00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Ռուսաստանն օգնեց ուժեղացնել հայկական բանակը, կամ Անդրկովկասի «Պինդ կաղինը»

© Sputnik / Aram NersesyanУчения ОДКБ "Взаимодействие - 2017" в Армении
Учения ОДКБ Взаимодействие - 2017 в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը բարդ տարածաշրջանում է գտնվում և շրջապատված է, մեղմ ասած, ոչ այդքան բարեկամական տրամադրվածություն ունեցող հարևաններով։ Նման պայմաններում ուժեղ բանակը հայկական պետականությունն ամուր դարձնող առանցքային գործոններից մեկն է, համոզված է Sputnik Արմենիայի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն։

Մարտունակ բանակն անկախ Հայաստանի առաջին և գլխավոր ձեռքբերումն է, հպարտանալու առիթն ու ռազմական ոլորտի հետագա զարգացման մասին խորհելու թեման։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին` բանակի օրը, պետական բարձր պարգևներ հանձնեց և հերթական զինվորական կոչումները շնորհեց մի շարք սպաների։ Նրանք են հայ ժողովրդի հույսն ու հենարանը ժամանակակից բարդ իրողությունների պայմաններում։

Армяно-иранская граница - Sputnik Արմենիա
«Վարակը» մոտեցել է Հայաստանի սահմանների՞ն

Հզոր սպառազինությունն ու բարձր մարտունակությունը ուժեղ բանակի և զարգացած պետականության հատկանիշներն են, որոնք անկախ Հայաստանը ձեռք է բերել և ունի ավելի քան քառորդ դար։ Շուրջ 45 հազար զինծառայող ունեցող ԶՈՒ-ն համաշխարհային վարկանիշի 93-րդ հորիզոնականում է։ Այս ցուցանիշն այդքան էլ օբյեկտիվ չի արտացոլում Հարավային Կովկասում (որը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական մրրկայնության գոտի) գտնվող հայկական բանակի ուժի և հնարավորությունների իրական հարաբերակցությունը։

Քաղաքական կարևոր որոշումները տարածաշրջանում զսպվածության և ռազմական ուժի պարադոքսալ համադրություն են պահանջում: Հայաստանում բանակի արդիականացման 7 տարվա ծրագիր է մշակված։ 2018 թվականին Երևանի ռազմական ծախսերը կավելանան 17,6%-ով` մինչև 518 մլն դոլար, իսկ մինչև 2020 թվականը 600 մլն դոլարի կհասնեն։

Պաշտպանական շինարարություն

Անհանգիստ տարածաշրջանում Հայաստանն ունի կոմպակտ տարածք, ոչ հարուստ տնտեսություն և թշնամական տրամադրված շրջապատ։ Առաջին տարին չէ, որ Բաքուն մրցում է սպառազինության հարցում։ Ադրբեջանն ու Թուրքիան հայկական սահմանի մոտ են պահում զգալի թվով ռազմական խմբավորումներ, ամեն տարի Նախիջևանում հատուկ նշանակության զորքերի օգնությամբ գործողություններ են իրականացնում։ Այդ երկրները չեն ճանաչում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և կարող են կրկին զանգվածային արյունահեղություն իրականացնել։ Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում պատմության անցած էջերը ելք են հուշում Երևանին, այն է` ռազմավարական դաշինք ստեղծել Մոսկվայի հետ։

Հայաստանը Ռուսաստանից ռազմական օգնություն ստացող երեք խոշորագույն պետությունների շարքում է, և ՀՀ ՊՆ-ին բավարարում է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը։ 2015 թվականին կնքած` 200 մլն դոլար արժողությամբ վարկի շրջանակում զենքի մատակարարումը գրեթե ավարտին է հասել։

Работы по поиску и удалению мин ИГ в провинции Киркук в Ираке - Sputnik Արմենիա
Վտանգավոր մեսիջներ Հայաստանին. կհամակվի՞ արդյոք Արևմուտքն իրավիճակը պայթեցնելու գայթակղությամբ

2017 թվականի հոկտեմբերին Հայաստանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ՌԴ-ի հետ 100 մլն դոլարի (տարեկան 3% տոկոսադրույքով) նոր ռազմական վարկի համաձայնագիր ստորագրելու առաջարկին։ Հայաստանը կօգտվի այդ վարկից 2018-2022 թվականներին, իսկ վարկը կմարի 15 տարվա ընթացքում (2023-2037 թթ.)։

Հայաստանն ու Ռուսաստանը պաշտպանական ոլորտում ընդհանուր նպատակ են հետապնդում` ուժերի հավասարակշռություն պահպանել անվտանգության հիմք հանդիսացող Հարավային Կովկասում։ Այդ պատճառով 102-րդ ռուսական ռազմակայանի սպառազինությունը համալրված է ամենաժամանակակից հետախուզական համալիրներով ու անօդաչու թռչող սարքերով։ Ռուս և հայ զինծառայողները մարտական գործողություններ են մշակում համատեղ զորավարժությունների ընթացքում։

ՀՀ-ի երկինքը պաշտպանում է ՀՕՊ միացյալ խմբավորումը, որի կազմում են ՌԴ-ի ՌՏՈՒ-ի և ՀՕՊ-ի ավիախումբը։ Իսկ քանի դեռ թուրք-հայկական սահմանին ծառայություն են իրականացնում ռուս սահմանապահները, ոչ ոք չի հանդգնի խաթարել հայկական սահմանի անդորրը։

Մոսկվան ուշիուշով հետևում է իրավիճակի զարգացմանը, և Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիայի դեպքում, միջպետական պայմանավորվածությունների համաձայն, պարտավոր է միջամտել հակամարտությանը և հանդես գալ Երևանի կողմից։

Տեխնոլոգիական թարմացումներ

Հավաքական անվտանգության համակարգի բարդության մասին են վկայում Երևանի և Մոսկվայի միջև կնքած շուրջ 200 համաձայնագրերը (http://inosmi.ru/politic/20171016/240530760.html)։ Հայաստանում` ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման (ԶՄԽ) ստեղծումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և չի ազդում Երևանի և Մոսկվայի միջև ունեցած այլ միջազգային պայմանագրերի իրավունքների և հանձնառությունների վրա։ ԶՄԽ-ի հիմնական նպատակներն են Ռուսաստանի կամ Հայաստանի վրա հավանական ռազմական հարձակումների կանխումը, պետական սահմանների պաշտպանությունն ու տարատեսակ ռազմական պաշտպանությունները։ Ընդ որում` գործընկեր-պետությունների (ՀԱՊԿ, ԱՊՀ, ՇՀԿ անդամների) շրջանակի ընդլայնումը չի բացառվում։

Сотрудники Пограничного управления ФСБ России в Республике Армения задержали гражданина Анголы, который незаконно пересёк армяно-турецкую границу - Sputnik Արմենիա
Հավանական ահաբեկիչների «հայկական տրանսֆերը» դեպի Մերձավոր Արևելք․ միֆ, թե՞ իրականություն

Այս ֆոնին Ադրբեջանը շարունակում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Նախիջևանում, որտեղ արդեն իսկ տեղակայված է 20-հազարանոց զորքերի միացյալ խմբավորումը (ադրբեջանական բանակի գրեթե մեկ երրորդը) ՀՕՊ ժամանակակից համակարգերով և հրթիռահրետանային սպառազինությամբ։ Ադրբեջանական կողմի ակտիվ ռազմական պատրաստությունները տեսնելով, լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման իրական վտանգը զգալով` Երևանն ու Մոսկվան ադեկվատ են արձագանքում։ Զսպման համակարգը հմտորեն հաշվի է առնում իրավիճակի բոլոր փոփոխությունները։

Հայկական ԶՈՒ-ն անցած երկու տարվա ընթացքում ռուսական արտադրության սպառազինության ժամանակակից նմուշներ է ստացել` աշխարհում նմանը չունեցող «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Իգլա-Ս» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային տեղակայման համալիրներ, 9М113М կառավարվող հրթիռներ, ՌՊԳ-26 նռնականետներ, «Տիգր» զրահամեքենաներ, կապի արդիական միջոցներ։

«Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներն, օրինակ, նախատեսված են 500 կմ հեռահարությամբ թիրախները խոցելու համար։ Շուրջ 4 տոննա մեկնարկային զանգվածով 9М723К1 հրթիռները թռիչքի սկզբնական և վերջնական հատվածում ավելի քան 2000 մ/վ արագություն են զարգացնում, շարժվում մինչև 50 կմ բարձրության վրա, թիրախը խոցում են` գտնվելով 480 կմ հեռավորության վրա։ Պետք է ընդգծել, որ համալիրը նախատեսված է, առաջին հերթին, հայկական սահմանի մյուս կողմում գտնվող տաք գլուխները սառեցնելու համար։

Երևանը մտադիր է համադրել կրթության և գիտության քաղաքացիական ու ռազմական ոլորտների ներուժը, ինչը թույլ կտա ամրապնդել հայկական բանակի կազմը, հանրապետությունում կարգավորել բարձր տեխնոլոգիական ռազմական արտադրանքի մշակումը, արտադրությունն ու արտահանումը։

Լրահոս
0