդում էր գործարարը, 2000-ականների սկզբին, խաղալով իր հայրենասիրական զգացմունքների վրա, այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը նրան ներգրավեցին սնանկացման եզրին հայտնված «Կրեդիտ-Երևան» բանկը փրկելու գործում:

Կատարվածի մանրամասները չուսումնասիրելով`նշենք, որ բանկը սնանկացումից  փրկել չհաջողվեց, իսկ հետագայում, ծավալված դատական քաշքշուկների արդյունքում, սնանկացավ նաև Մարկոսը: Բանկի հետ կապված ողջ պատմությունը գործարարի գույքը յուրացնելու լայնածավալ գործողություն էր: Հակառակ ճամբարի ներկայացուցիչներն այս պատմությունը չեն մեկնաբանում:

Երկրի իշխանությունը ցանկացած հարմար պահի հայտարարում է, որ պատրաստ է առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել ներդրողների համար, այդ թվում` սփյուռքից: Գործնականում հաճախ կարելի է տեսնել սնանկացման եզրին կամ դատական հետապնդման մեջ հայտնված գործարարների:

Ինչպես պնդում են գործարարները,  Հայաստանի տնտեսությունում միջնաժամկետ և երկարաժամկետ  խոշոր ներդրումների անելու համար գլխավոր նախապայմանը «տանիք» ունենալն է` ի դեմս խոշոր և միջին պետական չինովնիկների: Ընդ որում` նման «ծածկ» ստանալու առավել արդյունավետ միջոցը չինովնիկներին` իրականացվող նախագծերին որպես «գործընկերներ» ներգրավելն է: Հակառակ դեպքում, այդ նախագծերը ժամանակի ընթացքում կկործանվեն:

Լրահոս
0