00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանի տասնմեկ ընկերներից պատասխան են պահանջում. Վիտալինան անցնում է գրոհի

Բաժանորդագրվել
Երկու հայց կներկայացվի. տասնմեկ մարդու կմեղադրեն զրպարտանքի և չորս հոգու` ֆինանսական խարդախության համար։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը դատի է տվել նրան զրպարտության համար։ Այդ մասին Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան հաղորդել է Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է «Միր 24»–ը։

Հայց կներկայացվի 11 մարդու դեմ։ Ջիգարխանյանի հետ միասին Վիտալինան դատարան կտանի ևս չորս հոգու` մեղադրելով նրանց կործանված ընտանիքի ունեցվածքի հարցում խարդախությունների մեջ։

Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
«Հիմարն ինքդ ես». Ջիգարխանյանի նախկին կանայք «հաշիվ են մաքրել» ուղիղ եթերում

«Նրանք օգտվել են Արմեն Բորիսովիչի տրամադրությունից և տարիքից։ Ցավոք, գրեթե անծանոթ մարդիկ են հայտնվել, որոնք երբեք նրա կողքին նույնիսկ չեն կանգնել, թեյ չեն խմել հետը, իսկ հիմա մեր կյանքից այնպիսի մանրամասներ են պատմում, կարծես ապրել են մեզ հետ։ Զրպարտանք, սուտ և հիմարություններ», – հայտարարել է նա։

Նրան անհանգստացնում է նաև այն, թե ով և ինչպես է հոգ տանում Արմեն Բորիսովիչի մասին։ Բուժքույրերն ու հիվանդապահները մշտապես փոխվում են, ընդ որում, նրանց շարքում Ռուսաստանի քաղաքացիներ չկան, հավելել է նա։

Վիտալինան բողոքում է նաև նյութական դժվարություններից։ Ջիգարխանյանի գնած բնակարանը ցանկանում են խլել իրենից։ Բայց վարկերը գրանցված են իր վրա, այլ ոչ թե Ջիգարխանյանի։

«Ջիգարխանյանը հասկանում էր, որ պարտքային պարտավորություններ եմ ստանձնում, որովհետև նրա անունով անհնար էր վարկ վերցնել», – բողոքել է Վիտալինան։

«Մենք հայելային միջոցներ կկիրառենք Ջիգարխանյանի դեմ։ Ժողովրդական արտիստի կարգավիճակն օգտագործվում է որպես հասարակական կարծիքի վրա ազդելու միջոց։ Մենք այլևս պատրաստ չենք հաշվի նստել կարգավիճակի հետ, կնայենք Ջիգարխանյանին միայն որպես քաղաքացու», – ասել է Վիտալինայի փաստաբան Լարիսա Շիրոկովան։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։

Լրահոս
0