Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կյանքում առաջնայինը միայն ֆուտբոլը չէ, նա սիրում է կարդալ և խոսում է վեց լեզվով։ 29-ամյա երիտասարդ մարզիկին սիրում են ոչ միայն հայրենիքում, այլև դրա սահմաններից դուրս։ Ամեն անգամ, երբ նա որևէ գեղեցկուհու հետ հայտնվում է հասարակական վայրերում, նրա երկրպագուհիները հուսահատվում են։ Նրանք հատկապես անհանգստացան, երբ Մխիթարյանը հանրության մեջ հայտնվեց ռուս գեղեցկուհի, մոդել Վիկտորյա Լոպիրևայի ընկերակցությամբ։ Մխիթարյանը նույնիսկ նրա համար Հայաստանով էքսկուրսիա էր կազմակերպել։
Միկին Instagram-ում 2,6 միլիոն բաժանորդ ունի, հաջողված կարիերա, գրավիչ արտաքին, բարի է և, ինչ խոսք, լավ աշխատավարձ է ստանում։ Էլ Ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ ժամանակակից տղամարդուն ամենացանկալի փեսացուների ցանկում հայտնվելու համար։
Արթուր Ալեքսանյան
Արթուրը թերևս բազմաթիվ հայ աղջիկների երազանքն է։ Նախանձելի փեսացուն 26 տարեկանում արդեն սպրոտային տիտղոսներ ունի։ Նա Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն է։
Հունահռոմեական ոճի ըմբիշը և «սպիտակ արջի» համբավ ունեցող Արթուրը սոցիալական կայքերում ակտիվ չէ, սակայն դա չի խանգարում ոսկեծամ դյուցազնին Հայաստանի և շատ այլ երկրների ամենանախանձելի փեսացուներից լինել։
Sputnik Արմենիայի ընթերցողներից մեկը պատմեց, որ տարիներ առաջ իր բարեկամների հետ ակնաբուժական կլինիկաներից մեկում դեպք է պատահել։ Տարեց կինը դժվարությամբ էր բարձրանում աստիճանները։ Այդ պահին կլինիկայի մոտ գտնվող Արթուր Ալեքսանյանը, տեսնելով, որ կինը դժվարանում է, գրկեց նրան և հասցրեց բժշկի սենյակ։ Մի՞թե նա երազանքի տղամարդ չէ։
Էդուարդ Վարդանյան
26-ամյա Էդուարդ Վարդանյանը խառը մենամարտի (ММА) պրոֆեսիոնալ ըմբիշ է։ Երիտասարդ մարզիկն արդեն բազում նվաճումներ և տիտղոսներ ունի․ նա մարտական սամբոյի գավաթակիր է, թայական բռնցքամարտի Ռուսաստանի առաջնության մրցանակակիր և ոչ միայն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Էդուարդը խոստովանեց, որ հետագայում (կարիերան ավարտելուց հետո) կցանկանար բինեսով զբաղվել։ Իսկ հիմա ընկերոջ՝ հունահռոմեանական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի հետ մտադիր է Հայաստանում MMA-ին նվիրված սեմինարներ ու վարպետության դասընթացներ անցկացնել՝ մարտական արվեստները զարգացնելու նպատակով։
DJ Kan
Black Star տարբերանշանի աստղ DJ Kan-ը, նույն ինքը Պատվոկան Առաքելյանը մեծ պահանջարկ է վայելում։ «Ну что за дела» և «Ангел» երգերի կատարողն ընդամենը 25 տարեկան է, սակայն նա արդեն հասցրել է ոչ միայն մենակատարի, այլ դիջեյի համբավ ձեռք բերել։ Կանը ակումբային հարթակի սիրահար է։
2014 թվականից նա համագործակցում է հիփ-հոփ կատարող Տիմատիի հայտնի տարբերանշանի հետ, ինչը ռուսական բազում արտիստների երազանքն է՝ թե սկսնակ և թե պրոֆեսիոնալ։
Խորհրդավոր աչքերով ու դաջվածքներով այս երգիչի սոցիալական ցանցերում ամեն օր երկրպագուները հիացած մեկնաբանություններ է թողնում։
Անդրե
Հայտնի երգիչ Անդրեն մինչև հիմա ազատ է։ Համենայն դեպս երգիչը չի սիրում խոսել անձնական կյանքի մասին։
«Եվրատեսիլ —2006» միջազգային երգի մրցույթի մասնակիցն իր յուրօրինակ ձայնով ու լիրիկական երգերով հասցրել է միլիոնավոր կանանց գերել։
Երաժիշտը պարբերաբար ԱՄՆ է մեկնում: Եթե հավատանք լրատվամիջոցներին՝ նա այնտեղ բիզնես է հիմնել և ջինսե հագուստի հավաքածու ունի։