00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն ու բելառուսական «Պոլոնեզները». բազմաթիվ անհայտներով հավասարում

© Sputnik / Виталий Залесский / Անցնել մեդիապահոցРеактивная система залпового огня "Полонез". Архивное фото
Реактивная система залпового огня Полонез. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Պոլոնեզ» հրթիռներն Ադրբեջան մատակարարելու պայմանավորվածություն եղե՞լ է, թե՞ ոչ, և ի՞նչը կարող էր լինել այդ գործարքի խափանման պատճառը։ Հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Ադրբեջանին «Պոլոնեզ» հրթիռներ մատակարարելու լուրերը վաղուց են շրջանառվում, այն ժամանակից, երբ Հայաստանն «Իսկանդեր» հրթիռային համալիրներ ստացավ։ Սակայն բելառուսա-ադրբեջանական գործարքը հաստատող փաստեր այդպես էլ չկան։

Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով` «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) ձեռք բերելը բավականին տրամաբանական կլիներ` հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական հռետորությունն ու սպառազինության ակտիվ համալրումը։

«Ադրբեջանն այս տարիների ընթացքում ռուսական և ուկրաինական «Սմերչեր» էր գնում, Բաքուն ստացել էր թուրքական Kasirga համակարգերը, որոնք, ինչպես հայտնի է, չինական WS-1B ՀԿՌՀ-ի ձևափոխված տարբերակն է։ Չինական համակարգերի, այս անգամ արդեն A200-ի ևս մեկ «կլոն» են «Պոլոնեզները»», — Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց Ներսիսյանը։

Մյուս կողմից` Ադրբեջանի ռազմական բյուջեն զգալիորեն կրճատվել է, և շատ հավանական է, որ ոչ մի գործարք էլ նախատեսված չի եղել։

Ադրբեջանական տնտեսության ռեցեսիան, որը պայմանավորված է նավթի ցածր գներով, լրջորեն կրճատել է Բաքվի ֆինանսական հնարավորությունները, ինչն անդրադարձել է նաև ռազմական ծախսերի վրա։ 2018 թվականին պաշտպանության և անվտանգության վրա Ադրբեջանը 1.6 մլրդ դոլար է ծախսելու։ Դա զգալիորեն գերազանցում է Հայաստանի նմանատիպ ծախսերը (512 մլն դոլար), սակայն երեք տարվա վաղեմություն ունեցող իրավիճակի համեմատ, ավելի քիչ է։ Ավելին` այդ գումարի կեսը կծախսվի ներքին զորքերը, ազգային անվտանգությունը պահելու համար… Պաշտպանության համար շուրջ 800 մլն դոլար կծախսվի։

Реактивная система залпового огня Полонез - Sputnik Արմենիա
Բելառուսական «Պոլոնեզներն» Ադրբեջան չեն մտնի. Երևանը ճնշե՞լ է Մինսկին

Մեր զրուցակիցը չի բացառում, որ Ադրբեջանը պարզապես գումար չունի «Պոլոնեզներ» գնելոււ համար։ Ներսիսյանը հակված չէ այն տեսակետին, թե գործարքը խափանվել է Հայաստանի պատճառով, որը Մինսկի հետ նույն ռազմաքաղաքական միության մեջ լինելով` իբր բողոքել է զենքի մատակարարման համար։ Հիշեցնենք, որ համապատասխան հայտարարություն էր բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը։ Նրա հայտարարությունը հաստատել էին նաև Sputnik Արմենիայի աղբյուրները ։

«Եթե վերլուծենք իրավիճակը, ապա կտեսնենք, որ Բելառուսն անցյալում այդքան էլ չի սահմանափակել իրեն Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու հարցում և Հայաստանի դիրքորոշման հետ առանձնապես հաշվի չի նստել։ Նույնը որոշակի վերապահումներով վերաբերում է Ռուսաստանին։ Թեև հեռահարության իմաստով «Պոլոնեզը» գերազանցում է նույն «Սմերչերին», սակայն պատկանում է այն նույն զենքի դասին, որը Ռուսաստանը, Հայաստանի դաշնակից ներկայանալով, մատակարարել է Ադրբեջանին»,- ասաց Ներսիսյանը

Այլ տեսակետ ունի բելառուս քաղաքագետ Ալեքսեյ Ձերմանտը։ Նրա խոսքով` թեև Մինսկն ու Բաքուն բավական սերտ ռազմատեխնիկական համագործակցություն են զարգացնում, այնուհանդերձ դա չի վերաբերում սպառազինության այն տեսակներին, որոնցից է «Պոլոնեզը»։ Ամենայն հավանականության Ադրբեջանն իրոք հետաքրքրվել է այդ սպառազինությամբ, բայց Բելառուսը հաշվի է առնում դաշնակիցների դիրքորոշումը` ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի։

«Նախնական բանակցություններ, ամենայն հավանականությամբ, եղել են։ Բայց փաստացի մենք տեսնում ենք, որ որևէ գործարք չի եղել։ Կրկնեմ` Մինսկը շատ զգույշ է նման հարցերում և չի ցանկանում ավելորդ անգամ սրել իրավիճակը», — Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ձերմանտը։

Ըստ փորձագետի` «Պոլոնեզն» այն «կարմիր գիծն» էր, որը Բելառուսը չցանկացավ հատել։ Այդ համալիրների մատակարարումը լուրջ դիվանագիտական և իմիջային կորուստ կլիներ բելառուսական ղեկավարության համար։

Լրահոս
0