00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դրսում Ադրբեջանին տրված դիպուկ պատասխանները ներսում օգտագործում են միավորներ հավաքելու նպատակով

© Official site of the President of RAВыступление Президента Армении Сержа Саргсяна на пленарном заседании ПАСЕ
Выступление Президента Армении Сержа Саргсяна на пленарном заседании ПАСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ժամանակ» թերթը գրում է, որ արտաքին ամբիոններում Ադրբեջանին տրվող դիպուկ պատասխանները պետք է շարունակվեն ՀՀ-ում արդյունավետ կառավարմամբ։

ԵՐԵՎԱՆ, 25 Հունվար — Sputnik. «Ժամանակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը բավականին սառնասիրտ և դիպուկ պատասխանեց ղարաբաղյան խնդրի, հայկական իբրև թե ագրեսիայի և Խոջալուի իբրև թե ցեղասպանության վերաբերյալ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության բավականին էմոցիոնալ և «բոցաշունչ» հարցին` խորհուրդ տալով Խոջալուի «ցեղասպանության» հեղինակներին փնտրել Ադրբեջանում, և հայտարարելով, թե Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:

Выступление Президента Армении Сержа Саргсяна на пленарном заседании ПАСЕ - Sputnik Արմենիա
«Հանգստացեք. անհնար է, դա երբեք չի լինելու». Սերժ Սարգսյանը` ԵԽԽՎ ադրբեջանցի պատվիրակին

Միաժամանակ, Սերժ Սարգսյանը բավական հստակ ու փաստարկված ներկայացրեց ՄԱԿ ԱԽ հայտնի բանաձևերի խնդիրը, որոնց իբրև թե չկատարման համար Բաքուն մեղադրում է Հայաստանին: Ընդ որում, Սարգսյանի պատասխանում կարևոր էր այն, որ նա փորձեց հայկական դիրքերը, այսպես ասած, կամրջել այդ հարցում և մատնանշեց նախկին իշխանության դիվանագիտական հմտության հանգամանքը, ինչը, անկասկած, կարևոր ազդակ էր առաջին հերթին միջազգային հանրությանն ու լսարանին՝ որպես Արցախի խնդրում հայկական պետականության որոշակի կուռ առանցքի արձանագրում, անգամ կարգավորման մոտեցումների վերաբերյալ տարբերության պարագայում:

Այլ կերպ ասած՝ միջազգային հանրությանը հղված ազդակների մասով Սերժ Սարգսյանը գոնե նվազագույն անհրաժեշտության մասով դիպուկ էր ու բավականին ամուր: Այստեղ թերևս խնդիրը, որ ուշադրության է արժանի, այլ տեղ է:

Որպես կանոն, Հայաստանի առաջին դեմքերը միջազգային հարթակներում բավական դիպուկ, հանգամանալից և փաստարկված հակադարձել են ադրբեջանական հարցադրումները: Խնդիրն այլ տեղ է՝ արտաքին այդ մեսիջների ներքին սպասարկման հարցում:

Բանն այն է, որ նույն առաջին դեմքերը արտաքին ամբիոններում Ադրբեջանին տրված այդ դիպուկ պատասխանները ներսում փորձել են օգտագործել հանրության մոտ միավորներ հավաքելու, քարոզչության նպատակով: Ըստ այդմ, ներքին քաղաքականության դաշտում համալրվելու, լրացվելու, լրացուցիչ կամ հավելյալ քաշ հավաքելու փոխարեն, այդ պատասխանները դրվել են քարոզչական շրջանառության և մաշվել, ինչի շնորհիվ թուլացել է խորքային էֆեկտը և հայկական քաղաքականությունն ընդհանրապես: Հենց այստեղ է գլխավոր հարցը, որը պահանջում է լուրջ մոտեցում ու վարքագծի վերանայում:

Արտաքին ամբիոններում Ադրբեջանին տրվող դիպուկ պատասխանները պետք է շարունակվեն Հայաստանի ներսում ադեկվատ, արդյունավետ կառավարմամբ և ռեֆորմներով: Այլապես առաջանում է ներսի ու դրսի կտրվածքը, և պետական քաղաքականությունը մնում է կիսատ, որի հաշվին ընդամենն ամբողջանում է իշխանության արդեն խմբային շահերի սպասարկումը»:

Լրահոս
0