ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը կփորձի զսպել դիզելային վառելիքի գինը գյուղացիների համար և թույլ չտալ թանկացումը, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
Պետությունը մտադիր էր 2018թ-ին դադարեցնել գյուղացիների համար դիզվառելիքի սուբսիդավորումը։ Բայց 2018թ-ից հարկերն ավելացել են, և դիզվառելիքը թանկացել է 15 տոկոսով (մեկ լիտրի համար միջինը 440 դրամ է` նախկին 380-ի փոխարեն)։ Գյուղացիներին օգնելու համար որոշել են վերադարձնել սուբսիդիաները։
«Հիմա մենք ցանկանում ենք գյուղացիների համար պահպանել այդ 380 դրամը։ Տեսնենք, թե մենք որքան ռեսուրս կունենանք դրա համար», — ասաց Առաքելյանը։
Նախորդ տարիներին այդ ծրագրով ֆերմերները գնել են տարեկան 15-17 լիտր դիզվառելիք։