00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակրոնի արցախյան հանդգնությունը. ինչո՞ւ է ֆրանսիացի առաջնորդը Հայաստանի կարիքը զգում

© AFP 2024 / Adrian DENNISПрезидент Франции Эммануэль Макрон
Президент Франции Эммануэль Макрон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի հետ բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, իհարկե, պետք են Հայաստանին, կարելի է ասել` նույնիսկ անհրաժեշտ են։ Բայց այսօր Հայաստանն էլ մի շարք պատճառներով պետք է Ֆրանսիային։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փարիզյան այցի ժամանակ այս ամենը զգացվում էր, կարծում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Վանեսքեհյանը։

Մակրոնը` որպես եվրոպական առաջնորդի նոր «տեսակի» մարմնացում, որի կարիքն ունի Եվրոպան

Հայաստանն, իհարկե, Ֆրանսիայի կարիքն ունի մի շարք պատճառներով։ Գոնե այն պատճառով, որ Փարիզում, Մարսելում և Լիոնում մեծ թվով հայեր են ապրում, որոնք բարեկամներ ունեն պատմական հայրենիքում։ Ֆրանսիայի հայկական համայնքում այսօր մոտավորապես 700 հազար հայ կա։

Президент Франции Эммануэль Макрон - Sputnik Արմենիա
Փոքրիկ ուղերձ Էրդողանին. Մակրոնն ասել է` ինչու է Հայաստան գալիս

Ֆրանսիան արցախյան հակամարտության կարգավորման հարցերով զբաղվող Մինսկի խմբի համանախագահներից է, քաղաքական առումով` բավականին ակտիվ։ Ավելի մեծ ակտիվություն է պետք սպասել հատկապես այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո նախագահ Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան արցախյան հակամարտության լուծման հարցում սերտորեն համագործակցելու է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ։

Բացի այդ, համագործակցության մասին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Երևանը, միևնույնն է, ստիպված է լինելու փնտրել ու կողմնակիցներ և համախոհներ գտնել եվրոպական քաղաքական դաշտում։ Ֆրանսիան իր հզոր հայկական սփյուռքով կատարյալ է դրա համար։

Սակայն ոչ միայն Ֆրանսիան է պետք Հայաստանին, այլև հակառակը։ Ինչո՞ւ։ Բանն այն է, Մակրոնն այսօր փորձում է դառնալ միացյալ Եվրոպայի առաջնորդը։ Եվ բավական հաջող է գործում այդ ուղղությամբ։ Որոշակի պահի Ֆրանսիայի նախագահը դառնում է նոր առաջնորդի մարմնացում, որը պատասխանատվություն է ստանձնում միացյալ Եվրոպայի ապագայի համար։

Առավել վառ նկատվում է բրիտանական Բրեքզիթի ֆոնին, որը ԵՄ-ի ինքնավստահությունը թուլացրել է ոչ միայն բարոյական, այլև տնտեսական առումով։

Президенты Франции и Армении Эммануэль Макрон и Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սարգսյանը ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել է Մակրոնի հետ

Սա վերաբերում է նաև Գերմանիայի ներքին և արտաքին անհաջողություններին ու կոնկրետ Մերքելին։

Այս գործընթացը դեռ նոր է թափ հավաքում, բայց երիտասարդ առաջնորդի ինքնուրույնությունը դուր է գալիս ոչ միայն եվրոպացիներին, այլև բոլոր նրանց, ովքեր քաղաքական ասպարեզում ստիպված են լինում բախվել ԵՄ-ին։

Այդ առումով Ֆրանսիայի և նրա առաջնորդի ակտիվացումը (ու առավել ևս հաջողակ լինելը) Եվրոպայում առկա տարածաշրջանային ամենահին հակամարտության լուծման հարցում անձամբ Մակրոնին կարող է հաջողություն բերել գլոբալ քաղաքական դաշտում։

Ֆրանսիան Հայաստանի համար ընկեր է, բարեկամ և եղբայր

66 միլիոնանոց Ֆրանսիայում մոտավորապես 700 հազար հայ կա, որոնք ուշադիր հետևում են Մակրոնի ասածներին ու արածներին։ Ուղղակի կամ անուղղակի կերպով դրանք կապ ունեն նաև Հայաստանի հետ։ Այդ պատճառով էլ Մակրոնը Սարգսյանին ջերմորեն ընդունեց, իսկ արցախյան հակամարտության մասին խոսեց այնպես, ինչպես կխոսեր սեփական խնդրի մասին։ Նույնիսկ խոստացավ Երևան գալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին` նշելով, որ Ֆրանսիայի համար դա իսկապես կարևոր միջոցառում է. երկիրն ուզում է հանրահռչակել ֆրանսերենը։

Выступление Президента Армении Сержа Саргсяна на пленарном заседании ПАСЕ - Sputnik Արմենիա
ԼՂՀ հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնելը կեղծ անկողմնակալություն է. Սարգսյան

Բացի այդ, Մակրոնը խոստացավ իր արտգործնախարար Լը Դրիանին ուղարկել Առաջին Հանրապետության 100 ամյակի տոնակատարությանը, որը Հայաստանը նշում է այս տարի։

Սակայն Մակրոնը գերազանցեց ինքն իրեն, երբ խոսեց արցախյան հիմնահարցի մասին։ Ֆրանսիայի առաջնորդը վճռականորեն հայտարարեց, որ արցախյան հակամարտության հարցը լուծելու համար պետք է ուժ գտնել և համարձակ փոխզիջման գնալ։ Միևնույն ժամանակ ասաց, որ շատ դժվար է արդյունքի հասնել, երբ խաղաղությունը պարզապես քարոզում ես։ Դե, իհարկե, նաև վստահություն հայտնեց, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի ակտիվությունն անպայման օգուտ կբերի խնդրի լուծմանը։

Մի խոսքով, եվրոպացիները տեսան իսկական, խիզախ և միևնույն ժամանակ իրատեսական ու սթափ մտածող առաջնորդի, որի կարիքն այդքան ունի Եվրոպան։

Լրահոս
0