00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանն ու Վիտալինան նույն շենքում են ապրում. ի՞նչն է խանգարում հանդիպմանը

© Sputnik / Екатерина ЧесноковаАрмен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская
Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դերասան Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան նույն շենքում են բնակվում, և Վիտալինայի հայտարարությունը, թե դերասանին հանդիպելու հնարավորություն չունի, սուտ է։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նույն շենքում են ապրում, ռեժիսորի նախկին կնոջը ոչ ոք չի խանգարում, որ այցելի «սիրելիին»։ Այդ մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում ասել է Արմեն Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը։

«Նա տուն չի գնում անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Եվ եթե Վիտալինան մինչ օրս նրան չի հանդիպել, նշանակում է` չի ուզել։ Կարծում եմ` նա այլ շահեր է հետապնդում», — նշել է փաստաբանը։

Պարֆյոնովի կարծիքով` Վիտալինան ուզում է դադարեցնել քրեական հետապնդումն ու լուծել գույքի հետ կապված վեճը։

Հունվարի 31-ին Մոսկվայի Կունցևոյի դատարանը հաստատել է Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը։ Ջիգարխանյանի նախկին կնոջ փաստաբան Լարիսա Շիրոկովան նշել է, որ իր վստահորդն ուզում է անձամբ հանդիպել ու խոսել Ջիգարխանյանի հետ։

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
«Ես նրա համար ամեն ինչ էի, նա էլ օգտվում էր դրանից». Վիտալինան` Ջիգարխանյանի մասին

Պարֆյոնովի խոսքով` Վիտալինան կտրականապես դեմ էր ամուսնալուծությանը, խնդրում էր ժամանակ տալ հաշտվելու համար, դատարան էր ներկայացել բացարձակ այլ մարդու կերպարով, որը տարբերվում էր հեռուստաէկրաններին երևացող սովորական դարձած կերպարից։

Ջիգարխանյանի նախկին կնոջն անհանգստացնում էր դատարանի որոշումը, նա կշռադատում էր յուրաքանչյուր խոսքը։

«Այնուամենայնիվ, դատավորը հօգուտ մեզ վճիռ կայացրեց։ Իհարկե, կարելի է բողոքարկել նաև այս որոշումը, որն արդեն ուժի մեջ է մտել։ Սակայն դրա համար հիմք չկա։ Դատավորն ասել է, որ երկու շաբաթվա ընթացքում բողոքարկման որոշումը հաշտարար դատարան կուղարկվի», — նշել է Պարֆյոնովը։

Փաստաբանն ավելացրել է, որ դրանից հետո ՔԿԱԳԳ-ում (ԶԱԳՍ) կտրվի ամուսնալուծության վկայագիրը։

«Սակայն արդեն հիմա կարող եմ ասել` Արմեն Բորիսովիչն ամուրի է», — ընդգծել է նա։

Պարֆյոնովի խոսքով` Ջիգարխանյանը միայն հետաքրքրվել է, թե ինչ մոտիվներ է ունեցել Վիտալինան առաջին որոշումը չեղարկելու համար։ Փաստաբանն ասել է, որ հիմնական մոտիվը հաշտվելն էր։ Բայց դերասանը կտրականապես դեմ է դրան, պարբերականին տված հարցազրույցում ասել է իրավապաշտպանը։

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի համառ կինը կառչել է ամուսնուց. նա գումար աշխատելու նոր տարբերակ է գտել

«Արդյո՞ք Արմեն Բորիսովիչը պնդելու է, որ Վիտալինայի նկատմամբ հարուցած քրեական գործը դատարան հասնի, դժվար է ասել։ Մենք դա դեռ չենք քննարկել, ինչպես նաև չենք քննարկել գույքի հետ կապված հարցի լուծումը», — նշել է թերթի զրուցակիցը։

Այժմ փաստաբանը հայցադիմում է նախապատրաստում, որի համաձայն Ցիմբալյուկը պետք է վերադարձնի Արմեն Ջիգարխանյանի հաշվին եղած գումարները (գործարք էր եղել «Սֆերա» ընկերության (ի դեմս տնօրեն Յուրի Ռաստեգինի) և Արմեն Ջիգարխանյանի միջև, որը վաճառել էր Ստարոկոնյուշենի նրբանցքում գտնվող բնակարանի մասնաբաժինը։ Վեճի ևս մեկ պատճառ է Մոլոգվարդեյսկի փողոցում գտնվող բնակարանը, որը գնվել էր Ջիգարխանյանի միջոցներով։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։

Լրահոս
0