00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոջալուի` ԵԽԽՎ –ում Ադրբեջանի պատվիրակի հարցին ի պատասխան ես մի բան ավել կասեի. Ալավերդյան

© Asatur YesayantsЛариса Алавердян
Лариса Алавердян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բոլոր քաղաքական հարթակներում, որտեղ ներկայացված է Հայաստանը, պարտավոր ենք Խոջալուի խնդիրը քննարկման առարկա դարձնել, կարծում է Լարիսա Ալավերդյանը:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ ինքը մի բան ավելի կասեր` ի պատասխան ԵԽԽՎ –ում Ադրբեջանի պատվիրակի` ՀՀ նախագահին ուղղված հարցին՝ կապված Խոջալուի դեպքերի հետ։ «Ես թույլ կտամ  ինձ ասել մի բան, որը չասաց մեր երկրի գործող նախագահը: Նա չասաց, որ դա ևս հանցագործություն է, որը գործել է Ադրբեջանը` իր իսկ ժողովրդի նկատմամբ»:

Выступление Президента Армении Сержа Саргсяна на пленарном заседании ПАСЕ - Sputnik Արմենիա
«Հանգստացեք. անհնար է, դա երբեք չի լինելու». Սերժ Սարգսյանը` ԵԽԽՎ ադրբեջանցի պատվիրակին

Խոջալու կոչվածն իրականում տեղի է ունեցել Աղդամի մերձավոր տարածքներում, որն այդ ժամանակ գտնվում էր միայն ու միայն ադրբեջանցիների հսկողության տակ, ինչն էլ ապացուցվել է բազմիցս: «Ես բերեմ միայն երկու դրվագ. նախևառաջ` Խոջալուից արցախահայերը դուրս են հանել 300-ից ավել մծխեթյան թուրքերի և հանձնել են Ադրբեջանին: Եթե ոչնչացնելու լինեին, պետք է տեղում նրանց ոչնչացնեին: Բայց  նման բան տեղի չի ունեցել: Ընդհակառակը` կան նկարահանված կադրեր, երբ մծխեթները շնորհակալական խոսքով ասում են, թե ինչպես են հայերն իրենց փրկել»,–պատմում է Լարիսա Ալավերդյանը:

Նա փաստում է, որ ադրբեջանցի պատվիրակի ակնարկած դեպքերը տեղի են ունեցել Խոջալուից առնվազն երեք կիլոմետր հեռու` Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքում, և իրական փաստագրական նյութերը վկայում են, թե ինչպես էին ադրբեջանցիները սպանվում մինչ այսօր չպարզաբանված (Արբեջանի պարտականությունն էր դա պարզաբանել) պայմաններում:

«Խոջալուն, ինչպես իրենք են կոչում, ևս մեկ հանցագործություն է ադրբեջանական այն ժամանակվա իշխանությունների կողմից: Դրա մասին վկայել են 1992 թվականին դեռ նախագահական պաշտոնը զբաղեցնող Մութալիբովը, բազմաթիվ այլ ապացույցներ ևս կան: Հեռու չգնանք, հենց այսօր ադրբեջանական կայքերում կան նյութեր, որոնք մանրակրկիտ պարզաբանում են Խոջալուի` Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունը»,–ասում է Ալավերդյանը:

Выступление Президента Армении Сержа Саргсяна на пленарном заседании ПАСЕ - Sputnik Արմենիա
Դրսում Ադրբեջանին տրված դիպուկ պատասխանները ներսում օգտագործում են միավորներ հավաքելու նպատակով

Միջազգային հանրության ուշադրությունն այս ճշմարտության վրա հրավիրելու գործում, ըստ Լարիսա Ալավերդյանի, անհրաժեշտ է ակադեմիական շրջանակների, պատմաբանների, իրավաբանների ու քաղաքագետների հետևողական աշխատանքը: Բացի, այդ բոլոր քաղաքական հարթակներում, որտեղ ներկայացված է Հայաստանը, պարտավոր ենք խնդիրը քննարկման առարկա դարձնել:

Հիշեցնենք, որ հունվարի 24–ին ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեիդ Սեիդովի` Խոջալուի դեպքերին վերաբերող հարցին ի պատասխան ՀՀ նախագահը ասել էր. «Թե ինչու ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որ Դուք ցեղասպանություն եք համարում` շատ պարզ պատճառով։ Որովհետև այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանորեն և շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները»:

ՀՀ նախագահը նշեց, որ ցեղասպանությունը լավ բան չէ, այն պատիվ չէ, այլ տանջանք է, և զարմանալի է, որ Ադրբեջանը ուզում է ունենալ այն, ինչ ունեցել է Հայաստանը:

«Ձեր ինչի՞ն է պետք մի բան անվանել ցեղասպանություն, որը երբեք չի եղել, հատկապես` հայերի կողմից: Ինչ վերաբերում է միջազգային կառույցներում մեր ստանձնած պարտավորությունների կատարմանը, ապա Դուք սխալվում եք, չկա միջազգային կառույցների կողմից որևէ ընդունված որոշում, որը Հայաստանի կողմից մերժվում է։

Լրահոս
0