00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանին կարող է կանգնեցնել միայն իրական սպառնալիքը. Թուրքական ԶԼՄ–ների հիստերիան

© AP Photo / Burhan OzbiliciПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքական ԶԼՄ–ները հերթական հիստերիան են բարձրացրել։ Թեև նրանց ոչինչ հունից այնպես չի հանում, ինչպես Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը։ Նրանց կարելի է հասկանալ. հանցագործության և մեղքի մասին մշտական ակնարկներն ու արտահայտությունները մեղադրյալին կատաղության են հասցնում։

Ակամայից սկսում ես վախենալ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի համար։ Միաժամանակ զարմանում ես` որտեղի՞ց այդ մարդու մեջ այդքան ինքնամոռաց խիզախություն։ Եթե նրա տեղը մեկ ուրիշը լիներ, մի քանի անգամ կբարձրաձայներ Թուրքիայի հասցեին արված մեղադրանքներն ու ընդհատակ կանցներ, կաշխատեր աչքի չընկնել։ Իսկ նա ասես մտածված անախորժություններին ընդառաջ է գնում։ Իսկ էրդողանյան Թուրքիայում ցանկացած պահին նրան կարող են մեծ անախորժությունների մեջ գցել։

Օրերս France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Կարո Փայլանը մտավախություն է հայտնել, որ Սիրիայի քրդերը կարող են Օսմանյան կայսրությունում ապրող հայերի տխուր բախտին արժանանալ, որոնց կոտորեցին երիտթուրքերը։ Հենց դա էլ կատաղեցրել է իրենց օսմանների ժառանգներ համարող լրատվամիջոցներին։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган обращается к членам парламента правящей Партии Справедливости и Развития /7 ноября 2017/. Анкара, Турция. - Sputnik Արմենիա
Երուսաղեմը բաց երկնքի տակ «բանտի է վերածվել» մուսուլմանների համար. Էրդողան

Կարելի է հավելել` ոչ թե որպես Փայլանի խոսքերի լրացում,այլ որպես սեփական կարծիք, որ այդպիսի վտանգ է սպառնում ոչ միայն Սիրիայի քրդերին։ Դեռ փակագծերում նշենք, որ քրդերն այժմ վճարում են մեկ դար առաջ իրենց կատարածի համար, նրանց արածները բումերանգի նման հենց իրենց էլ վերադառնում են։ Թեև Հայոց ցեղասպանության մեջ նրանց մասնակցությունը միանշանակ չէ, և ժամանակակից սերունդը դրա հետ ամեն դեպքում կապ չունի։

«Որպես հայ` ես վախենում եմ, որ Աֆրինի քրդերը կարող են նույն ողբերգությունը վերապրել, որը 100 տարի առաջ վերապրեց հայ ժողովուրդը», – ասել է Փայլանը` հավելելով, որ անհրաժեշտ է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել այդ խնդրին։

Սիրիայի քրդաբնակ տարածք թուրքական զորքի ներխուժումը Եվրոպայի հետ այդ երկրի հարաբերությունների խորացող ճգնաժամի հետևանք է։ Դրա մասին են վկայում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վերջերս արված քայլերն ու հայտարարությունները, որոնք թուրքական լրատվամիջոցներում զայրույթի ևս մեկ պոռթկում էին առաջացրել, ինչպես նաև հաղորդագրությունները Նիդեռլանդներից։

Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ Նիդեռլանդների իշխանությունները հետ են կանչել Թուրքիայում իրենց դեսպանին` Հաագայի ու Անկարայի միջև եղած անլուծելի խնդիրների պատճառով։ Թեև դեռ նախորդ տարվա մարտից Նիդեռլանդների դեսպանն այլևս Անկարայում չէր, իսկ այդ քայլը միայն արձանագրում է իրողությունը։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
«Էրդողանը մարդասպան է». Ֆրանսիայում հայերն ու քրդերը միավորվել են Թուրքիայի նախագահի դեմ

«Վերջերս նախաձեռնված բանակցությունները հնարավորություն էին Թուրքիայի և Նիդեռլանդների հարաբերությունների բարելավման համար, սակայն մենք չենք պայմանավորվել, թե ինչպես պետք է այդ բարելավումը լինի», –ընդգծել է Նիդեռլանդների թագավորության արտգործնախարար Հալբե Զեյլստրան։

Դժվար թե դա պատահականություն լինի։ Չի բացառվում, որ ի տարբերություն ներկայիս թուրքական իշխանությունների` դիվանագետ եվրոպացիները փորձում են ցույց տալ Թուրքիային, որ նա արդեն չափն անցնում է։ Եվ եթե դա այդպես է, ապա կասկած չկա, որ անգամ եվրոպացիների համբերությունը կարող է մոտենալ սահմանագծին, և վաղ թե ուշ գործով ամրագրված շատ ավելի կրտուկ խոսքեր կհնչեն Եվրոպայից։

Քանի որ Էրդողանին կարող է կանգնեցնել միայն լուրջ ու իրական վտանգը։ Այլ հարց է, թե ինչպիսի վտանգ, իսկ սեփական կամքով նա կանգ չի առնի, դա ակնհայտ է։

Այժմ Էրդողանը  փորձում է սիրիական քրդերի դեմ մարտեր մղելով` ցույց տալ, թե ինչպիսի ուժեղ տղա է։

Եվ, կարծես թե, ինչ–որ պահի նա այնպիսի վարք է դրսևորել, որը ամենևին դուր չի եկել Եվրոպային, մասնավորապես Ֆրանսիային։ Վերջին օրերին Ֆրանսիայից ու Նիդեռլանդներից հնչող հայտարարություններն ու նրանց գործողությունները միանշանակ դրա մասին են վկայում, ինչն արտացոլվում է  թուրքական լրատվամիջոցներում։ Դրանցում «հակափայլանական» քարոզչությունից բացի, նաև լուրջ հակաֆրանսիական քարոզչություն տարվում։

Նման պայմաններում Թուրքիայի սովորական  բացատրություններն ու արդարացումները անարդյունք են` իբրև Ֆրանսիայի նախագահն այդպես է վարվում, քանի որ ցանկանում է ազդեցիկ հայկական համայնքի աջակցությունը ստանալ։ Ֆրանսիայում նախագահի ընտրություններ առաջիկայում չեն լինելու, և հարցը ամենևին  ընտրողների ձայները չեն։

Լրահոս
0