00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդանյանի գաճաճ «մամոնտագիտությունը» կամ ինչպես հայը զարգացրեց ռուսական գիտությունը

© Photo : С.Л.ВартанянСергей Вартанян и Луве Дален
Сергей Вартанян и Луве Дален - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերգեյ Վարդանյանի` վերջին մամոնտների մասին հոդվածը լույս է տեսել 1993 թվականին, դրանից հետո ամբողջ աշխարհը իմացել է նրա հայտնագործության մասին։

Կար ժամանակ, երբ մամոնտի լավ պահպանված մնացորդներ գտնելը հազվադեպ ու անգին գիտական հաջողություն էր համարվում։ Իհարկե, այսպիսի գտածոներն այսօր էլ են մեծ արժեք ներկայացնում, սակայն արդեն սովորական են դարձել. հազվադեպ է լինում, որ տարին առանց մի քանի խոշոր գտածոների անցնի։ Այնպես որ «մամոնտագիտություն» բառը հետզհետե սկսում է դառնալ գիտության կայացող ու ինքնուրույն ճյուղ։

Юрий Оганесян - Sputnik Արմենիա
Հայերի հայտնագործություններն ընդգրկվել են ռուսական 10 լավագույն ձեռքբերումների ցանկում

Պետերբուրգցի Սերգեյ Վարդանյանը ոչ այնքան տարածված մասնագիտություն է ընտել։ Նա հնեագրագետ է։ Այսպիսի մասնագիտությամբ համալսարանն ավարտելուց հետո հանգիստ կարելի էր ընդմիշտ տեղավորվել գրասենյակում, տեսական գիտություն ուսումնասիրել ու գիտական աշխատանքներ գրել։ Սակայն Վարդանյանին այդ միտքը, կարծես, այդքան էլ դուր չէր եկել, ու նա մեկնել էր Արկտիկա` Վրանգելի կղզի, որտեղ պետական արգելոց կար։ Ցուրտ էր, իհարկե, սակայն ինչ-որ բանով տարված մարդկանց համար ցուրտը խնդիր չէ։

1993 թվականին երիտասարդ գիտնականը գործընկերների հետ հրապարակեց հետազոտությունների արդյունքները։ Դրանք վկայում էին, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում գտնվող Վրանգելի կղզում դեռ 6 հազար տարի առաջ մամոնտներ են ապրել։ Վարդանյանը մամոնտի ատամները հանձնել էր եվրոպական ու ամերիկյան լաբորատորիաներին` ռադիոածխաջրային անալիզի. այն տարիներին, ցավոք, պետությունը մամոնտների ժամանակ չուներ։

Արտասահմանյան մասնագետները հաստատել էին Վարդանյանի ու նրա գործընկերների եզրակացությունները, ավելին` անալիզները ցույց էին տվել ոչ թե 6000, այլ 3700 տարի։ Այսինքն` մամոնտները շրջել էին Սիբիրում այն ժամանակ, երբ Եգիպտոսում զմռսում էին փարավոններին ու բուրգեր կառուցում։

Պարզվել էր նաև, որ մամոնտները չափերով ավելի փոքր էին, քան մայրցամաքում հայտնաբերվածները, որոնք տարիքով ավելի մեծ էին։ Կղզու մամոնտներին գաճաճ անվանեցին, թեև աշխարհում ամեն ինչ հարաբերական է, ու այդպիսի գաճաճ մամոնտը կարող էր մինչև երեք մետր հասակ ունենալ։

Норайр Мартиросович Сисакян - Sputnik Արմենիա
Նորայր Սիսակյանի տիեզերական բժշկությունը, կամ ինչպես է նա օգնել Յուրի Գագարինին

Ավելի ուշ`2004 թվականին, ևս մեկ սենսացիա եղավ. ամերիկացի պրոֆեսոր Դեյլ Գատրին Բերինգի ծովի Պրիբիլովի կղզիներում հայտնաբերեց մոտ 7000 տարի առաջ ապրած մամոնտների մնացորդներ։

Սերգեյ Վարդանյանն իր հետախուզությունների շնորհիվ հայտնվեց համաշխարհային գիտության համար առավել նշանակություն ունեցող աշխատանք կատարած ռուսաստանցի գիտնականների տասնյակում։ Սակայն գաճաճ մամոնտներին գտնելու փաստը մի շարք հարցեր ծնեց. ամենագլխավորը` ինչու՞ են մամոնտները վերացել։

Գիտնականները գրեթե չեն կասկածում, որ Վրանգելի կղզին մայրցամաքի մի մասն է եղել մինչ կլիմայական աղետալի փոփոխությունները։ Վրանգելի կղզու մամոնտներից բացի, գիտնականները վերլուծել են Յակուտիայի հյուսիսի, Նովոսիբիրսկի կղզիների, Թայմիր թերակղզու ցեղակիցներին ու պարզել, որ հենց նույն կլիմայական աղետից հետո, միևնույնն է, մեծ պոպուլյացիա է մնացել, որը մի քանի հազար տարի փորձել է գոյատևել երկրի ծայրին գտնվող հողակտորի վրա։

Թայմիրի տունդրային գոտում, այնտեղ, որտեղ հիմա ոչ մի ծառ չկա, մոտ 4-5 հազար տարի առաջ տերևային ծառեր էին աճում։ Այն ժամանակվա բույսերի անալիզը ցույց է տալիս, որ այնտեղ առատ աճում էին թփուտներ, գաճաճ ուռենիներ ու կեչիներ, լաստենու պուրակ։ Այդպիսի բուսականությունը բավական էր, որպեսզի մամոնտները, թեկուզ և գաճաճ, երկար ժամանակ սննդի խնդիր չունենային։

Սերգեյ Վարդանյանի ու նրա գործընկերների գտած մամոնտները բազում հիվանդություններ են ունեցել, դրա մասին վկայում են մնացորդների անալիզները։ Պոպուլյացիայի մեկուսացումն ու սակավությունը հետզհետե հանգեցրել է մոտ բարեկամների խաչասերման, սկսել է պակասել սնունդը։

Իսկ հետո եկել է մարդն ու ավարտել բնության սկսած գործը։

Լրահոս
0