00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի հայտնագործություններն ընդգրկվել են ռուսական 10 լավագույն ձեռքբերումների ցանկում

© Sputnik / Александр Уткин / Անցնել մեդիապահոցЮрий Оганесян
Юрий Оганесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական գիտության մեջ ամենակարևոր հայտնագործությունների ցուցակում են ներառվել հայ գիտնականներ Սերգեյ Վարդանյանի ու Յուրի Հովհաննիսյանի անունները։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը Ռուսական գիտության օրվա կապակցությամբ թոփ տասնյակ է կազմել, որում ընդգրկվել են նաև հայ երկու գիտնականները։

Норайр Мартиросович Сисакян - Sputnik Արմենիա
Նորայր Սիսակյանի տիեզերական բժշկությունը, կամ ինչպես է նա օգնել Յուրի Գագարինին

Երկրի վերջին մամոնտները

1989թ-ին Սերգեյ Վարդանյանը` Լենինգրադի պետական համալսարանի կրտսեր աշխատակիցը, որն ուսումնասիրել է Արկտիկայի հին աշխարհագրությունը, մեկնել է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում մոռացության մատնված Վրանգելի կղզի։ Նա հավաքել է մամոնտների ոսկորները և ռադիոածխաջրածնային անալիզի օգնությամբ պարզել, որ դրանք ընդամենը մի քանի հազար տարեկան են։

Արդյունքում պարզվել է, որ բրդոտ մամոնտները ոչնչացել են 3730 տարի առաջ։ Կղզու մամոնտներն ավելի փոքր են եղել իրենց մայրցամաքային ցեղակիցներից, ունեցել են մինչև 2,5 մետր հասակ, ուստի դրանց անվանում են նաև գաճաճներ։ Վարդանյանի և նրա գործընկերների` Երկրի վերջին մամոնտների մասին հոդվածը լույս է տեսել Nature-ում 1993թ-ին, և նրանց հայտնագործության մասին իմացել է ամբողջ աշխարհը։

Վրանգելի կղզու մամոնտների գենոմը վերծանել են 2015թ-ին։ Այժմ Սերգեյ Վարդանյանը ռուս և արտասահմանցի գործընկերների հետ շարունակում է ուսումնասիրել այն` գաճաճ մամոնտների կյանքի բոլոր առանձնահատկությունները պարզելու և դրանց անհետացման առեղծվածը բացահայտելու համար։

Пузырьковая камера - Sputnik Արմենիա
Հրաշալի կյանք ու անհեթեթ մահ. ինչու էր հայ ֆիզիկոսը պահանջում ԱՄՆ–ից ուղարկել մի կնոջ կրծքերը

Գերծանր ատոմներ

1960-ականներին ռուս ֆիզիկոսները կանխագուշակել են, որ գոյություն ունի «կայունության կղզի»` հատուկ ֆիզիկական վիճակ, որի սահմաններում պետք է գոյություն ունենան գերծանր ատոմները։ 2006-ին Դուբնայի միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի փորձարարներն այդ «կղզում» ցիկլոտրոնի օգնությամբ գտել են 114-րդ տարրը, որն ավելի ուշ անվանել են ֆլերովիում։

Հետո մեկը մյուսի հետևից բացահայտվել են 115-րդ, 117-րդ և 118-րդ տարրերը` մոսկովիումը, տենեսինը և օգանեսոնը (ի պատիվ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի)։ Այդպես է համալրվել Մենդելեևի աղյուսակը։

Լրահոս
0