00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թող ոչ ոք նեղացած չհեռանա. Օսկար 2018

© AFP 2024 / FREDERIC J. BROWN89-ая ежегодная церемония вручения кинопремии "Оскар"
89-ая ежегодная церемония вручения кинопремии Оскар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի մրցանակն այս տարի աչքի է ընկնում ամենատարբեր թեմաներով տարաբնույթ ֆիլմերով։ Sputnik Արմենիայի սյունակագիր Կարեն Ավետիսյանը պատմում է, թե ինչ ֆիլմեր են հայտնվել «Օսկարի» հավակնորդների շարքում։

Կարեն Ավետիսյան, Sputnik

Ամերիկյան գլխավոր կինոմրցանակի թեկնածուներին հայտարարելուց հետո կինեմատոգրաֆիական հանրությունն ու կինոյի սիրահարներն ավանդաբար գուշակում են ու քննադատում, գովերգում և վերլուծում, բայց որքան էլ տարօրինակ լինի, գրեթե չեն վրդովվում։

Закрытие конкурса Новая волна - 2017 в Сочи - Sputnik Արմենիա
Ռուսական բեմը գրաված հայերը. ովքե՞ր փայլեցին 2017թ-ին

Այս անգամ հավակնորդների վերջնական ցուցակի վրա աշխատել են ոչ միայն կինոյի փորձագետները, այլ նաև փորձառու իրավաբաններ և մաթեմատիկոսներ` կազմելով այն աստվածաշնչյան տապանի տանուլ չտվող ալգորիթմով, որտեղ բոլորը տեղ ունեն, և տեղ չունի մանրախնդրությունը։

Խնդրի բարդությունն այն է, որպեսզի բոլորի սիրտը շահեն, իսկ պարտադիր պայմանը, որ չտուժի Կինոն։

Թվում է` ստացվել է…

Օսկարի գունապնակը, չնայած ակադեմիական վիճակին, հագեցած է բազմաշերտ գույներով և աչքի է ընկնում գունագեղությամբ` համասեռամոլների էպատաժային սիրավեպ, սրամիտ կատակերգություն, ռազմապատմական կտավ, լրագրողական հետաքննություն, սոցիալ-վերացական մանիֆեստ, պատմական դրամա, սև թրիլեր, գունեղ կենսագրական ֆիլմ, հակաֆաշիստական ֆանտաստիկ հեքիաթ և այլն։

Գեղարվեստական և ժանրային բազմազանությամբ հանդերձ, եթե այդ ֆիլմերը դիտի միջին վիճակագրական ապաքաղաքականացված հանդիսատեսը, ապա հստակ կարող է շոշափել ցավոտ կետերը, ժամանակի ուղերձներն ու ամերիկյան հասարակության առաջնահերթ խնդիրները։

Айк Марутян - Sputnik Արմենիա
Կարգին Հայկոն Իգոր Նիկոլաևի ու «Դոմ 2»–ի աստղի հետ նույն ֆիլմում է նկարահանվել

Ռասայական խտրականություն

«Լավագույն ֆիլմ» կոչումը ստանալու համար կպայքարի ամերիկյան դետեկտիվ-երգիծական «Կորիր» (Get Out) թրիլերը` ռեժիսոր Ջորդան Փիլի դեբյուտը։ Ֆիլմում առանցքային դերերի մեծ մասը կատարում են սևամորթ դերասանները, իսկ գլխավոր հերոսներն են սևամորթ Քրիսը և սպիտակ Ռոուզը` որպես ռասայական հավասարության ենթագիտակցական խորհրդանիշ։ Սևամորթ ռեժիսորն իր հերթին կպայքարի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում արձանիկ ստանալու համար, ինչպես նաև Դենզել Վաշինգտոնը` իր «Լավագույն դերասաններով»։

LGBT

Իտալացի ռեժիսոր Լուկա Գուադոնյինոն հաջող ցուցադրություններից և Տորոնտոյի, Նյու Յորքի և Բեռլինի փառատոներում քննադատների բարձր գնահատականներից հետո կներկայացնի «Անվանիր ինձ իմ անունով» համասեռամոլների սիրավեպը` դառնալով «Լավագույն դերասան» անվանակարգի ամենաերիտասարդ հավակնորդներից մեկը։

Խոսքի ազատություն

2016թ-ին «Ուշադրության կենտրոնում» ֆիլմի անսպասելի հաղթանակից հետո «Գաղտնի գործ» ֆիլմում լրագրողական հետաքննության ժանրին է դիմել անձամբ Սթիվեն Սփիլբերգը` իր սիրելի դերասան Թոմ Հենքսի և Օսկարի հավերժ հավակնորդ Մերիլ Սթրիփի հետ, որը լավագույնների ցուցակում է հայտնվել, ուշադրություն, 21-րդ անգամ։

актер Энди Серкис - Sputnik Արմենիա
Հայ դերասանը դարձել է New York Times–ի «Խելագար ծաղրածուն»

Ֆեմինիզմ և գենդերային հավասարություն

Ամերիկյան անկախ կինոյի «արքայադուստր» Գրետա Գերվիգը` «Լեդի Բյորդ» ռեժիսորական դեբյուտով, վերջապես հայտնվել է ոչ միայն «լավագույն ֆիլմ», այլ նաև «լավագույն ռեժիսոր» անվանակարգում այն բանից հետո, երբ Ոսկե գլոբուսի ժամանակ շատերն ընդվզեցին, որ «լավագույն ֆիլմի» հեղինակը չի ընդգրկվում նաև «լավագույն ռեժիսորների» ցուցակում։ Օսկարը «ներողություն խնդրեց» Գլոբուսի փոխարեն։

Սոցիալական բողոքը և լսված լինելու ձգտումը գերիշխում են մեկ այլ ֆիլմում` «Երեք վահանակ Էբբինգի սահմանին, Միսուրի նահանգ»։

Ցուրտ և տաք պատերազմ

Հիմնական անվանակարգում միանգամից երկու ֆիլմ անդրադարձել են 1940թ-ի դեպքերին։ Քրիստոֆեր Նոլանի «Դյունկերկ» ռազմական կտավը նվիրված է Դյունյերկի ճակատամարտից հետո համանուն գործողությանը։ Ֆիլմն ավարտվում է Չերչիլի հայտնի ելույթով, որին նվիրված է մեկ այլ հավակնորդ` Ջո Ռայթի «Մութ ժամանակներ» ֆիլմը` կինոակադեմիայի սիրելի Հարի Օլդմանի հետ սըր Ուինսթոնի դերում։

«Սառը պատերազմի» մթնոլորտը ներկայացված է Գիլյերմո Դել Տորոյի ֆանտաստիկ մելոդրամայում, որին կարելի է համարել վերը նշվածի ընդհանրացումը, արդի ուղերձների կվինտէսենցիան։

«Ջրի ձևը»

Серена Уильямс - Sputnik Արմենիա
Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը նկարահանվում է հոլիվուդյան ֆիլմում

ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի հակազդեցության ֆոնին Դել Տորոն սյուժե է ստեղծել երկու «օտարների» սիրային պատմության մասին` «Երկկենցաղ մարդու» և համր կնոջ, նեոֆաշիստական համակարգի, անհոգի տոտալիտարիզմի դեմ պայքարում։

Ֆիլմում հավաքված են բոլոր կերպարները, որոնք մինչև հիմա էլ խտրականության են ենթարկվում ժամանակակից հասարակությունում` հաշմանդամություն ունեցող մարդ, սևամորթ,, բայց ամենագլխավորը, համր կին, որը «հետվայնշտայնյան ժամանակաշրջանի» սրբապատկերային խորհրդանիշ է դարձել։

Հետաքրքիր է այն փաստը, որ Դել Տորոն համր կնոջ կերպարը ստեղծել է դեռ այն ժամանակ, երբ Հոլիվուդում չէին ծագել նորագույն սեքս սկանդալները։

«Զուգադիպություն» է, կասեն ոմանք, «չեմ կարծում», կպատասխանեն մյուսները` մարգարեություն համարելով դա։ Շատերը 2018թ-ի Օսկարը կկապեն պաստառի և իրավիճակի հետ, շատերն էլ դրանում կտեսնեն դետալացված պրոեկցիա և հասարակության հայելային արտացոլում։

Լրահոս
0