00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պետք է դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ․ Նիկոլ Փաշինյան
13:08
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որակի ստուգում, կամ ինչով հայկական կոնյակը չի գոհացրել Ռոսկաչեստվոյին

© Sputnik / Asatur YesayantsЕреванский коньячный завод
Ереванский коньячный завод - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական «Արարատ» կոնյակը շուտով ստուգում է անցնելու։ Մասնագետները որոշել են փորձարկել կոնյակը` ստուգելու համար նրա անվտանգությունն ու իսկությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. «Որակի ռուսական համակարգի» (Ռոսկաչեստվո) մասնագետները մասշտաբային ստուգումներ կիրականացնեն տարբեր երկրներից ներկրված ու ռուսական շուկայում վաճառվող կոնյակի նկատմամբ։

Ռուսաստանում, Ֆրանսիայում, Վրաստանում, Մոլդովայում արտադրվող կոնյակների հետ մեկտեղ, կստուգվեն նաև հայկական կոնյակները։

Արդյո՞ք սա նշանակում է, որ ազգային ապրանքանիշներից մեկի` կոնյակի արտադրությունը վտանգված է։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս հարցին պատասխանեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Армянский коньяк - Sputnik Արմենիա
Կեղծ կոնյակը կազմում է Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակի մոտ 50%–ը. տնտեսագետ

Նրա խոսքով` հայկական կոնյակը պատրաստվում է բացառապես տեղական կոնյակի սպիրտից։ Իսկ իսկական հայկական բրենդին (ռեբրենդինգից հետո այսպես է կոչվելու հայկական կոնյակը), պետք է որակի որոշակի պահանջների համապատասխանի։

«Ռուսաստան «կեղծ» կոնյակ արտահանելու հարցն արդեն 20 տարուց ավելի պատմություն ունի։ Սակայն նման թեմա բարձրացվել է նաև խորհրդային տարիներին, այդ պատճառով այն ավելի լավ է չքննարկել։ Այլ հարց է, որ ռուսական կողմը նոր կանոններ է սահմանում, որոնցով էլ կստուգվի տարբեր երկրներից ներկրած կոնյակի իսկությունը», – նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով` փորձագետները կոնկրետ երկրի կոնյակի որակը կգնահատեն հենց նոր չափանիշներին դրանց համապատասխանելիությամբ։

Բանն այն է, որ հավատարմագրման նոր մեթոդաբանությանը նախապատրաստվելու, ստուգման և արդյունքների ստացման նվազագույն ժամկետը երեք տարի է։

«Նրանք այս կարգը կտրուկ են մտցրել, առանց անցումային ժամկետներ սահմանելու։ Պատկերացրեք, որ դուք արտադրող եք և հստակ գիտեք, որ ձեր արտադրած ըմպելիքը հետագայում կստուգվի, օրինակ, 50 չափանիշներով։ Դուք մշակում եք, շշալցնում և այլն` հաշվի առնելով, որ հենց այդ չափանիշներն են մանրակրկիտ ստուգվելու», – պարզաբանեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Եվ հանկարծ հաջորդ առավոտյան արտադրողը ստանում է 51–րդ բաղադրիչի ստուգման մասին նամակը. դա բավական տհաճ անակնկալ կլինի նրա համար։ Սակայն հիմնական խնդիրը ժամկետներն են, նշեց Հարությունյանը։

Ռուսաստանից Հայաստան անցյալ տարվա ընթացքում հայկական կոնյակով 8 մեքենա են հետ ուղարկել։ Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ «Արարատի» հետ ամեն ինչ լավ կլինի։

Ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նշել էր, որ Ռուսաստան արտահանվող հայկական կոնյակի շուրջ կեսը արտասահմանյան սպիրտից է արտադրված։

Регионы России. Крым - Sputnik Արմենիա
Հայաստանի խաղողը չի բավարարի գինու համար. ի՞նչն է պատճառը

Խաչատրյանը ենթադրում է, որ Ռուսաստանում «կեղծ» հայկական կոնյակի արտահանման ծավալները կարող են հասնել 50% ցուցանիշի։

Ավելի վաղ` 2017 թվականի նոյեմբերի վերջին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը հայտնել էր, որ ռուսական շուկայի ամբողջ կոնյակի մոտ 40%–ը կարող է «կեղծ» լինել։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2016 թվականի համեմատ 2017 թվականին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 39,4%–ով։ 2016 թվականի 21.5 մլն լիտրի դիմաց անցյալ տարի 30 մլն լիտր կոնյակ է արտադրվել։

Հոկտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ Ռուսաստանը կտրուկ խստացրել է վերահսկողությունը ներկրվող կոնյակի որակի նկատմամբ, մասնավորապես` հայկական արտադրության։ Հարկ է նշել, որ հայտնի հայկական ապրանքանիշները կոնյակի որակի հետ կապված որևէ խնդիր չեն ունենում` տեղական սպիրտ օգտագործելով։

Ռուսաստանում անորակ հայկական կոնյակ հայտնաբերելու վերաբերյալ վերջին անգամ հաղորդագրություն է հայտնվել դեկտեմբերի վերջին։ Տուլայի մարզի Ռոսպոտրեբնադզորի վարչության հաղորդագրության մեջ հայտնում էին, որ մանրածախ վաճառքի հանված հայկական կոնյակի մի քանի տեսակներ չեն համապատասխանում որակի նորմերին։

Ռոսալկոգոլռեգուլիրովանիեն հոկտեմբերին հայտարարեց, որ Ռուսաստանում կոնյակի շուկայում կրիտիկական իրավիճակ է ստեղծվել. կեղծ կոնյակը 60% է կազմում։

Լրահոս
0