00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նենգ «անհայտները» խցկվել են հայերի սննդակարգ. ի՞նչ է լինում մթերքի հետ ամռանն ու ձմռանը

© Unsplash / nrdОвощной отдел в супермаркете.
Овощной отдел в супермаркете. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձմռանը մենք տառապում ենք վիտամինների պակասից, ամռանը հայտնվում ենք նիտրատներով և պեստիցիդներով թունավորվելու վտանգի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ի՞նչ և որքա՞ն ենք լցնում մեր և մեր երեխաների ափսեների մեջ։ Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կբացահայտի մեր սեղանի և ստամոքսների մասին ճշմարտությունը։

2018թ-ին ծառայությունն առաջին անգամ կուսումնասիրի Երևանի և մարզերի բնակիչների սննդակարգը։

Французский хлеб армнянской выпечки в Арзни - Sputnik Արմենիա
Հայկական պարադոքս. 2017թ–ին Հայաստանում երկու անգամ քիչ հաց են հավաքե՞լ

Բացի այդ, ծառայությունը կրկին առաջին անգամ կանցկացնի հողերի և բուսական արտադրանքի մոնիտորինգ՝ դրանցում պեստիցիդների, ծանր մետաղների, նիտրատների, ԳՁՕ-ների առկայությունը ստուգելու համար։

Այդ ամենը համադրելով՝ ծառայությունը կպարզի, թե ինչպիսի թունավորումների ենք մենք ենթարկվում, նշանակում է՝ որտեղ և ինչից պետք է մաքրել հողն ու մթերքը։

Եթե քաղաքներում և գյուղերում ձմեռ չլիներ…

Երևանում արդեն երկար տարիներ նման մոնիտորինգ է անցկացնում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական- վերլուծական կենտրոնը։ 2014թ-ից կենտրոնն ուսումնասիրում է երևանցիների սննդակարգը անհատական հարցումների հիման վրա (տարեկան 1500 մարդ)։ Եվրոպայում վաղուց հետ են վարժվել սեզոնային սննդից։ Այնտեղ կլոր տարին միրգ և բանջարեղեն են ուտում։ «Իսկ Հայաստանն ապրում է նախկինի պես. սննդակարգն այստեղ տարվա եղանակներին տարբեր է», — ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Օրինակ` ամռանը մենք օրական ուտում ենք շուրջ 300 գրամ լոլիկ, ավելի քան 100 գրամ վարունգ, շատ միրգ։ Հուլիս-սեպտեմբերին երևանցիները մինչև մեկ կիլոգրամ և ավելի միրգ ու բանջարեղեն են ուտում։ Իսկ ձմեռային ամիսներին ընտանիքը մեկ շաբաթվա ընթացքում է ուտում այդ մեկ կիլոգրամը։ Ուստի մենք բավարար քանակությամբ օգտակար նյութեր չենք ստանում։

Երբեք չէինք իմանա այդ «ուրախ» օրերի մասին

Ամառային Երևանը կարող էր դառնալ աշխարհի ամենաառողջ քաղաքը։ Մեկ կգ թարմ մրգի և բանջարեղենը՝ հարուստ վիտամիններով, բջջանյութով և հակաօքսիդանտներով, առողջության բանաձևն է։ Բայց այդ բանաձևի մեջ հայտնվում են նենգ «անհայտները»՝ պեստիցիդները, նիտրատները և ծանր մետաղները։

Гипермаркет Лента в Великом Новгороде - Sputnik Արմենիա
ԳՁՕ–ի մասին խաբում են հայերին, թե ոչ, այդպես էլ չենք իմանա. փորձագետ

Ահա և ստացվում է, որ ձմռանը երևանցիները տառապում են վիտամինների և բջջանյութի պակասից, իսկ ամռանը՝ թունաքիմիկատներից թունավորելու վտանգից։

Որքան էլ զարմանալի լինի, երևանցիների մոտ վտանգն ավելի մեծ է, քան Ախթալայի ու Կապանի բնակիչների մոտ, որտեղ խոշոր հանքեր կան (կենտրոնը նախկինում հետազոտություն է անցկացրել այնտեղ)։

«Նրանց մոտ մթերքը բերում են երկրի տարբեր շրջաններից, ուստի թվերը միջինանում են», — ասում է Պիպոյանը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ վերջին երեք տարվա ընթացքում հանրապետության բնակչության շուրջ 15 տոկոսի, այսինքն յուրաքանչյուր 7-րդ մարդու սննդակարգի 70 տոկոսը կազմված է հացից, ձավարեղենից և կարտոֆիլից։ Այդ մարդիկ կարող են չմտածել պեստիցիդների մասին։ Ինչ էլ լինի, նրանք իրենց երեխաների համար կարող են 2-3 կգ ծիրան գնել ամբողջ ամառվա ընթացքում։

Լրահոս
0