00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
16:40
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Հայկ Կոնջորյան, Հովիկ Աղազարյան
14:13
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սեյրան Օհանյան
Մենք էլ ենք կողմ խաղաղությանը, բայց Ադրբեջանի կողմից դա խաբկանք է․ Սեյրան Օհանյան
17:47
4 ր
Վահան Կոստանյան
Համաձայնագրի ստորագրման համար որևէ մայրաքաղաքի առավելություն չի տրվում․ Վահան Կոստանյան
17:51
4 ր
Հայկ Կոնջորյան, Հովիկ Աղազարյան
Դուք այ էս ժաղավրդի համար ընդամենը տաշեղ եք. Կոնջորյան
17:56
1 ր
Վիլեն Գաբրիելյան, Բաբկեն Թունյան
Այդ միջնորդությունները, որ ԱԺ–ը բավարարել է, ի՞նչ վիճակում են. Գաբրիելյան
17:58
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրա համա՞ր, որ ճնշել է հայերին և հայոց լեզուն. Սահակաշվիլու գրքի չկայացած շնորհանդեսը Երևանում

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցМихаил Саакашвили
Михаил Саакашвили - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում չեղյալ են հայտարարել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը։ Պաշտոնական վարկածը տեխնիկական պատճառն է, բայց լուրեր են պտտվում, որ այստեղ քաղաքական ենթատեքստ կա։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Պատճառը, ըստ որի Հայաստանում չի կայացել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը, զուտ տեխնիկական է, Sputnik Արմենիային հաղորդեցին Եղիշե Չարենցի տուն–թանգարանից, որտեղ և միջոցառումը պետք է տեղի ունենար։

Կազմակերպիչները և Եղիշե Չարենցի տուն–թանգարանի ներկայացուցիչները շնորհանդես անցկացնելու մասին համաձայնության են ձեռք բերել հունվարի 25–ին։ Սակայն հաջորդ օրը տուն–թանգարանից հաղորդել են տեխնիկական պատճառներով միջոցառումը չեղյալ հայտարարելու մասին։

Միակ պատճառը, ըստ որի չի կայացել շնորհանդեսը, տեխնիկական է։

Одна из комнат в Доме-музее дворян Смирновых - Sputnik Արմենիա
Վրացահայերը կարողացան «պահել» Թումանյանին, բայց «կորցրին» Թամամշևներին

«Եկել են մարդիկ, վարձակալել են տարածքը, արդյունքում շնորհանդեսը չի կայացել տեխնիկական պատճառներով, գրքի հետագա ճակատագրի մասին մեզ ոչինչ հայտնի չէ, քանի որ դա մեր միջոցառումը չէ», – ասել են թանգարանից։

Տուն–թանգարանի նման պատասխանը մտահոգել է Հայաստանի բնակչությանը, շատերը, այդ թվում` Վրաստանում, քաղաքական ենթատեքստ են տեսել այս ամենի մեջ։ Այդ վարկածն ավելի է տարածվել բնապահպանության նախարարի օգնական Մեսրոպ Եսայանի ֆեյսբուքյան գրառումից հետո։

Եսայանը հռետորական հարց է տվել. մի՞թե Սահակաշվիլին արժանի է իր գիրքը Եղիշե Չարենցի տուն–թանգարանում ներկայացնելու պատվին, այն ամենից հետո, ինչ նա արել է Վրաստանի հայերի նկատմամբ` ճնշել է հայ հասարակական գործիչներին, հայոց լեզուն և այլն։

«Պարզվում է` առաջիկայում Եղիշե Չարենցի տուն թանգարանում նախատեսվում է կազմակերպել Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը։ Հավանաբար, Սահակաշվիլին այդ պատվին արժանացել է Վրաստանում հայոց լեզվի դեմ պայքարի, հասարակական գործունեությամբ զբաղվող տարբեր հայ գործիչներին հալածելու, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ջերմ եղբայրության համար», – գրել է Եսայանը։

1/2
Միխեիլ Սահակաշվիլիի գրքի շնորհանդես

Սոցցանցում Եսայանի բաժանորդները սկսել են ակտիվորեն տարածել գրքի շապիկի լուսանկարը`  մեկնաբանություններ գրելով։ Ապա մշակույթի նախարարությունը թարգմանիչ Միքայել Նահապետյանին արգելել է գրքի շնորհանդես կազմակերպել։

Սակայն գերատեսչությունը հերքում է միջադեպի հետ կապ ունենալը։

«Նախարարությունն ընդհանրապես կապ չունի այս միջադեպի հետ, քանի որ Չարենցի տուն–թանգարանի հետ համաձայնություն չի ստորագրվել։ Մշակույթի նախարարությունը նույնիսկ չի իմացել նման միջոցառման մասին», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նախարարության մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը։

Սահակաշվիլի. «Թույլ չեմ տա, որ Ավակովն ու Յացենյուկը թալանեն Ուկրաինան» - Sputnik Արմենիա
Սահակաշվիլի. «Թույլ չեմ տա, որ Ավակովն ու Յացենյուկը թալանեն Ուկրաինան»

Նախարարության հավաստիացումները չեն համոզել Իլյա Ճավճավաձեի պետական համալսարանի պրոֆեսոր Օլեգ Պանֆիլովին, որը «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, որ մի քանիս ամիս առաջ իրեն դիմել են Երևանից և խորհուրդ հարցրել, թե արժե՞ արդյոք գիրքը հայերեն թարգմանել։

«Կարծում էի, որ Հայաստանում կան մարդիկ, որոնց հետաքրքիր են Վրաստանի բարեփոխումները։ Կարծում եմ, որ գրքի շնորհանդեսն արգելել է Հայաստանի կառավարությունը», – ասել է Պանֆիլովը։

Գրքի թարգմանիչ Նահապետյանը Facebook–ի իր էջում գրել է, որ չգիտի, թե որն է շնորհանդեսն արգելելու իրական պատճառը։ Նա ափսոսանք է հայտնել, որ այս քննարկումը սկսվել է նրա բովանդակությանը ծանոթանալուց առաջ։

Սահակաշվիլու ինքնակենսագրական գրքի շնորհանդեսի հերթական օրը փետրվարի 7–ն է։

Լրահոս
0