00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախ մեկնել չես արգելի. հայտնի բլոգերները հետաքրքրաշարժ ֆիլմ են ներկայացրել. տեսանյութ

© Sputnik / Arpi BeglaryanДадиванк, Арцах
Дадиванк, Арцах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախ այցելելուց հետո կյանքն այլևս առաջվանը չի լինի։ Հենց այս նախադասությամբ է սկսվում մերձբալթյան երկրների բլոգերների նկարահանած ֆիլմը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Լատվիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովն ու նրա լիտվացի գործընկեր Ստանիսլավ Գորբունովը ներկայացրել են «Ուղևորություն դեպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը։

«Ուռա։ Լեռնային Ղարաբաղ այցելելու մասին մեր առաջին ֆիլմը պատրաստ է։ Դիտեք պայծառ արևի, գունեղ բնապատկերների և հրաշալի մարդկանց մասին պատմող մոտ 16 րոպեանոց ֆիլմը։ Չէ՞ որ կյանքում դրա կարիքը երբեմն այնքան ունես, այն էլ հունվարի վերջին», — Facebook-ի իր էջում գրել է Գորբունովը։

Ալիմովը TravelBlog.lv-ում նշել է, որ տեսանյութի նպատակն ամբողջ աշխարհին Արցախի զբոսաշրջային հսկայական ներուժը ներկայացնելն է։

«Լեռնային կիրճեր, հնագույն վանքեր, հին գյուղեր, ժամանակակից քաղաքներ և զարմանահրաշ մարդիկ. այս ամենը կարելի է տեսնել Արցախի մասին պատմող նոր ֆիլմում… Անկախ քաղաքական դժվար իրավիճակից, այստեղ հազարամյակներ շարունակ հասարակ և հյուրընկալ մարդիկ են ապրում։ Եվ նրանք մեծ հաճույքով են սպասում հյուրերին, բոլոր նրանց, ովքեր կցանկանան ճանաչել մեծ զբոսաշրջության համար դեռ չբացահայտված այս անկյունը», — գրել է նա։

Александр Алимов - Sputnik Արմենիա
Հայտնի ճանապարհորդ. հանգստյան բոլոր օրերին կմեկնեի Հայաստան ու Արցախ

Ճանապարհորդի խոսքով` նկարահանումները հեշտ են եղել, քանի որ Արցախը հարուստ է տեսարժան բնապատկերներով։

«Գեղեցիկ վայրերի և հետաքրքիր պահերի նկարահանման խնդիրներ չեն առաջացել։ Ֆիլմում շատ են կադրերը, որոնք արվել են թռչնի թռիչքի բարձրությունից հասարակ դրոնով։ Հենց այդպես է հնարավոր առավել վառ բացահայտել Գանձասարի և Դադիվանքի եկեղեցիների գեղեցկությունը, զգալ Հունոտի կիրճի գլխապտույտ առաջացնող խորությունը և տեսնել անկրկնելի Սոթքի լեռնանցքը։ Շատերի համար ոչ պակաս հետաքրքրություն առաջացնող տեղի ավանդույթներն ու բարքերը», — նշել է նա։

Բլոգերը նշել է նաև, որ ֆիլմը դիտելիս կարելի է տեսնել ազգագրական խմբի փորձերը, վայելել ժամանակակից պարերը, ունկնդրել ջազ բենդի կենդանի կատարումը` զուտ հայկական մոտիվներով, ծանոթանալ Ստեփանակերտի բլյուզ կատարողների արվեստին։

«Չի մոռացվել նաև արցախյան յուրօրինակ խոհանոցը։ Չէ՞ որ այնքան հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են լավաշ ու մատնաքաշ թխում թոնիրներում, ինչպես են շուկայում ժենգյալով հաց պատրաստում կամ անձամբ ներկա լինել տեղի բարձրորակ գինու համտեսին… Մենք անկեղծ հավատում ենք, որ շատերը կսիրեն այս Արցախը։ Չէ՞ որ Երկիր մոլորակը չափազանց փոքր է, որ որևէ մեկին արգելի ճանապարհորդել…», — գրել է բլոգերը։

Թիմը մեկ շաբաթվա ընթացքում շրջել է Արցախի ամենագողտրիկ անկյուններով, շփվել է բնակչության հետ։

Լրահոս
0