00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայուհու հանդեպ Շահ Ջահանի 404–ամյա սիրո պատմությունը հավերժացել է տաճարում

© AFP PHOTO/Prakash SINGHТадж-Махал — мавзолей-мечеть, находящийся в Агре, Индия
Тадж-Махал — мавзолей-мечеть, находящийся в Агре, Индия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուղիղ 404 տարի առաջ` մայիսի 10–ին, մեծ մուղալների փադիշահ Քհուրամ Շահ Ջահալն ամուսնացել է հայկական ծագումով հնդկուհի Արջումանդ Բանո Բեգումի հետ։ Հենց նրա պատվին է Հնդկաստանի Ագրա քաղաքում կառուցվել իր գեղեցկությամբ և չափերով անկրկնելի Թաջ Մահալ դամբարանը։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի- Sputnik. Թաջ Մահալ մզկիթ-դամբարանը մարմնավորում է հավերժ սերը։ Այդ տաճարի ստեղծման պատմությունը, որը դարձել է Հնդկաստանի խորհրդանիշը, դասվում է ամենաանսովոր արարքների շարքում, որոնք կատարվել են հանուն սիրո։

«Թագի ադամանդը»

Գոյություն ունի Շահ Ջահանի և նրա ապագա կնոջ ծանոթության մի քանի վարկած։ Լեգենդներից մեկի համաձայն` արքայազն Քհուրամը շուկայում հանդիպել է մի աղքատ աղջկա, որը ցնցել է նրան իր հայացքով։ 19-ամյա Արջումանդ Բանո Բեգումը փայտե զարդեր է վաճառել։ Շահ Ջահանը որոշել է ամուսնանալ գեղեցկուհու հետ, որպեսզի երբեք չբաժանվի նրանից։

Կա նաև հակառակ վարկածը, որի համաձայն` Արջումանդ Բանո Բեգումը հասարակ ծագում չի ունեցել, այլ եղել է մեծատոհմիկ փադիշահ Ջահանգիրի վեզիրի` Աբդուլ Հասան Ասաֆ խանի դուստրը։

Մի պատմություն կա, որ 15-ամյա արքայազնն առաջին անգամ տեսել է Արջումանդ Բանո Բեգումին, երբ նստած է եղել Ագրայի պալատի պատշգամբում և հետևել է իր սիրելի քրոջը` Գյուլիին։ Հանկարծ Գյուլիի ուղղությամբ վազել է մի հսկա շուն, Արջումանդն իր մարմնով փակել է Գյուլիին, և շունը փախել է։

Գյուլին սկսել է ծիծաղել, իսկ նրա ընկերուհին` Արջումանդը, սկսել է արտասվել` սեղմվելով արքայազնի ուսին։ Այդ պատահարից հետո թագաժառանգը չի դադարել մտածել գեղեցկուհու մասին։

Արքայազնն օգտագործել է ցանկացած հնարավորություն, որպեսզի տեսնի և շփվի Արջումանդի հետ, ով շատ խելացի ու գեղեցիկ է եղել։

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցՀնդկաստան
Страны мира. Индия - Sputnik Արմենիա
Հնդկաստան

Նրա համբավը տարածվել է ողջ Հնդկաստանում։ Շատերն են խնդրել Արջումանդի ձեռքը և սիրտը։ 1612թ.-ին սիրահարները վերջապես ամուսնացել են։

XVII դարում Ագրայում դավանում էին իսլամ, և կառավարիչները հարեմներ ունեին։ Շահ Ջահանն այնքան էր սիրում գեղեցկուհի կնոջը, որը մյուս կանանց հետ այնքան ժամանակ էր անցկացնում, որքան նախատեսված էր Ղուրանով։ Արջումանդը դարձել էր արքայազնի երկրորդ և ամենասիրելի կինը։ Նրան անվանում էին «թագի ադամանդ»։

Փառաբանելով դժբախտ սերը

Հայկական արմատներով հնդկուհին պատմության մեջ մնացել է Մումթազ Մահալ անունով, այսինքն` «պալատի զարդ»։ Աղջկան այդպես է անվանել նրա ապագա սկեսրայրը` Ջահանգիր շահը։ Գեղեցկուհի Մումթազ Մահալը հնդիկ կառավարչի համար դարձել էր այն մարդը, ում նա լիովին վստահել է և խորհրդակցել նրա հետ։ Նա եղել է արքայազնի հարեմի միակ կինը, ով ուղեկցել է նրան ռազմական արշավների ժամանակ։ Հենց նա է եղել պետական կնիքի պահապանը։ Ասում են, որ եթե Մումթազը չէր կարող ներկա գտնվել ինչ-որ կարևոր միջոցառման, ապա արարողությունը հետաձգվում էր։

Արքայազնը և նրա կինը շատ ժամանակ էին անցկացնում իրար հետ։ Շահ Ջահանն այնքան էր հիանում իր կնոջ նրբագեղ կազմվածքով, որ հանձնարարել էր իր տարեգիրներին` մանրամասն նկարագրել իր և Մումթազ Մահալի անձնական կյանքը։ Կայսրն իր կնոջն անվանել է Լալա, ինչը նշանակում է «սուտակի կարմիր կաթիլ»։

© TAUSEEF MUSTAFA / AFPԹաջ Մահալ
Тадж-Махал — мавзолей-мечеть, находящийся в Агре, Индия - Sputnik Արմենիա
Թաջ Մահալ

Նրանք ունեցել են 13 երեխա։ Հնդկուհին հենց ինքն է խնամել նորածիններին։ Բայց Մումթազ Մահալը չի դիմացել 14-րդ երեխայի դժվար ծննդաբերությանը… Նա Շահ Ջահանին նվիրել է երջանկությամբ լի 18 տարի։

Հանուն իր անհուն սիրո` կայսրը Մումթազ Մահալի համար դամբարան է կառուցել։ Վշտացած կնոջ մահով` Շահ Ջահանը հրամայել է վերակառուցել դամբարանը։ Փառահեղ Թաջ Մահալի շինարարությունը տևել է հենց 18 տարի, որը հիրավի համարվում է աշխարհի հրաշալիքներից մեկը։

 

Լրահոս
0