00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի ապուրի միջի միսը, կամ Բաքվի պաշտոնյաների մոտ նոր «այրոց» է սկսվում

© Sputnik / Григорий СысоевУ кассы в супермаркете
У кассы в супермаркете - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ու Ադրբեջանի աշխատավարձերի, թոշակների ու սպառողական զամբյուղի համեմատությունը։

Արամ Գարեգինյան, Sputnik.

Հայաստանում աշխատավարձերն ու թոշակներն ավելի բարձր են, քան  հարևան երկրներում, ու կյանքը Հայաստանում ավելի վատը չէ, քան Ադրբեջանում։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի այս արտահայտությունն Ադրբեջանի լրատվական դաշտում նրան հայտնի դարձրեց։ Դրան հետևեցին մի շարք պատասխաններ, հրապարակումներ ու մեկնաբանություններ։ Դրանցից մի քանիսն, իսկապես, անհիմն չեն, սակայն յուրաքանչյուրը համեմված է համոզմունքով, որ Հայաստանը խորը ճգնաժամ է ապրում։

Խրոխտանք չենք ցուցաբերի։ Ոչ բոլոր հայերը գրպաններում «այֆոն յոթ» ունեն ու Chivas Regal են խմում։ Ու նույնիսկ բոլորը չեն, որ տավարի միս են ուտում ու ձմեռը նորմալ ջեռուցում են տները (դա, ինչպես երևում է, ջերմացնում է Բաքվի հարյուրավոր «փորձագետների» ու պաշտոնյաների հոգիները)։

Артур Джавадян - Sputnik Արմենիա
Հայաստանում մարդիկ ավելի քիչ փող են ստանում, քան Ադրբեջանո՞ւմ. ԿԲ–ի նախագահը սա միֆ է համարում

Նրանց թողնենք իրենց ուրախության հետ, իսկ մնացածի համար ներկայացնենք երկու երկրների վիճակագրությունը։

Թոշակները

Հայաստանում բազային թոշակը կազմում է 16 հազար դրամ կամ 33 դոլար։ Հետո գումարվում են ստաժի համար ավելացումները` 800 դրամ առաջին 10 տարվա համար ու 500` մնացածի։ Միջին թոշակը կազմում է 41 հազար դրամ կամ 85 դոլար։ Միջին թոշակը Ադրբեջանում կազմում է 110 մանաթ կամ 64 դոլար։ Ավելի բարձր է կուտակային մասը, որը 2006 թվականից կախված է անհատական պահումներից։

Աշխատավարձերը

Նվազագույն աշխատավարձն Ադրբեջանում 2018 թվականից կազմում է 130 մանաթ, որը հանրապետության Կենտրոնական բանկի ներկայիս կուրսով 76 դոլար է։

Նվազագույն աշխատավարձը Հայաստանում կազմում է 55 հազար դրամ կամ 114 դոլար։

2017 թվականի նոյեմբերի տվյալներով` միջին աշխատավարձն Ադրբեջանում կազմել է 525 մանաթ կամ 308 դոլար։

Հայաստանում նույն ժամանակահատվածում այն կազմել է 188 հազար դրամ կամ 391 դոլար։

Նշենք, որ ստվերային զբաղվածությունն այստեղ չի արտացոլվում։ Մատուցողներին ու ավտոլվացակայանների աշխատակիցներին Հայաստանում, որպես կանոն, չեն գրանցում։ Այդ դեպքում միջին ցուցանիշը կիջացնեին։

Тигран Балаян - Sputnik Արմենիա
«Բաքուն փորձում է կոմպենսացնել միջազգային ասպարեզում ունեցած դիվանագիտական ձախողումները. Բալայան

Ադրբեջանում ստվերային զբաղվածության մասին ուսումնասիրությունների տվյալներին մենք չենք տիրապետում։ Իսկ ուրախանալ «ադրբեջանցիների սոված ու իրավազուրկ» լինելու վրա այստեղ չենք պատրաստվում։

Ի՞նչ է կարելի դրանով գնել

Սա դատարկ հարց չէ։ Քանի որ եկամուտը պետք է համեմատել մոտակա խանութի գնապիտակների հետ։ Իսկ հետո նոր` հարևանի ապուրի մսի։

Նվազագույն սպառողական զամբյուղն Ադրբեջանում կազմում է 173 մանաթ։ Նվազագույն աշխատավարձով կարելի է վճարել դրա 75%–ի համար։ Մեկ օրվա համար այս զամբյուղը նախատեսում է 374 գրամ հաց, 150 գրամ կարտոֆիլ, 100 գրամ միրգ, 265 գրամ բանջարեղեն, 90 գրամ միս։

Հայաստանում այն կազմում է մոտ 59 800 դրամ կամ 124 դոլար։ Նվազագույն աշխատավարձով կարելի է վճարել դրա 92%–ի համար։ Հնարավոր է` Հայաստանի սպառողական զամբյուղն ավելի համե՞ստ է։

Ամենևին։ Այն ներառում է օրական 355 գրամ հաց ու ձավարեղեն, 100 գրամ միս, 300 գրամ բանջարեղեն, 250 գրամ կարտոֆիլ, 200 գրամ միրգ։ Ինչպես տեսնում ենք` օրաբաժինները համադրելի են։

ՀՆԱ–ն` մեկ հոգու համար

Վերջապես, ներկայացնենք մեկ հոգու համար ՀՆԱ–ի վերաբերյալ 2016 թվականի (վերջին հրապարակված) Համաշխարհային բանկի տվյալները։ Ադրբեջանում այն կազմել է 3 876,9 դոլար, Հայաստանում` 3 614,7 դոլար։

Դա չի նշանակում, որ Հայաստանում բոլոր թոշակառուներն ամեն ինչ ունեն, իսկ տաքսիստների երեխաները` նոր կոշիկներ։ Հույս ունենք, որ Ադրբեջանում դեռ կան մարդիկ, որոնք սրանով չեն հիանում։

Լրահոս
0