00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք ծնված օրվանից հայրենիք ենք փնտրում. ինչպե՞ս են երիտասարդ հայերն ապրում Ռուսաստանում

© Photo : Ari tun official siteУчастники программы "Ари тун" в Гарни
Участники программы Ари тун в Гарни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սփյուռքի մեր երիտասարդ հայրենակիցներին սպասում են հայրենիքում։ Նրանց Հայաստանի հետ ծանոթացնելու համար սփյուռքի նախարարությունն ամեն տարի իրականացնում է «Արի տուն» ծրագիրն ու «Սփյուռք» ամառային դպրոցը։ Sputnik Արմենիայի թղթակիցը ծանոթացավ նրանցից երեքի հետ։ Եվ նրանք պատմեցին, թե ինչպես են լքել հայրենիքը, ինչպես են ապրում սփյուռքում։

Թիմուր Սելիվանով, Sputnik

Միշտ միասին

Նանա Մհերյան, 20 տարեկան, Պերմ

Ես ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում, իսկ մեկուկես տարի անց ընտանիքս Պերմ է տեղափոխվել։ Այդ քաղաքն էլ դարձավ իմ երկրորդ հայրենիքը։ Թեև այն միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաք է, սակայն ինձ համար փոքր է և հարմարավետ։

Այստեղի հայկական համայնքը մեծ է, և փողոցում անհնար է ծանոթների չհանդիպել։ Պերմի բոլոր հայերը շփվում են միմյանց հետ։ Մենք միասին նշում ենք տոները։ Ծնողներիս ընկերներն ամեն երեկո հավաքվում են մեր տանը։

© Из личного архива Н.МгерянՆանա Մհերյան, 20 տարեկան, Պերմ
Нана Мгерян из Перми - Sputnik Արմենիա
Նանա Մհերյան, 20 տարեկան, Պերմ
Մեր ընտանիքը երբեք չի մոռանում հայկական ավանդույթները։ Հավանաբար, դրանցից ամենակարևորը միշտ միասին լինելն է։ Մենք բոլոր նոր տարիները, Զատիկը և մյուս տոները ընտանիքի անդամներով ենք նշում։

Հունվարին նշեցինք Սուրբ Սարգսի տոնը։ Այդ օրը երիտասարդ չամուսնացած աղջիկները քնելուց առաջ աղի բլիթ են ուտում, որպեսզի գիշերը երազում ապագա ընտրյալին տեսնեն։

Լավագույն ընկերուհուս մայրն այդպես երազում տեսել էր իր ապագա ամուսնուն, մորաքույրս` նույնպես։ Ես աղի բլիթ կերա, սակայն այդպես էլ երազում ոչ մեկի չտեսա, նշանակում է` այս տարի չեմ ամուսնանա։

Մեկնում եմ հայրենիքիս օգնելու

Հայաստանն ինձ համար եկեղեցին է, խաչը և հավատը։ Երբ 9 տարեկան էի, առաջին անգամ վերադարձա Հայաստան։ Առաջին իսկ օրը հարևանի անծանոթ երեխաները կանչեցին ինձ իրենց հետ խաղալու, և միասին եկեղեցի գնացինք։

Հայերենին տիրապետում եմ կատարելապես` խոսում եմ, կարդում, գիտեմ գրեթե բոլոր բարբառները։ Մեր տանը ռուսերեն խոսելն ընդունված չէ, ես նույնիսկ դրա համար հանդիմանում եմ քույրերիս։ Ընկերներիս հետ նույնպես հայերեն ենք հաղորդակցվում։

Մարգարիտ Եսայան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարգարիտ Եսայան. «Հայաստան-Սփյուռք համաժողովն անկեղծ մթնոլորտում է անցնում»

11-րդ դասարանում էի, երբ եկա Հայաստան և հասկացա, թե որքան աղքատ երկիր է։ Տեսնում էի, թե ինչպես էին մարդիկ լքում իրենց ընտանիքները և մեկնում գումար վաստակելու, քանի որ հանրապետությունում աշխատատեղեր չկան։  Ես խոստացա ինքս ինձ, որ բուհ կընդունվեմ, պետական կառավարում կուսումնասիրեմ և կմեկնեմ օգնելու հայրենիքիս։

Ոչ թե «վերևից», այլ «հորիզոնական»

Անի Կոբալյան, 28 տարեկան, Նիժնի Նովգորոդ

Ծնվել եմ Գյումրիում (այն ժամանակ քաղաքը Լենինական էր կոչվում) Սպիտակի երկրաշարժից հետո։ Չորս տարի անց ընտանիքս տեղափոխվեց Ռուսաստան։

Այժմ աշխատում եմ «Արսենալ» ժամանակակից արվեստի կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնում` որպես գլխավոր մասնագետ, զբաղվում եմ ընկերության առաջխաղացմամբ։ Ցավոք, մեր կենտրոնի նման մեծ պետական կազմակերպություններ, որոնք զբաղվում են ժամանակակից արվեստի ներկայացմամբ, Հայաստանում չկան։

Ժամանակակից արվեստն օգնում է ինձ տեսնելու XXI  դարի աշխարհը և ինձ` այդ աշխարհում։ Այն հույզերի դրսևորման և մտորումների համար հսկայական հնարավորություն է տալիս, և կարծրատիպեր չի պարտադրում։

© Sputnik / Юлия СоловьеваԱնի Կոբալյան, 28 տարեկան, Նիժնի Նովգորոդ
Ани Кобалян из Нижнего Новгорода - Sputnik Արմենիա
Անի Կոբալյան, 28 տարեկան, Նիժնի Նովգորոդ
Մեզ մոտ` Նիժնի Նովգորոդում «Նաիրի» ժողովրդական պարի համույթ և կիրակնօրյա դպրոց է գործում, որտեղ հայերեն են դասավանդում թե երեխաների և թե մեծահասակների համար։ Մեր Սուրբ ամենափրկիչ եկեղեցու վանահայր Տեր Սեբեոսը եկեղեցի այցելողներին սովորեցնում է սիրել և հասկանալ ազգային և հոգևոր արժեքները։

Մեր համայնքը ցանկանում է շփվել այստեղ ապրողների հետ։ 2017 թվականին հանդիպում էինք կազմակերպել The Bambir խմբի երաժիշտների հետ։ Նրանք արդեն 40 տարի է ելույթներ են ունենում  Հայաստանում։  Նման իրադարձությունները, որոնք ոչ թե «վերևից» են կազմակերպվում, այլ «հորիզոնական»` մարդկանց նախաձեռնությամբ, շատ օգտակար և կարևոր են։

Հայրենիքն ինձ համար Տաթևի վանքն է

Պատկերավոր ասած, հայրենիքն ինձ համար Տաթևի լեռնային վանական համալիրն է, բնության և հոգևորի հետ կապը։ Այսօր, երբ հիշում եմ Հայաստանը, հենց այդ վայրի մասին եմ մտածում։ Դա պարզապես զբոսաշրջային տեսարժան հանգրվան չէ, այլ վայր, որի միջոցով կարողանում եմ ճիշտ ընկալել հայրենիքս։

Գյումրին մինչև օրս չի վերականգնվել ավերիչ երկրաշարժից հետո։ Տնտեսական առումով էլ այն լավ վիճակում չէ։ Գրեթե յուրաքանչյուր արձակուրդին պարտադիր գալիս եմ Գյումրի, զբոսնում մանկությանս փողոցներով, այցելում հարազատների շիրիմներին։

Открытие памятника Екатерине II в Симферополе - Sputnik Արմենիա
Ինչպես հայերը հաստատվեցին Ռուսաստանում, կամ ինչ արեց Եկատերինան հայերի համար

Հայրենիք վերադառնալու հետ կապված հեռավոր ապագայի ծրագրեր չեմ ուզում կառուցել։ Ժամանակը ցույց կտա։ Վերադառնալու շատ տարբերակներ ու հնարավորություններ կան, կարևորը` ցանկությունն է, որը ավելի լավ է ոչ թե խոսքով, այլ գործով արտահայտել։

Նալբանդյանների ութ սերունդը

Կարապետ Նալբանդյան, 19 տարեկան, Եկատերինբուրգ

Ծնվել եմ Ջավախքում` Կուլալիս գյուղում, այնտեղ դեռ նախապապս էր ապրում։ Այսօրվա Հայաստանն ու հարազատ գյուղս չեմ առանձնացնում, հայրենիքը ժամանակակից պետությունների տարածքներով չեմ սահմանափակում։

Եկատերինբուրգ ծնողներս տեղափոխվել են իմ ծնվելուց գրեթե անմիջապես հետո։ Ընտանիքս փոքր է` ծնողներս և եղբայրս, սակայն մեր հարևանությամբ են ապրում նաև հայրիկիս և մայրիկիս եղբայրները։ Տոներին մեկ հարկի տակ մինչև 40 մարդ է հավաքվում։

© Из личного архива К.НалбандянаКарапет Налбандян из Екатеринбурга
Карапет Налбандян из Екатеринбурга - Sputnik Արմենիա
Карапет Налбандян из Екатеринбурга
Ամռանը Հայաստանում մասնակցեցի «Սփյուռքի ամառային դպրոց» ծրագրին։ Ծրագրին մասնակցում էին հայեր ամբողջ աշխարհից։ Նրանց սովորեցնում էին երգել, խոսել հայերեն և առաջնորդի որակներ դրսևորել։

Ծանոթացա բոլոր մայրցամաքներից ժամանած երիտասարդների հետ` ֆրանսիացիների, ամերիկացիների, իտալացիների։ Նրանցից յուրաքանչյուրը կրում էր այն երկրի ազդեցությունը, որտեղ ապրում է։ Միևնույն ժամանակ ես գիտակցում էի` բոլորը հայեր են, մենք ընդհանուր արժեքներ ու ընդհանուր հայրենիք ունենք։

Պարի լեզուն

«Ամառային դպրոց» ես մեկնել էի հայկական պարեր սովորելու համար` այդ գործի վարպետներից։  Երեք տարի է` պարապում եմ, պարերն իմ նախասիրությունն են։ Մանուկ հասակից միշտ հետևել եմ, թե ինչպես էին ընտանեկան հավաքույթների ժամանակ պարում ծնողներս, և երբ մեծացա, սկսեցի պարերի դասընթացների հաճախել հայկական դպրոցում։

Բայց մեր պարի ուսուցիչը մեկնեց, և արդեն երկու տարի է` նրա փոխարեն ես եմ պարել սովորեցնում։ Առաջին տարին միայն մեծահասակներին էի սովորեցնում, այնուհետև մանկական խումբ ստեղծեցի։ Այսօր այնտեղ 150 երեխա է ընդգրկված։ Ընդհանուր առմամբ 200-250 աշակերտ ունեմ։ Ես նրանց սկզբում ինքս էի սովորեցնում, բայց վերջին ամիսը ավագ խմբից երեք երիտասարդների առաջարկեցի փոխարինել ինձ։

Грануш Акопян - Sputnik Արմենիա
Հակոբյան. «Իսլամացած հայերն այլևս չեն վախենում խոսել իրենց ազգության մասին»

Պարն առանձին լեզու է, որի օգնությամբ պարողներն իրենց հույզերն ու հուշերն են փոխանցում։ Յուրաքանչյուր հայկական պար իր առանձնահատուկ առաքելությունն ունի, նպատակը, այն կյանքի տարբեր դրվագներ է ներկայացնում։

Հայաստանից բացի, այլ տուն չկա

Մեր համայնքն արդեն երկու տարի է` Եկատերինբուրգում մասնակցում է Ուրալի ժողովուրդների տոնին։ 2016 թվականին մենք մեր վանատանը կից Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Անիի ամրոց–պատը կառուցեցինք։ Նաև գորգագործի հրավիրեցինք։  2017 թվականի փառատոնին թոնիր էինք սարքել, հյուրերի համար հայկական հաց էինք թխում ու հյուրասիրում։

Բազմամիլիոնանոց Եկատերինբուրգում հայի հանդիպելն ինձ համար հոգու սփոփանք է։ Հիշում եմ, երբ ծնողներս մեկնելուց հետո առաջին անգամ ինձ Հայաստան բերեցին, ես ապշած էի. յուրաքանչյուր քայլափոխի հայեր էին։ Սփյուռքում մենք կարծես հայկական համընդհանուր աշխարհի մի մասն ենք, իսկ Հայաստանում այդ աշխարհն ամբողջական է ։

Ինձ համար կարևոր է հայկական էությունը պահպանելը։ Ձգտում եմ հայերեն խոսել, հայկական ուտեստներ ուտել, հետևել հայկական ծեսերին, մի խոսքով` ապրել հայի նման։  Այլապես ազգությունս միայն արտաքին պատյան կլինի, որը կարելի է հանել կամ հագնել` ըստ հարմարության։

Լրահոս
0