ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր էջում հրապարակել է նորածին դստեր անունը։
«Չիկագո Ուեսթ», — գրել է Քիմը։
Chicago West. https://t.co/3MyLwcIzTh
— Kim Kardashian West (@KimKardashian) 19 января 2018 г.
Ավելի ուշ աստղը ևս մի գրություն է արել` North, Saint & Chi (Նորթ, Սեյնթ և Չի)։
Ավելի վաղ Քարդաշյան-Ուեսթ զույգի պաշտոնայան կայքում մեծ տառերով հաղորդագրություն էր հայտնվել. «Նա այստեղ է»։
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթն իրենց ավագ դստերն անվանել են Նորթ (North West՝ Հյուսիս Արևմուտք), որդուն՝ Սեյնթ (Saint՝ Սուրբ)։ Հայտնի է միայն, որ Քիմը և Քանյեն որոշել են այս դեպքում էլ հրաժարվել Քարդաշյան ընտանիքի ավանդույթից, այն է` բոլոր երեխաներին անվանել Ք տառով սկսվող անուններով։
Իր պաշտոնական կայքում Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ աղջիկը ծնվել է 3,5 կգ քաշով հունվարի 15-ին տեղի ժամանակով 12։47-ին։