00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չափազանց յուղոտ է Հայաստանի համար». ինչպես է Սուսլովը «ճնշել» դիվանագետ Հարությունյանին

© Sputnik / Василий Малышев / Անցնել մեդիապահոցЧлен Политбюро ЦК КПСС, секретарь ЦК КПСС Михаил Андреевич Суслов
Член Политбюро ЦК КПСС, секретарь ЦК КПСС Михаил Андреевич Суслов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համազասպ Հարությունյանը կարևորագույն պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ ԱԳՆ–ում, որպես ԽՍՀՄ պատվիրակության խորհրդական Թեհրանում, Ղրիմում և Պոտսդամում մասնակցել է Հակահիտլերյան կոալիցիայի երկրների համաժողովներին։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Կոմկուսի կենտկոմի քարտուղար Միխայիլ Սուսլովը չի ցանկացել, որ ականավոր խորհրդային դիվանագետ Համազասպ Հարությունյանը Հայկական ԽՍՀ կենտկոմի առաջին քարտուղար դառնա, երեքշաբթի պատմեց Հայաստանի նախկին վարչապետ, Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Դիվանագետի նոթերը» գրքի շնորհանդեսի ժամանակ։ Միջոցառումն անցկացվեց Հայաստանի արտգործնախարարության շենքում։

© Sputnik«Դիվանագետի նոթերը»
Амазасп Арутюнян Записки дипломата - Sputnik Արմենիա
«Դիվանագետի նոթերը»

Մանուկյանը, որն անձամբ ծանոթ է եղել Հարությունյանի հետ, պատմեց, որ նա փայլուն դիվանագետ է եղել, ընկերություն է արել Միկոյանի, Մոլոտովի և կուսակցական այլ գործիչների հետ, նրան շատ են հարգել։

«Մի անգամ, երբ ծագել է Հարությունյանին Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար նշանակելու հարցը, Սուսլովն ասել է` չափազանց յուղոտ է Հայաստանի համար», — պատմեց Մանուկյանը։

Նրա խոսքով` Հարությունյանի հետ ծանոթացել է Մոսկվայում իր ուսանողության տարիներին։ Մոսկվայի պետական համալսարանում սովորելու ժամանակ Մանուկյանն ու համակուրսեցիները ծրագրել են ապրիլի 24-ին ցույց անցկացնել Թուրքիայի դեսպանատան դիմաց։ 1966 և 1967թթ-ին նրանց չի հաջողվել մոտենալ դեսպանատանը, քանի որ Պետական անվտանգության կոմիտեն և ոստիկանությունը հսկել են շենքը։

1967թ-ին, երբ ուսանողները քննարկել են, թե ինչպես մոտենան դեսպանատնը, ներկաներից մեկը խորհուրդ է տվել դիմել «մեծ մարդու»` Համազասպ Հարությունյանին, նրանից խորհուրդ հարցնել։

«Մենք երեք-չորս հոգով դժվարությամբ մոտեցանք նրա տանը։ Նա մեզ տուն հրավիրեց և հարցրեց, թե ինչու ենք եկել։ Երբ պատմեցինք, որ ցանկանում ենք ապրիլի 24-ին ցույց անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ, նա մի պահ քարացավ։ Հավանաբար մտածեց, որ մենք կա՛մ հիմար ենք, կա՛մ սադրիչներ, որ նման բան ենք պատմում պաշտոնյային», — ասաց Մանուկյանը։

Усадьба Алтуфьево в районе Лианозово г.Москвы - Sputnik Արմենիա
Ամենահարուստ հայկական տոհմը 19-րդ դարի Ռուսաստանում. սև ձկնկիթն ու սև նավթը՝ նրանց ճակատագրում

Հարությունյանը նրանց կոնյակ է հյուրասիրել, մանրամասն հարցուփորձ արել և հավանաբար համոզվել, որ սադրիչներ չեն։ Նա ասել է, որ ցույց կազմակերպելը շատ կարևոր է հայ ժողովրդի համար, միաժամանակ նախազգուշացրել է, որ դրանից հետո նրանց կձերբակալեն։

«Մենք ոգևորվեցինք, առավել ևս այդ տարիքում մեզ չէր վախեցնում բանտ նստելը։ Մենք այդ ցույցն անցկացրինք հենց Թուրքիայի դեսպանատան դիմաց։ Մենք հիասթափված էինք, երբ մեզ չձերբակալեցին։ Դրա փոխարեն ՄՊՀ կոմսոմոլի ղեկավարը ցույցի մի քանի առաջնորդներին հետ ուղարկեց Երևան», — ասաց Մանուկյանը։

Դրանից հետո երիտասարդները մտերմացել են Հարությունյանի հետ, որը նրանց «դիվանագիտական» դասեր է տվել, ընդհուպ մինչև այն, թե ինչպես պետք է կոնյակ խմել։

Նրան իմացել է նաև Հայաստանի ԱԳՆ ներկա ղեկավար Էդվարդ Նալբանդյանը։ Արտգործնախարարը պատմեց, որ ծանոթ է եղել Հարությունների ընտանիքին, հաճախ է եղել նրանց տանը, քանի որ եղել է Համազասպ Հարությունյանի որդու` Հովհաննես Հարությունյանի դասընկերը։

«Նրանց տանը միշտ ներկա էր թումանյանական ոգին», — հիշեց Նալբանդյանը։

Համազասպ Հարությունյանի կինը եղել է մեծ գրող Հովհաննես Թումանյանի թոռնուհին։

Նրա խոսքով` «Դիվանագետի նոթերը» կարևոր են դիվանագետների ինչպես ներկա, այնպես էլ գալիք սերունդների համար։

Ованес Адамян во время опыта с механической передачей цвета - Sputnik Արմենիա
Սրճարան վեհության մոլուցքի համար. ինչպես է հայ հանճարը սովորել նայել «անթափանց անջրպետի» միջով

Համազասպ Հարությունյանը ծնվել է 1902թ–ին: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, ապա Մինեսոտայի համալսարանի ասպիրանտուրան՝ ստանալով տնտեսագիտության դոկտորի աստիճան: 1930-1943 թվականներին աշխատել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում։ 1943 թվականից անցել է դիվանագիտական աշխատանքի։ 1944-1954 թվականներին եղել է ԽՍՀՄ արտգործնախարարության տնտեսական հարցերի բաժնի վարիչ, ԽՍՀՄ ներկայացուցիչ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովում, 1948-1953 թվականներին՝ ԽՍՀՄ արտգործնախարարության կոլեգիայի անդամ, 1954-1955 թվականներին՝ խորհրդական, 1955-1958 թվականներին՝ եվրոպական բաժնի վարիչ, ԽՍՀՄ ներկայացուցիչ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ադմինիստրատիվ խորհրդում, 1958-1963 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպան Կանադայում, 1963-1970 թվականներին՝ պատասխանատու աշխատող ԽՍՀՄ արտգործնախարարության կենտրոնական ապարատում։

Հարությունյանը մասնակցել է Թեհրանի, Ղրիմի, Պոտսդամի կոնֆերանսներին, Փարիզի խաղաղության կոնֆերանսին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջաններին և միջազգային տարբեր համաժողովների։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանում և Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։

Համազասպ Հարությունյանը պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մի շարք բարձր և բարձրագույն պարգևներով:

Լրահոս
0