00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց դիվանագիտական հարաբերությունների. սաուդցիները շնորհավորել են մեր Անկախության օրը

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПредставители делегации Саудовской Аравии
Представители делегации Саудовской Аравии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի սկզբանե հասկանալի էր, որ լրատվամիջոցները չեն հրապարակելու Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու գեներալ-մայոր Ալի բին Իբրահիմ Ֆեվազի գլխավորությամբ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության պատվիրակության հանդիպման ու բանակցությունների մանրամասները։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Ավելի լավ է լինել անկեղծ, քան արկածախնդիր։ Նույնիսկ քաղաքականության մեջ…

Ադրբեջանական ԶԼՄ–ներն ավելի շատ շեշտը դնում էին այն բանի վրա, որ Սաուդյան Արաբիան ղարաբաղյան հիմնախնդրի հարցում բարոյական աջակցություն է ցուցաբերում իր ընկերոջն ու գործընկերոջը։ Սաուդյան Արաբիայի մամուլը Բաքվում կայացած հանդիպմանը շատ թռուցիկ է անդրադարձել։ Ամեն դեպքում, հանդիպման օրը ոչ մի սենսացիոն նյութ չհրապարակվեց։

Այն, որ ղարաբաղյան հարցում Սաուդյան Արաբիան միանշանակ Ադրբեջանի կողմից է, մենք գիտենք։ Ավելին` հակահայկական եռանկյունում (Թուրքիա – Պակիստան – Սաուդյան Արաբիա) երրորդ անկյունը լինելով` սաուդցիները գոնե կոնկրետ ու առարկայական ասում են, որ աջակցում են Ադրբեջանին, քանի որ այն մուսուլմանական երկիր է։ Այսպես, առանց որևէ երկիմաստ արտահայտությունների… Ազնիվ մարդիկ, որոնք ի վիճակի են տրամաբանական բացատրություն տալ` ինչու մինչև հիմա Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել։

г. Баку - Sputnik Արմենիա
Արքայի բանագնացները. ինչ են կորցրել սաուդցիներն Ափշերոնում

Ի տարբերություն, ասենք, Թուրքիայի, որը քողարկվում է «մեկ ազգ–երկու պետություն» կարգախոսով։ Կամ, ասենք, պաշտոնական Իսլամաբադի, որը փորձում է Ադրբեջանի հետ հնարավորինս վստահելի հարաբերություններ հաստատել` հույս ունենալով մեր արևելյան հարևանների միջոցով տրանսպորտային տրանզիտ բացել դեպի Եվրոպա` Թուրքիայով։

Ավելին` հենց նույն Պակիստանը հաջողացնում է լավ գումար աշխատել Ադրբեջանի հետ ընկերությունից` նրանց տալով և՛ սեփական արտադրության զենքը, և՛դրա պատրաստման տեխնոլոգիան։

Կարծես, սաուդիցիներին բոլոր այդ բարդությունները չեն հուզում։ Նրանք միշտ բացեիբաց ասել են, որ հայերին համարում են «Ղարաբաղում զավթիչներ», դրա համար էլ դե յուրե դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատում։ Թեև իրականում, դե ֆակտո, այդ հարաբերությունները, ինչպես նաև ապրանքաշրջանառության ծավալն ակնհայտ է։

Ավելին։ Մի ժամանակ ՄԱԿ–ի միջանցքներում որպես դիվանագիտական անկտոդ մի պատմություն էր շրջանառվում. մի անգամ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Ալ-Սաուդը, իսկ նրանից հետո ժառանգորդ արքայազն Մուհամեդը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորում էին Հայաստանի անկախության 24 – ամյակի առթիվ։ Հետո արդեն, երբ պարզվեց, որ դա կատակ չէ, դիվանագետները (հատկապես` եվրոպական) շատ զարմացան։

Зенитная артиллерийская установка ПВО РФ на учениях - Sputnik Արմենիա
Թաքցրած հաղթաթուղթ. կարգելի՞ արդյոք ԱՄՆ–ը Հայաստանին ու Ադրբեջանին զենք գնել Ռուսաստանից

Իրականում մեկ տարի առաջ դա հիանալի մեկնաբանեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը. «Մենք Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, սակայն պատրաստ ենք հաստատել դրանք։ Բայց Սաուդյան Արաբիան դեռ այդ քայլին չի դիմում։ Երբ դիմի, խնդիրը կլուծվի։ Չեմ կարծում, որ այդ հարցը մեծ հեղաշրջում կառաջացնի միջազգային հարաբերություններում կամ իրավիճակը լրջորեն կփոխի այս կամ այն կողմի օգտին»։

Երբ խոսքը զենքի վաճառքի մասին է, տեղեկատվական «ծորակը» փակ է

Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիայի ու Ադրբեջանի հարաբերություններին, ապա ընդհանուր շահերն այդ առումով կարելի է մի խոսքով արտահայտել` նավթ։ Ու սաուդյան պատվիրակության վերջերս Բաքու իրականացրած այցն այդ հարցում ոչինչ չփոխեց։

Երկու երկրների ռազմական համագործակցության միակ տարբերակը կարող է լինել առևտրից ծնված ընդհանուր շահը։ Ընդ որում` Ալ-Ռիադը նախորդ տարվա ընթացքում լուրջ ծավալի սպառազինության է գնել ինչպե՛ս ԱՄՆ–ից, այնպես էլ Ռուսաստանից։

Հասկանալի է, որ Վաշինգտոնին վճարած մի քանի հարյուր միլիարդ դոլարը նույնը չէ, ինչ Մոսկվային արդեն վճարված 3 ու կես միլիարդ դոլարը։ Սակայն սաուդցիները ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի կարիքը չունեն` չնայած որ նրանք ռազմական գործողություններ են տանում եմենական ապստամբների հետ ու գաղտնի զինում են Սիրիայում ու մասամբ Եմենում կռվող ահաբեկչական խմբավորումներին։

Реактивная система залпового огня Полонез. Архивное фото - Sputnik Արմենիա
Ադրբեջանն ու բելառուսական «Պոլոնեզները». բազմաթիվ անհայտներով հավասարում

Ընդհանրապես, վերջին տարիներին այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ալ-Ռիադը պարզապես գերտերություններից զենք է գնում, որպեսզի այլ հարցերում պայմանավորվածության հասնի։ Իսկ հետո այդ զենքը կես գնով կարող է վաճառել հենց նույն Ադրբեջանին։ Հասկանալի է, որ ոչ ադրբեջանական, ոչ սաուդյան լրատվամիջոցները չեն գրելու այդ մասին։

Ու եթե անկեղծ` ապա յուրօրինակ տեղեկատվական վակումը, որը ստեղծվել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության պատվիրակության ոչ այդքան հասկանալի ադրբեջանական այցից հետո, վկայում է, որ խոսքը հենց զենքի առքի ու վաճառքի մասին է եղել։ Հատկապես, որ ի սկզբանե, պաշտոնական ռելիզներում խոսվում էր ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին։ Հավանաբար, ինչ-որ պայմանավորվածություն են ձեռք բերել ու փակել են տեղեկատվական «ծորակը»։

Լրահոս
0