00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգավոր մեսիջներ Հայաստանին. կհամակվի՞ արդյոք Արևմուտքն իրավիճակը պայթեցնելու գայթակղությամբ

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցРаботы по поиску и удалению мин ИГ в провинции Киркук в Ираке
Работы по поиску и удалению мин ИГ в провинции Киркук в Ираке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մերձավոր Արևելքում իրավիճակն այնքան դրամատիկ է, որ հակամարտությունները հեշտությամբ կարող են դուրս գալ տարածաշրջանի սահմաններից։ Կարող է մի պահ գալ, երբ խոշոր խաղացողներից ինչ–որ մեկի համար դա շահավետ լինի, ինչը բավական վտանգավոր է անմիջապես Հայաստանի համար։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Արևմուտքը չի հաշտվի պարտության հետ

Ի սկզբանե կարելի էր չկասկածել, որ պարտություն կրելով Սիրիայում և Իրաքում`Արևմուտքը չի հաշտվի իր պարտության հետ և հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի ևս մեկ անգամ պայթեցնի իրավիճակը, ինչպես ասում են, «ներսից»։ Լինի դա «երուսաղեմյան ճգնաժամը», որը Թրամփի վարչակազմը նպատակաուղղված է հրահրել, կամ իրավիճակը Եմենում, որտեղ բացահայտ սադրանք է տեղի ունենում զուտ ամերիկյան ոճով։

Маска. Анонимус - Sputnik Արմենիա
Հայկական հետախուզության հպարտությունը. ինչպես է ադրբեջանցի հովիվը սոլֆեջիո պարապել

Հիշեք հարվածային հրթիռների բեկորների ցուցադրությունը (իսկույն հիշում ես փորձանոթով սադրանքը, որի մեջ իբր սիբիրյան խոցի սպորեր էին), երբ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հանկարծ փորձագետի դեր ստանձնեց` պնդելով, որ հուսիթների` Էր Ռիադ ուղարկած հրթիռն իրանական ծագում ունի։

Չստացվեց Երուսաղեմի հետ, կփորձեն մեկ այլ տեղում. տարածաշրջանն այնքան պայթյունավտանգ է, որ մատդ որտեղ դնես, կարող ես ռազմական բախումների պատճառ գտնել։

Նման պահվածքը նոր չէ Արևմուտքի համար. ամերիկյան դիվանագետները լուրջ փորձ ունեն այսպիսի գործերում։ Անպայման այդ ամենը կօգտագործեն, որպեսզի թույլ չտան` Ռուսաստանը և Իրանն ամրապնդեն դիրքերը Մերձավոր Արևելքում։ Այս երկրները Սիրիայում իրենց պահում են հերոսների պես, որոնք հաղթել են միջազգային ահաբեկչությունը և ինչ-որ առավելությունների իրավունք ունեն։

Առավել ևս, որ հենց նրանց է երկիր հրավիրել պաշտոնական Դամասկոսը, այլ ոչ թե արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի ռազմական խմբավորումներին, որոնք հիմա առանց որևէ մանդատի մտել են ինքնավար Սիրիայի տարածք և փորձում են տապալել երկրի օրինական ընտրված կառավարությանը (նախագահ Բաշար Ասադին) կամ գոնե երկրի պառակտման հասնել։

Ընդ որում` գրեթե բացահայտ խաղ է ընթանում։ Այնքան բացահայտ, որ նույնիսկ Թուրքիան, որը թվում էր` շարժվում է Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային քաղաքականության հետքերով, ժամանակ առ ժամանակ հոխորտում է` պաշտոնական հայտարարություններ անելով այն մասին, որ Սիրիայում պարտադիր է գործող նախագահի հրաժարականը, և միայն դրանից հետո կհաստատվի երկար սպասված խաղաղությունը։

Նման պահվածքը բացահայտ մեսիջ է` ուղղված Արևմուտքին, որը հիմա փորձում է ակտիվացնել Ժնևի բանակցային գործընթացը և խաչ քաշել այն ամենի վրա, ինչին հասել են Ռուսաստանն ու Իրանը Աստանայում կայացած բանակցություններում։

Հակամարտության գոտին լիովին կարող է անցնել սահմանից այն կողմ

Սիրիայի հետ կապված գործընթացում վտանգավոր մի բան կա` ոչ ոք չի կարող երաշխավորել, որ տապալելով ռազմական արշավը երկրում` Արևմուտքը չի որոշի ընդլայնել հակամարտության գոտու սահմանները։ Կոպիտ ասած` նպատակաուղղված հարվածի տակ չի դնի Միջին Արևելքին մոտ գտնվող տարածաշրջանը` Անդրկովկասը, որը հիմա արդեն ընդունված է Հարավային Կովկաս անվանել, թեև նույն Հայաստանը շատ հեռու է Կովկասյան լեռներից։

Спецназ. Архивное фото - Sputnik Արմենիա
Իսլամական «ներխուժումը» Հայաստան. ի՞նչ դավեր են նյութում «արյուն տեսածները»

Իրանը, որի դեմ է ուղղված ամերիկյան ագրեսիվ արտաքին քաղաքական պարադիգմայի սայրը, լուրջ շահեր ունի Անդրկովկասում։ Եթե հիշենք Թուրքիային, որը «թաթախված» է սիրիական հարցում և հակամարտային գործընթացներում, ապա կարելի է հետևություն անել, որ ամբողջ տարածաշրջանն է լուրջ հարվածի տակ։

Առավել ևս` Հայաստանը, որի քաղաքական շահերը կենտրոնացած են, առաջին հերթին, ղարաբաղյան խնդրի ուղղությամբ։ Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն այնքան փխրուն է, որ կարող է պայթել, պատկերավոր ասած, անգամ մի փռշտոցից։

Հարցը միայն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը չէ։ Արևմուտքի մոտ Հայաստանում և նրա շուրջ իրավիճակը պայթեցնելու գայթակղություն կարող է ծագել թեկուզ այն պատճառով, որ երկիրը ԵԱՏՄ լիարժեք և լիիրավ անդամ է։ Իսկ այդ կազմակերպությունն աստիճանաբար ամրապնդվում է, առայժմ միայն տնտեսական առումով, բայց Արևմուտքում լրջորեն անհանգստանում են, որ այն շուտով վերածվի քաղաքական գործընթացի։

Առավել ևս, որ արդեն որոշակի մեսիջներ են գալիս Հայաստան, որ պայթյունավտանգ իրավիճակը Սիրիայից, Իրաքից աստիճանաբար տեղափոխվում է հենց թուրքական շրջաններ` հայ-թուրքական պետական սահմանի մոտ։

Եվ բոլորովին էլ պարտադիր չէ հիշել այն ծայրահեղ պայթյունավտանգ իրավիճակը, որ ստեղծվեց, օրինակ, այն պահին, երբ Իրաքի քրդերը փորձեցին հանրաքվե անցկացնել և Բաղդադից «քամել» նավթով հարուստ Քիրքուկը։ Իսկ այդտեղից մինչև Հայաստանի, Իրանի, Նախիջևանի և Թուրքիայի սահմանների հատման կետ շատ մոտ է, ճի՞շտ է։

Այդ դեպքերից հետո իրավիճակն Անդրկովկասին կից շրջաններում բոլորովին չի հանդարտվել։

Հայաստանին ուղղված վտանգավոր մեսիջները, որոնք չի կարելի թերագնահատել

Վերջերս` 20 օր առաջ, հենց այս սահմանների հատման կետում լուրջ մարտ է ընթացել մի կողմից (ենթադրվող) քրդական մարտական խմբավորման և մյուս կողմից թուրքերի ու իրանցիների սահմանապահ ջոկատների միջև։

Убийство российского военнослужащего в Гюмри - Sputnik Արմենիա
Ռուս զինվորին սպանած հային օգնել են «Իսլամական պետության» կողմնակիցները

Մեզ ոչ պաշտոնական ալիքներով հաջողվել է պարզել, թե ինչ է տեղի ունեցել իրականում. Իրանի և Թուրքիայի սահմանապահներն ուղեկցել են ինժեներներին, որոնք պետք է ինչ-որ չափումներ անեին Կարասու Չայիլ ջրամբարում, որը գտնվում է այս պետությունների սահմանին։

Հենց նրանց վրա է հարձակվել զինված ջոկատը։ Ենթադրվում է, որ նրանք քրդեր են եղել, բայց բացառված չէ, որ այստեղ արդեն հայտնվել են Իրաքից և Սիրիայից թափանցած ահաբեկչական խմբավորումների տարրեր, օրինակ` «Իսլամական պետության» կամ ավելի փոքր ահաբեկչական կազմակերպության անդամներ։

Այս իրավիճակում ամենահետաքրքիրն այն է, որ Կարասու Չայիլ ջրամբարը գտնվում է հենց սահմանների հատման վայրում, որտեղով անցնում է Թուրքիայի և Նախիջևանի (Ադրբեջան) ընդհանուր սահմանի կարճ սահմանային հանգույցը` 3-5 կմ երկարությամբ։

Մարտական գործողություններն ընթացել են հենց ռուս սահմանապահների դիմաց, որոնք պահպանում են հայ-թուրքական սահմանը. դիտակետերից ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա։ Այս դիտակետերից ցանկության դեպքում դիպուկահարը կարող էր վերացնել բոլոր գրոհայիններին, որոնք հարձակվել էին Իրանի և Թուրքիայի սահմանապահ ջոկատների վրա։

Ակնհայտ է, որ «ջոկատ, ի զեն» հրամանը հնչել է, բայց ռուս սահմանապահները սահմանափակվել են միայն դիտորդի դերով։ Իսկ մարտն իսկապես թեժ է եղել. վիրավորներ են եղել և նույնիսկ իրանցի սահմանապահ է սպանվել ։

Սա ևս մեկ ուղերձ է այն մասին, որ հակամարտության գոտու սահմաններն աստիճանաբար դուրս են գալիս Մերձավոր Արևելքի շրջանակից։ Լիովին հնարավոր է, որ այդ առումով հիմա պետք է առավելագույն ուշադիր լինել։

Առավել ևս, որ օրերս ևս մեկ տեղեկություն է ստացվել այն մասին, որ Թուրքիայի ինչ-որ քաղաքացի փորձել է թափանցել Հայաստանի տարածք։ Թուրքերը հաճախ են գալիս Հայաստան, բայց կոնկրետ այս «հյուրին» գաղտնի ծառայությունները կասկածում են ԻՊ-ի հետ կապերի մեջ։ Իսկ դա արդեն լուրջ է…

Ինչ էլ լինի, պետք է ընդունել, որ առայժմ դեռ ակնհայտ վտանգ չի նկատվում, բայց թվարկված իրադարձությունները լիովին կարող են որոշակի խճանկար ձևավորել։ Բավական վտանգավոր` կոնկրետ Հայաստանի համար։ Չի կարելի թերագնահատել իրավիճակը, ինչպես նաև չի կարելի մոռանալ քաղաքական գործոնի մասին, որի մասին վերևում նշվեց։ Գլոբալ քաղաքական ասպարեզում հանդես եկող որոշակի ուժերի համար ինչ-որ պահի կարող է ձեռնտու լինել Անդրկովկասում իրավիճակը պայթեցնելը…

Լրահոս
0