00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների համար մատչելի ուղղությունների հնգյակում

© Sputnik / Asatur YesayantsЕреван, Армения. Каскад
Ереван, Армения. Каскад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձմռանը Հայաստանը կզարմացնի ռուս զբոսաշրջիկին Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրով, ամռանը` Սևանա լճով, Երևանի Կասկադով և լեգենդար «Արարատով»։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հայաստանը հայտնվել է 2018թ-ին ռուսաստանցիների համար ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների հնգյակում։

Skyscanner-ի` առցանց ավիատոմսեր պատվիրելու ծառայության համաձայն` թռիչքը, երկու շաբաթ երկրում ապրելը, տեղում արված ծախսերը (ներառյալ` ուտելիք, տրանսպորտ և զվարճանքներ) կկազմեն 85,5 հազար ռուբլի։

Монастырь Сагмосаванк - Sputnik Արմենիա
Օտարերկրացու աչքերով. Սոչիի հայերն այլ են, կամ ինչու է հայաստանյան այցն անմոռանալի

Ցուցակի առաջին տեղում հայտնվել է Բելառուսը, որտեղ երկու հոգու համար հանգիստը կարժենա 76,5 հազար ռուբլի։ Բելառուսին հաջորդում են Մոլդովան (76 հազար ռուբլի), Աբխազիան (84 հազար ռուբլի) և Հնդկաստանը (85 հազար ռուբլի)։

Ուղևորության արժեքը, ինչպես նաև բնակվելու ծախսերը միջինացված են, բազմապատկված արձակուրդի 14 օրով և վերահաշվարկված դոլարով, որպեսզի զբոսաշրջիկի համար ավելի հեշտ լինի տարբեր երկրների բյուջեները համեմատելը։

Վարկանիշի հեղինակները ձմռանը Հայաստանի զբոսաշրջային առավելություններից են համարում Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրը։ Ամռանը ռուս զբոսաշրջիկին կգերի Սևանա լիճը։ Խորհուրդ են տալիս նաև այցելել Երևանի Կասկադ և լեգենդար «Արարատ» կոնյակի գործարան։

2017 թվականի փետրվարի 23-ից Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` հունվարի վերջին ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքում։ Կարգը, որի համաձայն ՌԴ քաղաքացիները կարող են ներքին անձնագրերով Հայաստան այցելել, գործում է միայն «Զվարթնոց» (Երևան) և «Շիրակ» (Գյումրի) օդանավակայաններում։

Լրահոս
0