00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանը մեկնում է Ֆրանսիա. Մակրոնի հետ հանդիպում է նախատեսված

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոց5-й Саммит Восточного партнерства в Брюсселе
5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահը Ֆրանսիայի Հանրապետություն է մեկնում աշխատանքային այցով։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանրապետության նախագահն այցի շրջանակում հունվարի 22-ին և 23-ին հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդիպման արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Նախագահ Սարգսյանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպում կունենա քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի նախագահը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ:

Լրահոս
0