ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պատմել է, թե ինչ հարցեր է քննարկել Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում։ Այդ մասին Կարապետյանը գրել է Facebook սոցցանցի իր էջում։
«ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ քննարկել ենք հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտում ռուսական բիզնեսի և կապիտալի ակտիվ ներգրավման, ԵԱՏՄ գործունեության հետ կապված հարցեր», — գրել է վարչապետը։
Նրա խոսքով` անդրադարձել են նաև գյուղատնտեսության, մասնավորապես անասնաբուծության ոլորտում համագործակցության հեռանկարներին։