00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խստապահանջ ու բարդ բնավորությամբ մարզիչը. ինչո՞ւ էր Արկադի Անդրեասյանը ստացել «հզոր» մականունը

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցСборная команда СССР 1974 года
Сборная команда СССР 1974 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արկադի Անդրեասյանը միշտ աչքի է ընկել Երևանի «Արարատի» ոսկե 70-ականների խաղացողների շարքում։ Առաջին հերթին, խաղի ոճով՝ խաբուսիկ անշտապ, կարծես կատվային։ Նա ասես քնեցնում էր մրցակցին, հետո հանկարծ պայթում անսպասելի գոլային փոխանցումով կամ սեփական անհավանական հարվածով։ Մաեստրոյի խաղը հիշում է Ռուբեն Գյուլմիսարյանը։

Ինձ ֆուտբոլի են տարել դեռ նախադպրոցական հասակում։ Սկզբում չէի հասկանում` ինչու են «Արարատի» 6-րդ համար տակ հանդես եկող խաղացողին Վիլիկ ասում։ Ես հարցրի՝ նրա անունն ի՞նչ է, ինձ պատասխանեցին՝ Արկադի։ Ոչ մի Վիլիկ։ Հասկանալի էր, թե ինչու են նրան «պրոֆեսոր» կոչում, և միայն հետո հասկացա, որ Արկադին Վիլիկ չէ, այլ Մեծ (великий)։

Хорен Оганесян - Sputnik Արմենիա
Արարատի լեգենդար ֆուտբոլիստը կփոխարիներ Պելեին.ինչու Խորիկին մեղադրեցին խաղը վաճառելու մեջ

Նա իմ հիշողության մեջ առաջինն էր (և երկար ժամանակ միակը) սակավաթիվ ֆուտբոլիստներից, որոնք ընդունակ են վարել գնդակը՝ առանց նայելու դրան։ Խաղում էր և սկզբունքորեն չէր նայում։ Հասկանալի է, թե նման խաղացողն ինչպիսի ռազմավարական և մարտավարական առավելություններ ունի` դաշտը տեսնելու և իրադրությունը գնահատելու արագության տեսանկյունից ։ Հիմա էլ դժվարանում եմ երկրորդ նման խաղացողի անունը տալ. ամեն դեպքում ԽՍՀՄ առաջնությունում 1970-ականների սկզբից մինչև վերջին առաջնություն ոչ մեկին չեմ հիշում։ Գնդակն այնպես էր ենթարկվում Անդրեասյանին, ասես վարժեցրած լիներ։

Անդրեասյանն ունիվերսալ էր։ Դասական կիսապաշտպան, նա կարող էր խաղալ պաշտպանությունում և այնքան գոլ խփել, որքան անհրաժեշտ էր։ Միշտ վստահ էի, եթե ինչ-որ մեկն Անդրեասյանին դարպասապահ նշանակեր, ապա նրան ձեռքից ձեռք կխլեին լավագույն ակումբները։ Պատասխանատվությունը, ինչպես նաև կարգապահությունը, կարգապահությունը և ևս մեկ անգամ կարգապահությունը, ինչը նա մարզիչ դառնալուց հետո պահանջում էր բոլորից, հաճախ էր հանգեցնում տարաձայնությունների։ Այս ամենին ավելացրած ֆուտբոլային աստվածատուր հանճարեղությունը։ Այն, ինչ նա դաշտի կենտրոնում անում էր Սերգեյ Բոնդարենկոյի հետ, անհնար է փոխանցել բառերով. տեսնել էր պետք։

Արկադի Անդրեասյանի ձեռքբերումները նույնն են, ինչ «Արարատի» մյուս աստղային խաղացողներինը՝ չեմպիոնի տիտղոս և երկու գավաթ։ 65 գոլ «Արարատի» կազմում, որից մեկը Մյունխենի «Բավարիայի» դարպաս, հենց այդ միակ գոլը օդային մենամարտից հետո, որում նա հաղթել էր մեծն Ֆրանց «Կայզեր» Բեքենբաուերին։ Իսկ եթե այդ ժամանակ, ինչպես հիմա, հաշվեին գոլային փոխանցումները, ապա հարյուրից ավելի գոլ կունենար։

Արկադի Անդրեասյանը բնածին առաջնորդ է, կարգավար, ռազմավար։ Նրան հաճախ են համեմատել երջանկահիշատակ Կրիուֆի հետ, որի շնորհիվ այդ ժամանակ միջակ Հոլանդիան (բնականաբար, ֆուտբոլային առումով) ներխուժեց համաշխարհային ֆուտբոլի վերնախավ, երբ ամբողջական հայեցակարգ հորինեց և հաջողությամբ փորձարկեց «Այաքսում»։ Իսկապես, խաղի մեկնաբանության փիլիսոփայությունում այդ երկու անձինք շատ ընդհանուր գծեր ունեն, թեև նրանց չես անվանի նմանակներ։

Арарат 73 - Sputnik Արմենիա
Հայկական «կայզերը» կամ նա, ումից բողոքել է Գերդ Մյուլերը

Ասում են` Անդրեասյանը ծանր բնավորություն ունի։ Այդպես են ասում, բայց երբ խնդրում ես բացատրել, պարզվում է, որ նկատի ունեն գլխավորապես պահանջկոտությունը և խստությունը։ Այդ որակները մարդկանց դուր են գալիս միայն տեսականորեն, գործնականում նման անհատներն անհարմարություններ են պատճառում շրջապատին, որովհետև թույլ չեն տալիս աշխատել այնպես, ինչպես ուզում են։

Ոսկե շրջանի «Արարատը» փորձված մարտավարությամբ հաճախ է խաղացել աղյուսակի ստորին հորիզոնականներում գտնվող մրցակիցների հետ։ Մրցակիցը տիրապետում էր գնդակին հավանաբար ժամանակի 80 տոկոսը, միաժամանակ երևանցիները չէին նստում պաշտպանությունում, և երբեմն Անդրեասյանը կամ Բոնդարենկոն խաղի ընթացքում մի վեց անգամ երկար փոխանցում էին կատարում Ղազարյանին ու Մարկարովին, և «Արարատը» հաղթում էր 4։0 հաշվով։ Անդրեասյանը փորձում էր նման մարտավարություն մտցնել այն թիմերում, որոնք մարզում էր, բայց դրա համար պետք էին հիանալի կատարողներ և երկաթյա կարգապահություն։

Նման խաղացողներ արդեն չկային Երրորդ Հանրապետության «Արարատում», երբ հայկական ֆուտբոլը զիջեց դիրքերը, եթե հաշվի չառնենք կարճատև աշխուժացումները։ 1993թ-ի ամռանը Անդրեասյանին կանչեցին Բեյրութի «Օմենմեն», նա հայկական այդ թիմը դարձրեց Լիբանանի առաջնության առաջատար, հասցրեց երկրի գավաթի եզրափակիչ։ 1995թ-ի աշնանն Անդրեասյանը վերադարձավ Երևան և 1996թ-ից գլխավորեց «Արարատը»։ Նա շատ ժամանակ տրամադրեց արտասահմանում լավ խաղացողներ գտնելուն։ Օրինակ` մեր բրազիլացի հայրենակից Մարկոս Պիզելիին նրա «գտածոն» է։

Նա «անհարմար» մարզիչ է՝ կոշտ, պահանջկոտ, անզիջում, հանգիստ չի թողնում ֆուտբոլիստներին։ Բայց միայն կոշտ կարգապահություն պահպանելով, ուժասպառության աստիճան մարզվելով՝ կարելի է մեծ խաղացող դառնալ։ Ահա Հենրիխ Մխիթարյանը հիանալի գիտի դա, իսկ Արկադի Անդրեասյանը վաղուց է յուրացրել այդ պարզ ճշմարտությունը։
Ի վերջո, եթե Անդրեասյանը ցանկանար ունենալ լավ վարձատրվող անաշխատ պաշտոն, ապա նա ներկա ներքին առաջնության պայմաններում կարող էր ակտիվ գործունեություն ձևացնել, աշխատավարձ ստանալ և ուշադրություն չդարձնել մնացած ամեն ինչի վրա։

Լրահոս
0