Լարիսա Ալավերդյան. Խոջալուի դեպքերի մասին
«Ես թույլ կտամ ինձ ասել մի բան, որը չասաց մեր երկրի գործող նախագահը: Նա չասաց, որ դա ևս հանցագործություն է, որը գործել է Ադրբեջանը` իր իսկ ժողովրդի նկատմամբ»:
Ալավերդյանը հիշում է, որ Խոջալու կոչվածն իրականում տեղի է ունեցել Աղդամի մերձավոր տարածքներում, որն այդ ժամանակ գտնվում էր ադրբեջանցիների հսկողության տակ: «Ես բերեմ միայն երկու դրվագ. նախևառաջ` Խոջալուից արցախահայերը դուրս են հանել 300-ից ավել մծխեթյան թուրքերի և հանձնել են Ադրբեջանին: Եթե ոչնչացնելու լինեին, պետք է տեղում նրանց ոչնչացնեին: Բայց նման բան տեղի չի ունեցել»,-պատմում է Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ կան նկարահանված կադրեր, երբ մծխեթները շնորհակալական խոսքով ասում են, թե ինչպես են հայերն իրենց փրկել: