00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի բան ասեք «ադրբեջանցիների ցեղասպանության» մասին

CC BY-SA 4.0 / Khalilov / Guba Genocide Memorial panoramic view (cropped, resized photo)Губинский мемориальный комплекс геноцида. Губа, Азербайджан.
Губинский мемориальный комплекс геноцида. Губа, Азербайджан. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջերս մենք արդեն հասցրել էինք ապշել մեր արևելյան հարևանի բացահայտումից։ Խոսքը «Բաքուն հայերի բռնագրավումից ազատագրելու 100 ամյակի» մասին է, ինչը որոշել են տոնել պետական մակարդակով։ Բայց անկեղծ լինենք` որևէ մեկը չէր էլ մտածում, որ հարևաններն ուշքի կգան ու կդադարեն աղավաղել պատմությունը։

Եթե պետական մակարդակով, ուրեմն պետական։ Մենք արդեն անհանգստանում էինք` ինչու անհավանական ապուշություններ դուրս տվողների շարքում չկա պարոն Ռիզվան Հուսեյնովը` ինչ-որ «Կովկասի պատմության կենտրոնի» տնօրենը։ Կարո՞ղ է մի բան է պատահել։ Ոչ մի բան էլ չի պատահել, հույս չունենաք, Հույսեյնովը շարունակում է պատմություն հորինել։

Հիմա էլ պետք է միտքը զարգացնել 1918 թվականի «հայկական բռնազավթման» համատեքստում։ Քանի որ այդ «բռնազավթումը» սերտորեն կապված է ինչի՞ հետ։ Ճիշտ է` «ադրբեջանցիների ցեղասպանության»։

Баку. Старый район города рядом с Девичьей башней. - Sputnik Արմենիա
«Գժեր, գժվեք». Ադրբեջանը Բաքուն «հայկական կայսրության» մաս է ճանաչել

Ու ոչինչ, որ այն ժամանակ «ադրբեջանցի» հասկացություն դեռ չի եղել։ Ու ոչինչ, որ թյուրքերը Բաքվի բնակչության նշանավոր փոքրամասնությունն են կազմել։ Անհասկանալի է` «Շահումյանի խմբավորումները» ում «ցեղասպանությունն են կազմակերպել»։ Ի դեպ, քանի որ խոսեցինք այս թեմայով, ապա ասենք, որ այդ «խմբավորումների» «ղեկավարներից» մեկը պարոն Հուսեյնովի հայրենակից Մեշադի Ազիզբեկովն է եղել։ Միակ քիչ թե շատ խոշոր բնակավայրն էլ, որում այն ժամանակ մեծ մասամբ թյուրքեր են ապրել, Գանձակն է եղել (ավելի ուշ` Կիրովաբադ), որտեղ և նստում էին Մուսավաթի ներկայացուցիչները։

Հենց նրանք էլ այն ժամանակ կոտորած կազմակերպեցին Կովկասյան իսլամական բանակի ուժերով` օսմանների ուղարկած Նուրի փաշայի հրամանատարությամբ։ Կոտորեցին բոլոր ոչ մուսուլմաններին` հրեաներին, ռուսներին, հայերին` առանց աջուձախ նայելու։

Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմիսար Գեորգի Չիչերինը օսմանյան կառավարությանը գրություն էր ուղարկել, որում, մասնավորապես, ասվում էր. «Թուրքական կանոնավոր զորքերը ավազակային խմբավորումների հետ ավերում ու թալանում են քաղաքներն ու գյուղերը` գնդակոծելով ու տարատեսակ բռնության ենթարկելով քրիստոնյա բնակչությանը, այդ թվում` կանանց ու երեխաներին։ Թուրքական զորքերի ու նրանց միացած թաթարների խմբավորումները թալանում են Բաքվի անպաշտպան բնակչությանը, որը տեսնում է կոտորածի ամբողջ սարսափը։ Թուրքական ներկայացուցիչների ասածը, թե իբր այդ ամենին միայն տեղացիներն են մասնակցում, իրականությանը չի համապատասխանում։ Միայն փորձում են քողարկել Թուրքիայի բռնի գործողությունները…»։ Մի խոսքով, ոչ մի նոր բան չկա։

Гипермаркет Лента в Великом Новгороде - Sputnik Արմենիա
«Դավադիր հայեր» ապրանքանիշը. ադրբեջանցիները «աղբային» խարդախություն են հայտնաբերել Մոսկվայում

Երևի «ադրբեջանցիների ցեղասպանությունը» կարելի է հորինել` հաշվի առնելով այն արժանի պատիժը, որը բաժին հասավ քրիստոնյաների կոտորածը կազմակերպողներին հետագայում Ադրբեջան կոչված տարածում։ Խոսքը խան Խոյսկու, Հասմամեդովի, Ուսուբբեկովի, Ագաևի մասին է։

Երևի կարելի է, բայց այստեղ արդեն ամեն ինչ լուրջ է։ Ծիծաղեցինք, բավական է։

Բնականաբար, ցանկացած նորմալ պատմաբան կհերքի վերոնշյալ պատմությունները։ Սակայն վերափոխելով հայտնի արտահայտությունը` կարելի է ասել, որ մշտապես բարձրաձայնվող անհեթեթությունը վտանգավոր է, քանի որ սովորական է դառնում։

Ամեն դեպքում գուցե մեր մասնագետներն ու դիվանագետները պետք է ուշադրություն դարձնեն հարևանների մոտ ծավալվող «պատմական ընթացքին», չէ՞ որ նրանց լրատվամիջոցները ադրբեջաներենից բացի այլ լեզուներով էլ են տարածվում։ Իսկ դա արդեն դուրս է գալիս սուվերեն երկրի ներքին գործերի սահմանից ու չի տեղավորվում «ինչ ուզում են, թող անեն» սկզբունքում։

Չենք պատրաստվում ներկայացնել Անդրկովկասի ХХ դարի երկրորդ տասնամյակի պատմությունը. այդպիսի անհեթեթությունը հերքելն արժանի գործ չէ։ Նույնիսկ մի տեսակ զզվելի։ Ճշմարտությունն ասելու ու տեղ հասցնելու համար պետք չէ մի քանի հատորանի աշխատություններ գրել. իսկական պատմությունը գրված է իրադարձության թեժ հետքերով. ուզում ես` կարդա, ուզում ես` վերստին գրի։

Չէ, իհարկե, ներքին օգտագործման համար ամեն ինչ էլ կարելի է պատմել. ամոթից չես մեռնի։ Համ էլ մի հեքիաթ այս կողմ, մի զրպարտություն այն կողմ, ի՞նչ տարբերություն. Բոլորի համար սովորական է դարձել։ Բայց ինչ-որ արձագանք ամեն դեպքում պետք է լինի, որովհետև հորինվածքները դադարում են հորինվածքներ լինել և քարոզչության են վերածվում։

Լրահոս
0