00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծխապատ աղմուկ, կամ իմ ծխախոտը քո սիգարին վնաս չէ

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցКурение сигарет
Курение сигарет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ հասարակությունը սոցիալական կայքերում, լրատվամիջոցներում ու իրար մեջ ակտիվորեն քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը, որը ոչ միայն նոր արգելքներ է նախատեսում, այլ նաև զգալի տուգանքներ` դրանք խախտելու դեպքում։

Միայն թե անհասկանալի է` ինչն է այդպիսի իրարանցում առաջացրել։

Հայ հասարակությունը սոցիալական կայքերում, լրատվամիջոցներում ու իրար մեջ ակտիվորեն քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը, որը ոչ միայն նոր արգելքներ է նախատեսում, այլ նաև զգալի տուգանքներ` դրանք խախտելու դեպքում։ Միայն թե անհասկանալի է` ինչն է այդպիսի իրարանցում առաջացրել։

Улица Абовяна 3/1. Старый Ереван - Sputnik Արմենիա
Վերջ ծխելուն. առողջապահության նախարարությունը կարգելի սուրճ և սիգարետ վայելել սրճարաններում

Այս ամենը կանխատեսելի էր, մեր առողջապահության նախարարությունը վաղուց էր սպառնում, մինչդեռ նույն նախարարությունն այնքան է «պահպանել» քաղաքացիների առողջությունը, որ էլ պահպանելու բան չի մնացել։ Որպեսզի մարդիկ անգործ չմնան, նրանք սկսել են արգելել ծխելը բոլոր հնարավոր վայրերում։ Պետք է նրանց ակտիվ գրանցել ու պետական պարգևներ տալ։

Բոլորին բուժել են, բոլոր հիվանդանոցները ժամանակակից սարքավորումներով զինել են, թոշակառուներն ամեն առավոտ մի քանի կիլոմետր վազում են, պապիլոմայի դեմ պատվաստումներն արել են, մի խոսքով` ամեն ինչ հիանալի է։ Այլ բան է, որ աղմուկ արած պատվաստանյութով, կարծես, ընդամենը մի երկու տասնյակ աղջկա են պատվաստել, բայց պատվաստել են, ու կարելի է հաշվետվություն ներկայացնել։ Ու քրտինքը ճակատից մաքրել։

«Ազգաբնակչությանը», ինչպես մեզ սիրում են անվանել մեր պաշտոնյաները, այդքանը բավական է։ Առողջապահության նախարարությունը հետո կմտածի` ինչ անհետաձգելի խնդիրներ կան ու, անպայման, կերջանկացնի մեզ։

Բայց առողջապահության նախարարությունը մի կողմ, այն պետք է աշխատի, անցնենք ազգաբնակչությանը, որի վրայից հիմնականում այդ ծանր անհարժեշտությունը հանված է։ Կարդում եմ այդ նախագիծն ու չեմ հասկանում` ինչից է աղմուկն առաջացել։

Магазинная лавка. Сигареты - Sputnik Արմենիա
Հայաստանը կսկսի «վախեցնել» ծխողներին 2018 թվականի ամռանից

Միանգամից ասեմ` ինքս մի երեսուն տարի է ծխում եմ, շարունակելու եմ ծխել ու չեմ հավատում ծխելու մահացու վտանգի մասին հեքիաթներին։ Իմ կարծիքով` շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում քաղաքով մեկ տեղադրված գարշահոտություն արձակող աղբամանները կամ հասարակական տրանսպորտի մեջ հազացող կամ փռշտացող հարբուխով հիվանդները։

Բայց լավ… Այդ նախագծում ես չտեսա ոչ մի բան, որը խախտում է իմ` ծխողիս, իրավունքները։ Չի կարելի իրավունքների խախտում համարել թատրոններում, համերգասրահներում, թանգարաններում, գրադարաններում, կինոթատրոններում, ժամանցի կենտրոններում, հատկապես, վերելակներում ծխելու արգելքը։

Երեսուն տարի ծխելու ընթացքում ոչ մի անգամ մտքովս չի անցել ծխել գրադարանում կամ թանգարանում, համերգին կամ ծննդատանը, քանի դեռ Երրորդ հանրապետության առողջապահության նախարարությունը չհուշեց։ Իսկ ինչ վերաբերում է վերելակներում ծխողներին, ապա միշտ ցանկություն կար նրանց նկատմամբ ոտնձգություն կիրառել։ Ընդ որում` խոշոր չափերով։ Կարծում եմ` ցանկացած նորմալ մարդ պետք է նույն կերպ արձագանքի։

Ինչ վերաբերում է բառերում, սրճարաններում ու ռեստորաններում ծխելու արգելքին, թույլ տվեք կանխատեսեմ, որ մեզ մոտ այդ կետը չի գործի։ Չգիտես ինչի, համոզված եմ դրանում։ Այո, կարող են պարտադրել առանձին սրահներ սարքել, բայց ամբողջովին չեն արգելի։ Իսկ բացօթյա սրճարաններում առավել ևս ծխելու են։

Медцентр ДВФУ приступил к ПЭТ-диагностике пациентов - Sputnik Արմենիա
XXI դարի ժանտախտը. հայտնի են քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները

Օրենքն, ամենայն հավանականությամբ, կընդունեն, իսկ հետո մեղմացումներ կլինեն, իսկ ավելի հավանական է, որ սննդի կետերի ու սրճարանների համար հատուկ վճար հորինեն։ Այդպիսի յուրահատուկ հարկ` ուզում ես քո սրճարանում ծխեն` պետբյուջե գումար վճարի։

Կամ էլ, նույնպես շատ հավանական տարբերակ է, ստիպեն այդպիսի վայրերում օդափոխության հատուկ համակարգեր անցկացնել։ Ընդ որում` ոչ թե ամեն պատահած, այլ հենց կամ այն ընկերության օդափոխիչ, ու դրանք հարկավոր կլինի գնել կոնկրետ վաճառողից։ Իսկ եթե դու բարի սեփականատեր ես, ու հենց նույն համակարգը գնել ես ավելի էժան հենց արտադրողից, բնականաբար, դա հաշիվ չի։

Կամ էլի մի բան։ Բայց հաստատ կմտածեն։

Այնպես որ կրկնեմ` անձամբ ես ինձ վիրավորված չեմ զգում, որ արգելել են ծխել վերելակում կամ Խաչատրյանի անվան համերգասրահում։ Երբեք այնտեղ չեմ ծխել ու առողջապահության նախարարությունը չէ, որ ինձ պետք է վարվել սովորեցնի. կյանքի այդ նորման ինձ մոտ ձևավորվել է, երբ ներկայիս առողջապահության աշխատողները դեռ դպրոց էին գնում։

Ու ծխուկները միշտ աղբամանի մեջ եմ գցել, իսկ երբ իմ պատշգամբում եմ ծխում` մոխրամանի մեջ։ Այդ մոխրամանն էլ դատարկում եմ աղբամանի մեջ, այլ ոչ թե` դուրս։ Ձեզ էլ եմ նույնը մաղթում։

Իսկ ինչ վերաբերում է առողջապահության նախարարությանը, ապա որպես բազմաչարչար հերոս, որի անունը ոսկե տառերով պատմության մեջ է գրվելու, կարելի է առաջարկել, օրինակ, նախաձեռնել մի օրենք, որը կարգելի մանկապարտեզի մուտքից 50 մետր հեռավորության վրա թքելը։

Թե չէ, ամբողջը թուք են արել։

Լրահոս
0