00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը պայքարում են ՁԻԱՀ–ի դեմ

© Sputnik / Asatur YesayantsЖители Еревана сдавали кровь в мобильной клинике для диагностики ВИЧ/СПИД инфекций
Жители Еревана сдавали кровь в мобильной клинике для диагностики ВИЧ/СПИД инфекций - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակներն ախտորոշելու համար Երևանում շարժական կլինիկա է գործում։ Կլինիկան տրամադրել է Ռուսաստանի կառավարությունը

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի- Sputnik. Արդեն երրորդ տարին է, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ստուգման միջոցառում է անցկացվում, Sputnik Արմենիա պորտալին ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության համանախագահ Էլինա Ազարյանը։

«Շարժական կլինիկան կաշխատի հինգ օր` սկսած երեքշաբթի օրվանից։ Մասնագետները կարող են ընդունել բոլոր ցանկացողներին 15։00-ից 18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Միջոցառման նպատակը ՁԻԱՀ-ի կանխարգելումն է։ Այն անցկացվում է Հանրապետական կենտրոնի բժիշկների հետ համատեղ»,-ասաց Ազարյանը։

Նա նշեց, որ կենտրոնի մասնագետներն արյուն են վերցնում և ախտորոշումն իրականացնում արագ թեստերի օգնությամբ, անալիզների պատասխանը պատրաստ է լինում արյունը հանձնելուց 15 րոպե հետո։

Ազարյանի խոսքով` ակցիայի անցկացման նպատակն է երիտասարդության ուշադրությունը հրավիրել խնդրի հրատապությանը, բարձրացնել իրազեկության մակարդակը։

«Իհարկե, այդ խնդիրը վերաբերում է բոլորին։ Բոլորը պետք է իմանան իրենց կարգավիճակը, եթե պետք է` փոխեն կենսակերպը, անհրաժեշտության դեպքում պաշտպանեն իրենց զուգընկերներին և անպայման վաղ ախտորոշում անցնեն»,- ասաց նա։

© Sputnik / Асатур Есаянц«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության համանախագահ Էլինա Ազարյանը
Сопредседатель общественной организации Реальный мир, реальные люди Элина Азарян - Sputnik Արմենիա
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության համանախագահ Էլինա Ազարյանը

Ազարյանն ավելացրեց, որ մահվան դեպքերի մեծ մասի պատճառն ուշ ախտորոշումն է։

«Շարժական լաբորատորիան թույլ է տալիս հետազոտություն անցկացնել Հայաստանի առավել դժվար հասանելի մարզերում, բնակչության խոցելի խմբերում, հատկապես` այն մարզերում, որտեղ մեծ թվով աշխատանքային միգրանտներ կան»,- ասաց Ազարյանը։
Նրա խոսքով` բոլոր հետազոտություններն անցկացվում են անվճար` գաղտնիության և կամավոր ախտորոշման հիման վրա։
Փորձագետները նշում են, որ ներկա պահին իրազեկության մակարդակն ավելի բարձր է, քան տարիներ առաջ։ Միաժամանակ Եվրոպայի համեմատ տեղեկացվածության մակարդակը շատ ցածր է։

«Եթե անալիզի պատասխանները դրական են լինում, ապա մենք կապ ենք հաստատում մարդու հետ` նրան ՁԻԱՀ-ի կենտրոն ուղղորդելու համար։ Այնտեղ նա պետք է նաև իմունաֆերմենտային անալիզ հանձնի։ Արագ ախտորոշման պատասխաններն այցելուները ստանում են 15 րոպեի ընթացքում»,- նշեց նա։

Շարժական կլինիկա կարող են այցելել և՛ մայրաքաղաքի բնակիչները, և՛ հյուրերը։ Կան քաղաքացիներ, որոնք կանոնավոր կերպով օգտվում են շարժական կլինիկայի ծառայություններից։

Անցած տարի Երևանում շարժական կլինիկայում ստուգվել է 500 մարդ։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալով` Հայաստանում ՄԻԱՎ-վարակակիրների թիվը 2015թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 2 194 մարդ, որոնցից 34-ը գրանցվել են 2014թ.-ին։ Սա վերջին տարիներին ամենաբարձր ցուցանիշն է։

ՄԻԱՎ-վարակակիրների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են 1 513 մարդ (69%), միաժամանակ ՄԻԱՎ-վարակակիրների շարքում կա 681 կին (31%)։ ՄԻԱՎ-վարակակիր է համարվում 41 երեխա (1,9%)։

Հայաստանում 1988թ.-ին առաջին ՄԻԱՎ-վարակակրին հայտնաբերելուց ի վեր արձանագրվել է մահվան 382 դեպք։

 

 

Լրահոս
0