ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Միլանի Մշակույթի կենտրոնում կներկայացնեն արևմտահայ գրականության ժողովածու։ 2017թ–ին հրատարակված գրքում առաջին անգամ Իտալիայում հավաքվել են գրողների և բանաստեղծների ձայները, որոնք 1915թ–ին սպանվել են երիտթուրքերի կառավարության կողմից։
«Բայց նույնիսկ սև խորխորատը չի կլանի այն ամենը, ինչը մի ժամանակ ապրել է։ Իսկ հիմա այդ անջատ ձայները հավաքվել են միասին», – գրում է գրաքննադատ Մարկո Ռեսպինտին Libero հրատարակության էջերում։
Գրքի խմբագրական աշխատանքը կատարել է իտալահայ գրող Անտոնիա Արսլանը, որը հայտնի է Հայաստանում «Արտույտների ագարակը» գրքով։
«Այստեղ արտասովոր, բայց սիրային պոեզիայի արևելյան ավանդույթների արգասաբեր խառնուրդ է, հատկապես, պարսական, աշուղների երգերի», – գրում է նա։
Իտալիայում առաջին անգամ են ծանոթանում այդ բանաստեղծներից շատերի հետ։ Բայց կան նաև բացառություններ` Դանիել Վարուժանը, որի բանաստեղծություններն Իտալիայում գիտեն և գնահատում են։
Նրա հետ միասին իտալացի ընթերցողները կլսեն Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Արտաշես Հարությունյանի, Կարապետ Տեր–Սահակյանի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի և ուրիշների ձայները։