00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանի համառ կինը կառչել է ամուսնուց. նա գումար աշխատելու նոր տարբերակ է գտել

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская
Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վիտալինան ամուսնուն վերադարձնելու փորձ է անում և միաժամանակ հսկայական գումարներ ստանում տարաբնույթ պայմանագրերից։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան որոշել է չլքել 82 տարեկան Արմեն Ջիգարխանյանին։ Այդ մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

39 տարեկան դաշնակահարուհին հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Ջիգարխանյանին։ Նրա խոսքով, թեև նոյեմբերի 27-ին Կունցևոյի 202-րդ հաշտարար դատարանում բավարարվել է ամուսինների ամուսնալուծության մասին հայցը, բայց նրանք նախկինի պես ամուսնական զույգ են։

«Եթե հնարավոր է հետաձգել մեր ամուսնալուծությունը, ապա ես կանեմ դա։ Ես սպասում եմ Արմեն Բորիսովիչի հետ անձնական հանդիպմանը, որպեսզի ամեն ինչ պարզեմ և ուզում եմ նրանից լսել, թե ինչու է նա ուզում ամուսնալուծվել, ինչից է դժգոհ, ինչ պահանջներ ու հարցեր ունի», — ասել է նա։

Վիտալինան ուզում է իմանալ, թե կոնկրետ ինչ հարցում է իրեն մեղադրում նախկին ամուսինը։ Միաժամանակ Ջիգարխանյանը մտադիր չէ հանդիպել նրա հետ։

Жена Армена Джигарханяна Виталина Цымбалюк-Романовская в Тбилиси - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի նախկին կնոջ գործերը վա՞տ են. ինչո՞ւ է Վիտալինան նորից դիմել դատարան

Արտիստի փաստաբան Եվգենի Պարֆյոնովի խոսքով` Արմեն Բորիսովիչը հեռուստացույց չի դիտում, համացանցից չի օգտվում, բայց մարդիկ նրան հայտնում են «վերջին նորությունները»։ Հենց այդ պատճառով էլ նախօրեին ԽՍՀՄ ժողովրդական արտիստի ինքնազգացողությունը վատացել էր։

Փաստաբանը վստահեցնում է, որ Վիտալինան առաջնորդվում է ոչ նուրբ զգացմունքներով, այլ խորամանկ հաշվենկատությամբ։

«Այո, դեկտեմբերի վերջին մեր ընդդիմախոսները բողոքարկել են ամուսնալուծության որոշումը։ Ամեն ինչ արվում է ժամանակ ձգելու համար։ Պատրանք է կարծելը, որ Արմեն Բորիսովիչը հանկարծ կսթափվի և կցանկանա հաշտվել։ Մյուս կողմի դրդապատճառները կարող են տարբեր լինել», — կարծում է Պարֆյոնովը։

Փաստաբանի խոսքով` դա արվում է հեռուստահաղորդումներին մասնակցելու համար։ Այնտեղ պայմանագրեր են կնքվում, և նա ահռելի հոնորարներ է ստանում։ Պարֆյոնովը վստահ է, որ հակադիր կողմը տեղեկատվական պատերազմ է հրահրում։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։
Լրահոս
0