00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի կառավարությունն արգելել է հայ համայնքին նոր պատրիարք ընտրել. Աթեշյանի հաղթարշավը

© AravotАрам Атешян
Арам Атешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները չեն կայանա։ Թուրքիայի կառավարությունը հայերին ստիպել է նահանջել։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Պոլսո Հայոց պատրիարքի պարտականությունները դարձյալ կկատարի Թուրքիայի կառավարությանը հաճո և հայ համայնքի համար անընդունելի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Մինչև Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը չվախճանվի, նոր պատրիարք չի ընտրվի։ Թուրքիայի կառավարությունն այսպես է լուծել պատրիարք ընտրելու հայ հոգևոր համայնքի հետ խնդիրը։

Город Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Հայերի վզին փաթաթված Աթեշյանը. Թուրքիան արգելքներ է ստեղծում Պոլսո Հայոց պատրիարքի համար

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը։

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդն այսօր արտահերթ ժողով է գումարել, որի ընթացքում հայտարարվել է, որ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Նրան այդ պաշտոնում դարձյալ կփոխարինի Թուրքիայի իշխանությունների համար ընդունելի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

«Փաստորեն որոշվել է շարժվել կառավարության ցուցումներին համապատասխան,– մեկնաբանելով հոգևոր խորհրդի որոշումը` ասաց Էստուկյանը,– Թուրքիայի կառավարությունն ի վերջո իր պատրիարքին նշանակեց` հանձին Աթեշյանի»։

Այս որոշումը կայացվել է Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների հանդիպումից հետո, որի ժամանակ հայերին պարտադրվել է հրաժարվել նոր ընտրություններ անցկացնելուց` Մեսրոպ արք. Մութաֆյանի ողջ լինելու պատճառաբանությամբ։

Баграт Эстукян - Sputnik Արմենիա
Էստուկյան. «Աթեշյանի պես խայտառակված հոգևորական չկա»

Բագրատ Էստուկյանը հույս հայտնեց, որ չնայած ստեղծված իրավիճակին, հայ համայնքը կշարունակի պայքարել նոր ընտրությունների կազմակերպման համար, բայց և խոստովանեց, որ այսուհետ որևէ արդյունքի հասնելը շատ ավելի դժվար կլինի։

Հիշեցնենք` Թուրքիայի հայերի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով շուրջ 9 տարի չի կարողանում կատարել պատրիարքի պարտականությունները: Դրանք ժամանակավորապես իրականացնում էր պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Սակայն, 2017թ–ի մարտի 15-ին տեղի ունեցան պատրիարքական տեղապահի ընտրություններ, որի արդյունքում տեղապահի պաշտոնում ընտրվեց Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, և Արամ արքեպիսկոպոսը ստիպված եղավ հրաժարական տալ։

Այդ ժամանակվանից սկսած Պոլսո պատրիարքարանը պարբերաբար դիմում–նամակներ է ներկայացնում Թուրքիայի ներքին գործերի նախարարություն` պատրիարքի նոր ընտրություններ նշանակելու հարցով, քանի որ այդ երկրի օրենքներով հոգևոր առաջնորդի ընտրությունը պետք է կազմակերպվի բացառապես ներքին գործերի նախարարության թույլտվությամբ։

Հայերի նամակները շուրջ մեկ տարի անպատասխան թողնելուց հետո, Թուրքիայի կառավարությունն ի վերջո նրանց ստիպեց վերադառնալ մինչև 2016 թվականի հոկտեմբերի 26-ը եղած վիճակին։

Լրահոս
0