ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Զապորոժյեի Հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի դեմ մահափորձի մասնակիցները ձերբակալված են և քննչական մեկուսարանում են։ Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Զապորոժյեի շրջանային խորհրդի պատգամավոր Յարոսլավ Գրիշինը, հաղորդում է vv.com–ը։
«Այս գործով ձերբակալվել են և քննչական մեկուսարանում են գտնվում երեք կասկածյալ։ Նրանք հետախուզվել են Օդեսայի մարզում գործարարի սպանության համար», — գրել է նա։
Նախօրեին նա ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Օլեգ Զոլոտոնոշային հարցրել է` ձերբակալվե՞լ են արդյոք կասկածյալները։ Նա ոչ միանշանակ պատասխան է ստացել։
«Եկեք ես ձեզ այսպես պատասխանեմ։ Աղմկահարույց հանցագործությունների հարյուր տոկոսը, որոնք կատարվել են Զապորոժյեի շրջանի տարածքում անցած տարի և ընթացիկ տարվա հունվարին, բացահայտվել են շրջանի իրավապահ մարմինների աշխատանքի շնորհիվ։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել», — ասել է Զոլոտոնոշան։
Մահափորձը կատարվել է հոկտեմբերի 2-ին։ Հայ համայնքի ղեկավարին կրակել են ավտոմեքենայից դուրս գալիս միության շենքի հետ։ Նրան պահել է թիկնապահը` հրազենային վնասվածք ստանալով որովայնի հատվածում։